Jump to content

Միխայիլ Բուլգակով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Բուլգակով
ռուս.՝ Михаил Афанасьевич Булгаков
Ծնվել էմայիսի 3 (15), 1891[1]
ԾննդավայրԿիև, Ռուսական կայսրություն[2][3][4]
Վախճանվել էմարտի 10, 1940(1940-03-10)[2][5][4][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[2][4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[6]
Մասնագիտությունվիպասան, դրամատուրգ, բժիշկ, երգիծաբան, վիպասան, լիբրետիստ, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, գրող, լրագրող, թատերական ռեժիսոր, դերասան, բժիշկ-գրող, վիրաբույժ, կենսագիր, արձակագիր և հեղինակ
Լեզուռուսերեն[7]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն,  Ռուսաստանի Հարավ և  ԽՍՀՄ
ԿրթությունԿիևի առաջին գիմնազիա (1909) և Կիևի բժշկական համալսարան (հոկտեմբերի 31, 1916)
Ստեղծագործական շրջան1919 - 1940
Ժանրերերգիծանք, միստիկա, գիտական ֆանտաստիկա, վիպակ և պատմվածք
Գրական ուղղություններարձակ
Ուշագրավ աշխատանքներՎարպետը և Մարգարիտան[7], Շան սիրտը և Սպիտակ գվարդիա
Ստեղծագործությունների ցանկՄիխայիլ Բուլգակովի մատենագրություն
ԱնդամակցությունԿարմիր խաչ և Ռուս գրողների համառուսական ասոցացիա
ԱմուսինՏատյանա Լապա, Լյուբով Բելոզերսկայա և Ելենա Բուլգակովա[7]
Изображение автографа
Կայքbulgakov.ru
 Mikhail Bulgakov Վիքիպահեստում

Միխայիլ Աֆանասիի Բուլգակով, ռուս.՝ Михаил Афанасьевич Булгаков, մայիսի 3 (15), 1891[1], Կիև, Ռուսական կայսրություն[2][3][4] - մարտի 10, 1940(1940-03-10)[2][5][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2][4]), խորհրդային ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, թատերական ռեժիսոր ու դերասան, վեպերի, վիպակների, պատմվածքների, պիեսների հեղինակ, որոնցից առավել հայտնի են՝ «Սպիտակ գվարդիա», «Պարոն դը Մոլիերի կյանքը», «Վարպետն ու Մարգարիտան», «Թատերական վեպ» (անավարտ) վեպերը, «Շան սիրտը» վիպակը, «Փախուստ» պիեսը։ Ստեղծագործություններից մի քանիսը թարգմանվել են հայերեն[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միխայիլ Բուլգակովը ծնվել է 1891 թվականի մայիսի 3 (15)-ին Կիևի Վոզդվիժենսկայա փողոցի 28-րդ շենքում[9]։ Նրա հայրը՝ Աֆանասի Իվանի Բուլգակովը (1859-1907 թթ.), Կիևի հոգևոր ակադեմիայի դոցենտ (իսկ 1902 թվականից արդեն պրոֆեսոր) էր, իսկ մայրը՝ Վառվառա Միխայիլովնան (ի ծնե Մոկրովսկայա (1869-1922 թթ.))՝ ուսուցչուհի։

Ընտանիքում յոթ երեխա կար՝ Միխայիլը (1891-1940 թթ.), Վերան (1892-1972 թթ.), Նադեժդան (1893-1971 թթ.), Վառվառան (1895-1954 թթ.), Նիկոլայը (1898-1966 թթ.), Իվանը (1900-1969 թթ.) ու Ելենան (1902-1954 թթ.

