Հուլիոս III

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հուլիոս III
Girolamo Sicciolante - Paus Julius III.jpg
Ծնունդսեպտեմբերի 19, 1487
ԾննդավայրՀռոմ, Պապական մարզ
Վախճանապրիլի 2, 1555 (67 տարեկանում) կամ մարտի 23, 1555(1555-03-23)[1] (67 տարեկանում)
Վախճան վայրՀռոմ, Պապական մարզ
Թաղման վայրVatican Grotto
ԵկեղեցիՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Աշխատանքհոգևորական և կաթոլիկ քահանա
ՊաշտոնՀռոմի Պապ, կարդինալ-եպիսկոպոս, թեմի հովվապետ, կաթոլիկ եպիսկոպոս, կարդինալ և կաթոլիկ արքեպիսկոպոս
ԵրկիրFlag of the Papal States (pre 1808).svg Պապական մարզ
ԿրթությունUniversity of Siena? և Պերուջայի համալսարան
Հուլիոս III

Հուլիոս III (լատ. Iulius PP. III, իտալ. Giovanni Maria Ciocchi del Monte; (10 սեպտեմբերի 1487 — 23 մարտի 1555) Հռոմի պապ՝ 1550 թվականի փետրվարի 7-ից մինչև 1555 թվականի մարտի 23-ը։

C o a Giulio III.svg

Ջիովաննի Չոկի դել Մոնտեն ծնվել է 1487 թվականի սեպտեմբերի 10-ին Հռոմում։ Նա հումանիստ Ռաֆայել Բռանդոլինի Լիպոյի աշակերտն էր, հետագայում նա օրենք ուսումնասիրեց Սիենում։ Ուսումնառության ընթացքում դել Մոնտեն իրեն հիանալի դրսևորեց ոչ միայն որպես աստվածաբան, այլ նաև՝ իրավաբան[2]։ Դել Մոնտեն Մանֆրեդոնիի(1506—1511) արքեպիսկոպոս Անտոնիո Մարի Չոկիի զարմիկն էր։ Նա փոխարինեց Անտոնիո Մարի Չոկիին 1512 թվականին , իսկ 1520 թվականին դարձավ նաև Պավիի արքեպիսկոպոս։ Հռոմի թալանից հետո, Կլիմենտ VII պապը կայսերը հանձնեց իտալացի պատանդների։ Նրանց մեջ էր նաև դել Մոնտեն, ով հազիվ խուսափեց կախաղանից[2]։ Պավել III պապը նրան նշանակեց կարդինալ և Տրիդենտի տաճարի հանձնաժողովի գլխավոր անդամ (1545-1547


Պապի ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1549 թվականի նոյեմբերի 10-ին մահացավ Պավել III-ը և Կոնկլավում (լատիներեն՝ conclave — կողպված սենյակ) քառասունութ կարդինալները բաժանվեցին երեք ֆրակցիաների։ Կայսերական ֆրակցիան ցանկանում էր հրավիրել Տրիդենտի տաճարը, ֆրանսիական ֆրակցիան դեմ էր դրան, իսկ Ֆարնեզեի ֆրակցիան պաշտպանում էր Պավել III-ի թոռ՝ կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեի թեկնածությունը։

Ո՛չ ֆրանսիացիները և ո՛չ էլ գերմանացիները չաջակցեցին դել Մոնտեին, իսկ կայսրը չառաջադրեց նրա թեկնածությունը։ Սակայն ֆրանսիացիներին հաջողվում է դիմադրել երկու ֆրակցիաներին և դել Մոնտեին առաջադրել որպես թեկնածու։ Օտավիո Ֆարնեզեի աջակցությամբ 1550 թվականի փետրվարի 7-ին[3], նա ընտրվեց Հռոմի պապ։


Եկեղեցական բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրվելուց անմիջապես հետո Հուլիոսը սկսեց բարեփոխումներ իրականացնել կաթոլիկ եկեղեցում։ Բայց իրականում շատ քիչ բան արվեց։1551թվականին կայսր Կառլ V-ի խնդրանքով վերսկսեց Տրիդենտի տաճարի ժողովների կազմակերպումը և ընդիմացավ հերցոգ Պարմային և Հենրիխ II ֆրանսիացուն(1547-1559թթ), բայց շուտով հաշտվեց իր թշնամիների հետ և դադարեցրեց միության հանդիպումները[4]։

Հուլիոսին ավելի շատ գոհացնում էր իտալական քաղաքականությունը և նա շուտով առանձնացավ իր՝ Հուլիոսի Վիլլա շքեղ առանձնատանը, որը նա իր համար կառուցել էր «Պորտա դել Պոպոլոյի»դարպասներին մոտ։ Այնտեղ նա լավ ժամանակ էր անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ բարեփոխումներ իրականացնելով։ Հուլիոս III-ը վերսկսեց Հռոմի տոների և պարահանդեսների սովորույթները։

Կաթոլիզմն Անգլիայում ժամանակավորապես վերսկսեց 1553 թվականին՝ Մարի Թյուդոր թագուհու օրոք[5]։ 1555թվականին անգլիական պառլամենտից խոսնակ ուղարկվեց Հռոմի պապին հայտնելու, որ երկիրը պաշտոնապես կրկին անցնում է նրա իշխանության տակ։ Պապը մահացավ մինչև խոսնակի Հռոմ հասնելը։


Իր մահից առաջ Հուլիոսը կարդինալ Ջովաննի Մորոնեին ուղարկեց Աուգսբուրգի հաշտությանը՝ ներկայացնելու Սուրբ գահի շահերը։

Հուլիոս III-ը կարդինալներ նշանակեց ոչ միայն իր բարեկամներին, այլ նաև իր այգիների կապիկներին խնամողներին։ 1551 թվականին պապական պալատի կապելմայստեր դարձավ կոմպոզիտոր Ջովաննի Պիեռլուիջի Պալեստրինան (1525-1594թթ)։

Սկանդալ Ինոչենցո դել Մոնտեի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուլիոս III-ի գահակալման տարիները հայտնի էին մի քանի սկանդալներով։ Դրանցից ամենաուշագրավը նրա և իր որդեգիր զարմիկի մասին խոսակցություններն էին, այն բանից հետո, երբ Պարմի փողոցներից գտնված այդ տղային(14, 15 կամ 17 տարեկան) որդեգրեց դել Մոնտեն։ Հուլիոսի ընտրվելուց հետո Ինոչենցոն տեղափոխվեց նրա եղբոր ընտանիք։Հուլիոսն իր սիրելի զարմիկին նվիրեց Նորմանդիայի Մոն Սեն ՄԻշել և Սան-Դզենո և մի շարք այլ աբբայություններ։ Երբ խոսակցություններ սկսվեցին Հուլիոսի և իր սիրելի զարմիկի հարաբերությունների մասին՝ նա ոչ մի քայլ չձեռնարկեց։ Կարծիք կար նաև, որ Ինոչենցոն դել Մոնտեի որդին էր։ Երբ դել մոնտեն մահացավ, Ինոչենցոն ժամանակավորապես արտաքսվեց քաղաքից՝ երկու մարդկանց սպանության մեղադրանքով։Նա փորձեց օգտագործել կարդինալների հետ իր կապերը, սակայն՝ ապարդյուն։ Նրա հետագա կյանքն անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 Smith, 2002, էջ 886-887
  3. Richard P. McBrien, Lives of the Popes: The Pontiffs from St. Peter to Benedict XVI, (HarperCollins, 2000), 283.
  4. Richard P. McBrien, 283—284.
  5. Richard P. McBrien, 284

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]