Վիլլա Բորգեզե
Վիլլա Բորգեզե | |
---|---|
Villa Borghese | |
Ժամանակակից կարգավիճակ` | Զբոսավայր |
Երկիր` | Իտալիա, Հռոմ |
Ճարտարապետական ոճ` | անգլիական |
Հիմնող` | Շիպիոնե Բորվեզե |
Ճարտարապետ` | Ջովաննի Վասանզիս |
Կառուցման ժամանակաշրջան` | 1613 թվական |
Վիլլա Բորգեզե (իտալ.՝ Villa Borghese), հռոմեական լանդշաֆտային այգի անգլիական ոճով, որը զբաղեցնում է Պինչո բլուրը։ Սա մեծությամբ երրորդ հասարակական այգին է Հռոմում (80 հեկտար կամ 148 ակր), Վիլլա Դորիա Պամֆիլիի այգուց և Վիլլա Ադայից հետո։
Այգիները նախատեսված են եղել Բորգեզե պատկերասրահի (իտալ.՝ Villa Borghese Pinciana) համար, կառուցվել է ըստ ճարտարապետ Ֆլամինիո Պոնցիայի նախագծի, էսքիզները մշակվել են Շիպիոնե Բորգեզեի կողմից, որը այն ցանկանում էր օգտագործել որպես ամառանոցային տարածք Հռոմից դուրս և գեղարվեստական հավաքածուի վայր։ Այգիները, իրենց այժմյան տեսքով, վերափոխվել են XIX դարի սկզբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1605 թվականին կարդինալ Շիպիոնե Բորգեզեն, Հռոմի պապ Պավել V-ի ազգականը և Լորենցո Բերնինիի հովանավորը, նախկին խաղողի այգիների վայրում, սկսում է այգի գցել, որը հրամայում է զարդարել անտիկ արձաններով[1]։ Այգին կառուցված է Հռոմեական Հանրապետության ամենահայտնի Լուկուլայի այգիների վայրում։ Զբոսաշրջիկների հատուկ հիացմունքն էր առաջացնում «Բորգեզյան ըմբշամարտիկ»-ի արձանը, որը 1807 թվականին, ուրիշ անտիկ արձանների հետ միասին, վաճառվում է Նապոլեոն Բոնապարտին։
Այն ժամանակվա առանձնատան տիրուհիներից մեկը եղել է Ելենա Բորգեզեն, ծնված Ապոնյի, ռուսական ազնվատոհմիկ Ա. Ք. Բեկենդորֆի թոռնուհին։
XIX դարում այգու մեծ մասը ձևափոխվում է անգլիական ոճով լանդշաֆտային այգու։ Վիլլա Բորգեզեի այգիները գնվում են Հռոմի կոմունայի կողմից և 1903 թվականին բացվում են այցելուների համար և այնտեղ կառուցվում են երեխաների համար ատրակցիոններ։ Դեպի Վիլլա Բորգեզե մուտք կա Իսպանական աստիճաններով և ևս մեկ մուտք Պյացա դել Պոպոլոի կողմից։ Պինչոն, որը գտնվում է այգու հարավային մասում, առաջարկում է Հռոմի ամենամեծ տեսարանը։
Այգիների ճաղաշարքը (սկսած XVII դարից) XIX դարի վերջին, 1896 թվականին, տեղափոխվում է Անգլիա և տեղադրվում Cliveden House-ի սկզբնամասում, Բեկհինգեմշիրի առանձնատանը։ Պյացա դի Սիենայում, որը գտնվում է Վիլլա Բորգեզեի տարածքում, 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում, տեղի են ունեցել ձիարշավի, եռամարտի ծրագրով ցատկերի մրցումներ։
Կառույցներ այգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորգեզե պատկերասրահը (անգլ.՝ Galleria Borghese), Բորգեզե իշխանական տոհմի գեղարվեստական հավաքածուով, ստեղծվել է Կամիլո Բորգեզեի կողմից, ըստ ճարտարապետ Ջովանի Վասանզիի նախագծի։ Այն պարունակում է Բերնինիի քանդակները, այդ թվում «Դավիթ»-ը և «Դաֆնա»-ն, և Տիցիանի, Ռաֆայելի և Կարավաջոի նկարները։
- Վիլլա Ջուլիա (անգլ.՝ Villa Giulia) ազգային թանգարանը, որը պարունակում է էտրուսկյան մշակույթի խոշոր հավաքածու։ Այն կառուցվել է 1551-1555 թվականներին, որպես Հռոմի պապ Հուլիոս III-ի ամառային նստավայր։
- Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ, որը պատկերացում է տալիս XIX - XX դարերի բոլոր հիմնական գեղարվեստական հոսանքների մասին։
- Սիլվանո Տոտիի անվան «Գլոբուս» թատրոնը, որը մասնագիտացված է Ուիլյամ Շեքսպիրի պիեսների վրա։
- Պիետրո Կանոնիկի տուն-թանգարանը, ճարտարապետ, նկարիչ, երգահան (1869-1959 թվականներ)։
- Կառլո Բիլոտիի թանգարան, որը պարունակում է կտավներ, հիմնականում Ջորջո դե Կիրիկոյի ստեղծագործությունները, ինչպես նաև, ժամանակակից արվեստի ժամանակավոր ցուցադրություններ։
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլլա Բորգեզեի այգիները պատկերված են Օտտորինո Ռեսպիգիի «Պինի դի Ռոմա» սիմֆոնիկ պոեմում։
- Տարածքում գործում է կենդանաբանական ցուցադրություն և կենդանաբանական թանգարան։
- 1873 թվականից Վիլլա Բորգեզեում տեղադրված է ջրային ժամացույց, որի դիզայներն է Ջան Բատիստա Էմբրիակոն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Վիլլա Բորգեզեի ջրային ժամացույցը
-
Ալպիական հուշարձան
-
Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահ
-
Ահմադ Շաուկիի արձանը
-
Սիլվանո Տոտիի անվան «Գլոբուս» թատրոնը
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլլա Բորգեզե («Боргезе вилла») // Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտարանային բառարան, 86 հատորով։ — Սանկտ Պետերբուրգ, 1890—1907 թվականներ։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вилла Боргезе — информация об истории парка Արխիվացված 2008-08-29 Wayback Machine
- Реконструкция облика виллы в 1807 году Արխիվացված 2019-09-14 Wayback Machine (ֆր.)(անգլ.)
- 1960 Summer Olympics official report. Արխիվացված 2008-10-31 Wayback Machine Volume 1. p. 81.
- 1960 Summer Olympics official report. Արխիվացված 2012-10-29 Wayback Machine Volume 2, Part 2. p. 899.
- Galleria Borghese Արխիվացված 2021-02-25 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ВТ-ЭСБЕ|Боргезе вилла
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլլա Բորգեզե» հոդվածին։ |
|