Jump to content

Վլադիկավկազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վլադիկավկազ
Владикавказ
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀանրապետությունՀյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիա
Քաղաքային շրջանՎլադիկավկազ
ՀամայնքVladikavkaz Urban Okrug?[1]
Ներքին բաժանում4 վարչական շրջաններ։
Իրիստոնյան, Արդյունաբերական
Անդրտերեկյան
Հյուսիս-Արևելյան
ՔաղաքապետՍերգեյ Ձանթիև[2]
Հիմնադրված է1784 թ.
Տվյալ կարգավիճակում1860 թվականից
Մակերես291 կմ²
ԲԾՄ692 մետր
Պաշտոնական լեզուՕսերեն, Ռուսերեն
Բնակչությունքաղաք` 310 070
քաղաքային շրջան` 330 076[3] մարդ (2010)
Խտություն1075 մարդ/կմ²
Ազգային կազմօսեր, ռուսներ, հայեր, վրացիներ, ուկրաինացիներ
Կրոնական կազմՈւղղափառություն
Տեղաբնականունվլադիկավկազցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8672
Փոստային դասիչ362000–362999
Պաշտոնական կայքvladikavkaz-osetia.ru(ռուս.)
Վլադիկավկազ (Ռուսաստան)##
Վլադիկավկազ (Ռուսաստան)

Վլադիկավկազ (օսերեն՝ Дзæуджыхъæу - «Ձաուգի ավան»; ռուս.՝ Владикавказ), քաղաք Ռուսաստանի Դաշնության հարավում, Հյուսիսային Օսիայի Հանրապետություն - Ալանիայի մայրաքաղաքը։ Խոշոր արդյունաբերական, գիտական, մշակութային և կրթական կենտրոն։ Վլադիկավկազը նաև հանդիսանում է Վլադիկավկազ քաղաքային շրջանի կենտրոնը

«Վլադիկավկազ» բերդը իր անվանումը ստացել է «տիրիր Կովկասը» (ռուս.՝ Владей Кавказом) նշանակությամբ, ռուս քաղաքական և ռազմական գործիչ Պավել Պոտյոմկինի կողմից։

«Ձաուջիկաու» - «Ձաուգի ավան», Վլադիկավկազի բերդի օսական անվանումն է։ Ըստ ավանդույթի, Գենալդոնի կիրճում գտնվող Թմենիկաու գյուղի բնակիչ Ձաուգ Բուգուլովը 1760 թվականին գյուղ է հիմնել այն տարածքին շրջակայքում, որտեղ 1784 թ. հիմնվել է Վլադիկավկազ բերդը։

1931 - 1944 թթ. և 1954 - 1990 թթ. անվանվել է Օրջոնիկիձե, իսկ 1944-1954 թթ.-ին՝ - Ձաուձիկաու. 2007 թ. քաղաքին շնորհվել է «Զինվորական փառքի քաղաք» տիտղոսը։

Քաղաքը գտնվում է Հյուսիսային Կովկասում, Թերեք գետի ափերին, Դարյալի կիրճից 30կմ հեռավորության վրա։ Վլադիկավկազից սկիզբ է առնում Ռազմավիրական ճանապարհը։

Քաղաքը հիմնվել է 1784 թվականին օսական Ձաուջիկաու ավանի մոտակայքում[4]` իբրև ռուսական բերդ Դարյալի կիրճում[5]։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1861 թվականին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկավկազը Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-Կովկասյան դաշնային օկրուգի խոշորագույն քաղաքներից է։ 2012 թ. դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 310 070 մարդ։

Ազգային պատկանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2010 թ. մարդահամարի արդյունքների, քաղաքի ազգային պատկանելիությունը հետևյալն է[6]`

օսեր — 59, 51 %
ռուսներ — 27, 59 %
հայեր — 3, 89 %
վրացիներ — 2, 32 %
ուկրաինացիներ — 0, 1 %

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկավկազ քաղաքը բաղկացած է 4 վարչական շրջաններից՝ Արդյունաբերական, Հյուսիս-Արևելյան, Իրիստոնյաև և Անդրտերեկյան, միկրոշրջաններ՝ Կարցա և Ռեդանտ։

Վլադիկավկազ քաղաքը գտնվում է Քաղաք վլադիկավկազ քաղաքային օկրուգի կազմում։ Բացի քաղաքից, օկրուգի կազմում են գտնվում Բալթա, Չմի, Էզմի, Ներքին Լարս, Վերին Լարս գյուղերը, Հարավային, Գործարանային ավանները[7]։

Հայերը Վլադիկավկազում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիկավկազում 1920-ական թվականներից կա հայկական մատուռ։ 18-րդ դարի վերջին-19-րդ դարի սկզբին Վրսդիկավկազի կենտրոնում գտնվող Արմյանսկայա փողոցում կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ քարաշեն եկեղեցին, որին կից գործել է հայկական ծխական դպրոց (փակվել է 1885-ին)։ 1913-ին Վլադիկավկազում ապրում էր 5 հազար հայ, 1920-ական թթ.՝ 6500-ից ավելի։ Հայ բնակչության թիվը նկատելիորեն ավելացել է Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների տարիներին՝ ի հաշիվ Արևմտյան Հայաստանից և Արևելյան Անդրկովկասից եկած փախստականների։ Հայերի նոր հոսքը Վլադիկավկազ սկսվել է 1980-ական թթ. վերջից, համայնքի ազգային կյանքն աշխուժացել է։ Ստեղծվել է «Էրեբունի» հայկական ընկերությունը։ Քաղաքի իշխանությունները համայնքին են վերադարձրել Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Մանկավարժ Ալեքսանդր Վարդանյանի գլխավորությամբ 1991-ին բացվել է հայկական կիրակնօրյա դպրոց։ 1994-ից Վլադիկավկազի վեց դպրոցներում գործում են հայկական դասարաններ։ 2003 թվականի տվյալներով Վլադիկավկազում բնակվում է շուրջ 20 հազար հայ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիկավկազ» հոդվածին։