Հռոմի մետրոպոլիտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հռոմի մետրոպոլիտեն
Metropolitana di Roma
Logo Metropolitane Italia.svg
Inaugurazione metro B1.jpg
Տեսակ մետրոպոլիտեն
Կառավարիչ ATAC
Երկիր Իտալիա
Քաղաք Հռոմ
Բացման տարեթիվ 1955 թ.
Գծերի երկարություն 60 կմ
Երկաթուղագծի լայնություն 1435 մմ
Կայարանների քանակ 60
Գծերի քանակ 3
Գծեր A գիծ, B գիծ, C գիծ
Ուղևորահոսքը մեկ օրում 762 հազ.
Ուղևորահոսքը մեկ տարում 278,13 մլն
http://www.romametropolitane.it/
Rome metro Վիքիպահեստում

Հռոմի մետրոպոլիտեն (իտալ.՝ Metropolitana di Roma), ստորերկրյա տրանսպորտային համակարգ Հռոմում: Բացվել է 1955 թվականին: Բաղկացած է երեք գծերից՝ А գծից (նարնջագույն), B գծից (կապույտ) և С գծից (կանաչ)։ Նախագծված է չորրորդ գծի կառուցումը։ А և В գծերը քաղաքը խաչաձև հատում են և ունեն մեկ գնացքափոխ «Տերմինի» կայարանը։

Մետրոպոլիտենը ղեկավարող ընկերությունը նաև օգտագործում է արվարձանային երկաթուղային միությունները։ Առաջին գիծը՝ Հռոմ - Լիդո, միավորում է քաղաքը ծովափնյա Օստիայի հետ և համարվում է մետրոպոլիտենի մի մասը՝ օգտագործելով նման գնացքներ։ Հռոմ - Պանտանո գիծը համարվում է նեղուղի երկաթուղի, բայց փաստացի տրամվային ավելի մոտ։ Հռոմ - Նորդ գիծը արվարձանային երկաթուղի է։

Հռոմի մետրոպոլիտենը զագլիորեն թույլ է զարգացած, քաղ այլ եվրոպական մայրաքաղաքներում։ Ընդհանուր երկարությունը կազմում է ընդամենը 60 կմ։ Համեմատության համար՝ Բեռլինում այն 150 կմ է, Մոսկվայում՝ 329 կմ, իսկ Լոնդոնում՝ 546 կմ։

Գիծ B[խմբագրել | խմբագրել կոդը]

B գիծ, Termini կայարան
Գրաֆֆիտի վագոնների վրա

Չնայած իր անվանը, գիծը Հռոմում առաջինն է։ Այն հատում է քաղաքը հյուսիս-արևելքից դեպի հարավ-արևմուտք և ներառում է 22 կայարան։ Վերջիններն են «Ռեբիբբիա»-ն, «Լաուրենտինա»-նև «Յոնիո»-ն։

Գծի նախագծումը սկսվել էր 30-ականներին, երբ ֆաշիստական կառավարությունը հնար էր փնտրում Տերմինի կայարանը և քաղաքի հարավում նոր շրջանը կապել, որտեղ նախագծվում էր համաշխարհային ցուցահանդեսի համար համալիրի շինարարություն, որը պետք է անց կացվեր քաղաքում 1942 թվականին, բայց տեղի չունեցավ Իտալիայի Երկրորդ համաշխարհային պատերազմին միանալու պատճառով։ Աշխատանքները դադարեցվել էին, բայց «Տերմինի» և «Պիրամիդե» կայարանների միջև թունելների մեծ մասը ավարտված էր և օգտագործվում էր որպես ռմբակոծություններից պաշտպանվելու վայր։

Աշխատանքները վերսկսվեցին 1948 թվականին, նախկին ցուցահանդեսային համալիրի վերակառուցման(որպես բնակելի թաղամաս) հետ։ Պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1955 թվականի փետրվարի 9-ին։

