Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ
Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ Basilica dei Santi Cosma e Damiano | |
---|---|
Կոսմայի և Դամիանոյի բազիլիկի մուտքը | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և փոքր բազիլիկ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | Via dei Fori Imperiali , 1 - Roma[1] |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Կոսմա և Դամիան |
Անվանված | Կոսմա և Դամիան |
Ճարտարապետական նկարագրություն | |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | early Christian art and architecture? |
Հիմնադրված | 6-րդ դար |
Շինանյութ | աղյուս, բետոն |
![]() | |
![]() | |
cosmadamiano.com |
Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ (իտալ.՝ Basilica dei Santi Cosma e Damiano), եկեղեցի Հռոմի ֆորումում: Մուտքի շրջանաձև շինությունը կառուցվել է 4-րդ դարում, որպես հռոմեական տաճար, որը պետք է նվիրվեր Վալերիոս Ռոմուլոսին՝ Մաքսենցիոսի պաշտելի որդուն: Հիմնական շինությունը հավանաբար Կայսերական ֆորումի գրադարանն էր: Այն եկեղեցի դարձել է 527 թվականին: Այսօր այն հին տիտղոսակիր եկեղեցիներից մեկն է: Տեղակայված է Վեսպասիանոսի Ֆորումում՝ Խաղաղության տաճարում: Բազիլիկը նվիրված է երկու հույն եղբայրներին՝ Սուրբ Կոսմային և Դամիանոյին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը Մաքսենցիոս կայսրը նվիրել է իր որդուն՝ Վալերիոս Ռոմուլոսին, որը մահացել է 309 թվականին: Հավանաբար տաճարը եղել է Մաքսենցիոսի վերակառուցման ծրագրի մի մասը, որն իրականացվում էր այդ տարածքում 306 թվականի աղետալի հրդեհից հետո: Նախագիծը մասնակիորեն իրակացվեց կայսեր կենդանության օրոք: Ենթադրվում է, որ բազիլիկը կառուցվել է Յուպիտերի տաճարի տեղում, որը հետագայում վերակառուցվել է Մաքսենցիոս կայսեր կողմից: Տաճարը քրիստոնեական է դարձել 527 թվականին: Օստգոթերի արքա Թեոդորիք Մեծը և իր դուստր Ամալասունտան Փելիքս IV Պապին նվիրեցին Խաղաղության տաճարի գրադարանը և Ռոմուլոսի տաճարի մի մասը: Պապը միավորեց երկու շինությունները, որպեսզի ստեղծի բազիլիկ՝ նվիրված հռոմեացի եղբայրներ Կոսմային և Դամիանոյին: Աբսիդը ձևավորվեց բյուզանդական խճանկարով, որում ներկայացվում է Հիսուսի Երկրորդ գալուստը: Սուրբ Մարկոսի և Մարկելիանոսի մասունքները հավանաբար այս եկեղեցի են տեղափոխվել 9-րդ դարում: 1583 թվականին Գրիգորի XIII Պապի օրոք դրանք վերստին հայտնաբերվեցին: 1632 թվականին Ուրբանոս VIII պատվիրեց վերակառուցել բազիլիկը: Աշխատանքները նախագծեց Օրացիո Տորիանիին, իսկ գլխավորեց Լուիջի Արիգուչչին: Բազիլիկի հատակը բարձրացվեց 7 մետր, ինչպես նաև ավելացվեց կամարակապ սրահը: Առաջին եկեղեցու ցածրադիր մասում տեսանելի է բազիլիկի հին հատակը: 1947 թվականին Կայսերական ֆորումի վերակառուցման ժամանակ եկեղեցուն տրվեց նոր կառուցվածք: Նախկին մուտքը, որն անցնում էր Ռոմուլոսի տաճարի միջով, փակվեց: Նոր մուտք բացվեց հակառակ՝ Վիա դեի Ֆորի Իմպերիալի փողոցի կողմից: Բազիլիկը Պանթեոնի և Ռոմուլոսի տաճարի հետ միասին ամենալավ պահպանված հեթանոսական տաճարն է Հռոմում:
Կառույցը և արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալիրի նոր մուտքի կողքին Խաղաղության տաճարի մարմարապատ սենյակներն են և այն պատը, որի վրա ամրացված էր Հին Հռոմի քարտեզը՝ կերտված մարմարԵ սալաքարի վրա (3-րդ դար)։ Եկեղեցու մուտքը բացվում է նավի կողմից: Բազիլիկի նախագիծը հետևում էր Հակառեֆորմացիայի չափանիշներին՝ մեկ նավ, կողմերում՝ երեք աղոթատեղի և ընդարձակ աբսիդ: Խճանկարները 6-րդ և 7-րդ դարի արվեստի գլուխգործոցներ են: Կենտրոնում Հիսուսն է Պողոս և Պետրոս առաքյալների հետ: Պետրոսը ներկայացնում է Սուրբ Կոսմային և Սուրբ Թեոդորոսին, իսկ Պողոսը՝ Սուրբ Դամիանոյին և Փելիքս IV Պապին: Վերջինիս ձեռքերում եկեղեցու նմուշն է:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրքեր և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pietro Chioccioni, La Basilica E Il Convento Dei Santi Cosma E Damiano in Roma (Roma: Curia Generalizia dell'Ordine, 1963).
- Roberta Budriesi, La Basilica dei Ss. Cosma e Damiano a Roma (Bologna: Patron 1968).
- Vitaliano Tiberia, Il Restauro Del Mosaico Della Basilica Dei Santi Cosma E Damiano a Roma (Todi, Perugia: Ediart, 1991) [Arte e restauro, 7].
- Roma, Touring Club Italiano, 2004, pp. 276–277.
- Tucci, Pier Luigi, "Nuove acquisizioni sulla basilica dei Santi Cosma e Damiano", Studi Romani 49 (2001) 275–293
- Tucci, Pier Luigi, "The Revival of Antiquity in Medieval Rome: the Restoration of the Basilica of SS. Cosma e Damiano in the Twelfth Century", Memoirs of the American Academy in Rome 49 (2004) 99–126.
- Jacalyn Duffin, Medical Saints: Cosmas and Damian in a Postmodern World (NY-Oxford: Oxford University Press 2013).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոսմայի և Դամիանոյի բազիլիկ կատեգորիայում։ |