1901 թվականին Միխայիլն ընդունվել է Կիևի առաջին գիմնազիան։ 1909 թվականին ավարտում է գիմնազիան և ընդունվում Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ սովորում է յոթ տարի։

1913 թվականին Միխայիլն ամուսնանում է Տատյանա Լապպայի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Միխայիլը մի քանի ամիս աշխատում է ռազմական հիվանդանոցում որպես բժիշկ։ Բայց ռազմաճակատում նա վիրավորվում է և քրոնիկական ցավը մեղմելու համար սկսում է մորֆի օգտագործել։ Նրա մոտ կախվածություն է առաջանում մորֆիից, ինչից նա կարողանում է ազատվել միայն 1918 թվականին, երբ վերադառնում է Կիև։ 1919 թվականին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, նույնպես աշխատում է որպես ռազմական բժիշկ։ Այդ տարի որպես բժիշկ աշխատում է նաև Կարմիր խաչում։

1920 թվականին հիվանդանում է տիֆով և մնում է Վլադիկավկազում։ 1921 թվականին Բուլգակովը տեղափոխվում է Մոսկվա։ Նա թողնում է բժշկի աշխատանքը և սկսում է ստեղծագործել։ 1923 թվականի Բուլգակովը դառնում է համառուսական գրողների միության անդամ։ Այնտեղ նա ծանոթանում է Լյուբով Բելոզերսկայայի հետ, ով 1925 թվականին դառնում է նրա երկրորդ կինը։ 1926 թվականին Մոսկվայի գեղարվեստի թատրոնում ներկայացվում է Միխայիլ Բուլգակովի «Օրեր Տուրբիններից» ներկայացումը, որը Ստալինը հավանում է, և բավականին երկար ժամանակ այն ներկայացվում է թատրոնում։

1929 թվականին Բուլգակովը ծանոթանում է Ելենա Շիլովսկայայի հետ, ում հետ ամուսնանում է 1932 թվականին։ 1930 թվականին Բուլգակովն աշխատում է որպես ռեժիսոր Աշխատավոր երիտասարդության կենտրոնական թատրոնում, իսկ 1930-1936 թվականներին՝ որպես ռեժիսորի ասիստենտ Մոսկվայի գեղարվեստի թատրոնում։ 1936 թվականին նա սկսում է աշխատել Մեծ թատրոնում, որտեղ թարգմանություններ էր անում և լիբրետոներ գրում («Պետրոս Առաջին», «Ռաշել» օպերաներ

1939 թվականին Բուլգակովի առողջությունը սկսում է վատանալ, և բժիշկների նշանակմամբ նա նորից սկսում է մորֆի օգտագործել։ Այդ ընթացքում նա սկսում է կնոջը թելադրել «Վարպետը և Մարգարիտան» վեպի վերջնական տարբերակը։

1940 թվականի մարտի 10-ին Միխայիլ Բուլգակովը մահանում է։ Նա թաղված է Մոսկվայի Նովոդևիչևյան գերեզմանոցում։ Նրա կնոջ միջամտությամբ գերեզմանի վրա դրված է «Գողգոթա» կոչվող քարը, որը նախկինում եղել է Նիկոլայ Գոգոլի գերեզմանին։

Բուլգակովին համաշխարհային ճանաչում է բերել «Վարպետը և Մարգարիտան» վեպը, որը առաջին անգամ լույս է տեսել 1966 թվականին՝ գրողի մահից քսանվեց տարի անց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 parish register
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Лакшин В. Я. Булгаков Михаил Афанасьевич (ռուս.) // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 104—105.
  3. 3,0 3,1 3,2 http://www.theguardian.com/world/2014/feb/21/ukraine-peace-deal-brokered-protesters-barricades-remain
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Лакшин В. Я. Булгаков Михаил Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1971. — Т. 4 : Брасос — Веш. — С. 104—105.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 https://doi.org/10.4324%2F9780203987414
  8. Տե'ս՝ Վարպետը և Մարգարիտան։ Թատերական վեպ։ Վեպեր / Մ. Բուլգակով; Թարգմ.՝ Ա. Հովհաննիսյան; Վերջաբ.՝ Կ. Սիմոնով; Խմբ.՝ Գ.Գ. Խաչատրյան; Նկ.՝ Ա.Ի. Յարալյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 616 էջ; 20 սմ. - Թատերական վեպ Հովհաննիսյան, Արմեն թարգմ. Սիմոնով, Կոնստանտին հեղ. Խաչատրյան, Գ.Գ. խմբ. Յարալյան, Ա.Ի. նկ.
  9. «Մ. Ա. Բուլգակովի կյանքի ու ստեղծագործության կարճ խրոնիկան». Միխայիլ Բուլգակովի հիշատակա-գրական թանգարան. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Բուլգակով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 590