1990 թվականին գիծը երկարացվել էր «Տերմինի»-ից մինչև «Ռեբիբբիա» կայարանը։

2012 թվականին քաղաքի հյուսիս-արևելքում բացվել էր B գծից ճյուղավորություն՝ «Բոլոնիա» կայարանից մինչև «Կոնկա դ’Օրո»: Ներկա պահին գիծն երկարացված է մինչև «Յոնիո» կայարանը։

Գիծ A[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնացք A գծի Vittorio Emanuele կայարանում

Քաղաքը հատում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք և իր մեջ ներառում է 27 կայարան։ Վերջիններն են՝ «Բատտիստինի»-ն և «Անանյինա»-ն։

Նախագծումը սկսվել էր 1959 թվականին, պլանավորված էր, որ գիծը պետք է ուղղահայց լիներ արդեն գոյություն ունեցող B գծին։ Գծի վրա աշխատանքները շարունակվեցին 1964 թվականին Տուսկոլանի շրջակայքում, բայց աշխատանքների թույլ կազմակերպությունը կատարեցի հետաձգումների շարք։ Սկզբնական շինարարության մեթոդը ստեղծեց վերգետնյա տրանսպորտի համար խնդիրներ քաղաքի հարավ-արևերլքում։ Աշխատանքը նորից վերսկսվեց հինգ տարուց արդեն թունելների օգտագործմամբ, որոնք թույլ տվեցին լուծել տրանսպորտային խնդիրները, բայց բերեցին բողոքների ալիք, որոնք կապված էին տատանումների հետ, որոնք առաջանում էին փորող մեքենաներից։ Աշխատանքը նաև հաճախ դադարեցվում էր հնէաբանական պեղումների պատճառով, հատկապես Պիացցա դելլա Ռեպուբլիկայի շրջանում։

Գիծն աշխատանքի անցավ 1980 թվականի փետրվարին։ 90-ականների վերջերին այն երկարացվել էր մինչև «Բատտիստինի» կայարանը։

Հռոմ - Լիդո գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծի կառուցումը սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմից հետո և ավարտվել էր 1924 թվականին։ Գործել սկսեց որպես շոգեքարշային երկաթուղի, բայց մեկ տարի անց էլեկտրիֆիկացվել էր։

Ներկա պահին այն մետրոպոլիտենի մաս է, թեև կապված է երկու հիմնական գծերի հետ։ Գիծը սկսվում է B գծի «Պիրամիդե» կայարանի մոտ և ձգվում է մինչև «EUR Մալյանա», ինչից հետո թեքվում է արևմուտք դեպի Օստիա։

Գիծ C[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի մետրոպոլիտենի քարտեղը 2011 թվականից հետո

Գիծը կկապի «Գրոտտարոսսո»-ն Վատիկանի հյուսիսում և Պանտանոն։ Արդյունքում գիծը կդառնա առաջինը, որ դուրս է եկել քաղաքի սահմաններից դուրս։ А գծի հետ հատումը կլինի «Սան-Ջովաննի»-ում, իսկ B գծի հետ՝ «Կոլիզեյ»-ում։ Հատումը պլանավորած D գծի հետ կլինի «Պիացցա-Վենեցիա» կայարանում։

Գծի առաջին մասը կներառի 15 կայարան «Սենտոչելլե»ից մինչև «Պանտանո»: Երկրորդ մասը կերկարացնի գիծը մինչև «Պիացցա-Լոդի» և կներառի ևս 6 կայարան։ Ընդհանուրը պլանավորած են 30 կայարաններ։

Դրա հետ մեկտեղ պլանները կարող են փոխվել։ Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, շինարարության ընթացքում հաճախ են առաջանում խոչընդոտներ պեղումների պատճառով։ Եթե թունելների տեղադրումը հնարավոր է կատարել պեղումներից շատերի մակարդակից ներքև, ապա օդափոխիչ հորանների և կայարաններից ելքերի շինարարությունը առաջացնում են բարդություններ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիծ B (Հռոմ)

Գիծ A (Հռոմ)