Սանտա Պուդենցիանա բազիլիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտա Պուդենցիանա բազիլիկ
Basilica di Santa Pudenziana
San Pudenziana.003.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և ազգային եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՀռոմ
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԹեմՀռոմի թեմ
ԱնվանվածPudentiana?
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′55.000000099607″ հս․ լ. 12°29′44.000000101603″ ավ. ե. / 41.89861111113877712° հս․. լ. 12.49555555558377939° ավ. ե. / 41.89861111113877712; 12.49555555558377939

Սանտա Պուդենցիանա բազիլիկ (իտալ.՝ Basilica di Santa Pudenziana), 4-րդ դարի եկեղեցի Հռոմում՝ նվիրված Սուրբ Պուդենցիանային, որը Սուրբ Պրակսեդայի քույրն էր և Սուրբ Պուդենսի դուստրը։ Բազիլիկը գտնվում է Սանտա Պրեսսեդե բազիլիկի կողքին։ Եկեղեցու զանգակատունը կառուցվել է 13-րդ դարում։ Սանտա Պուդենցիանա բազիլիկը Ֆիլիպինների ազգային եկեղեցին է։ Ենթադրվում է, որ Պուդենցիանա անունով անհատ չի եղել, այլ անունը գործածվել է, որպեսզի նկարագրվի Պուդենսների տունը՝ Domus Pudentiana: Պողոս առաքյալը, այնուամենայնիվ, ակնարկում է Պուդենսին (Տիմոթեոս 2 4:21), այսպիսով պարզվում է, որ այդ անունով անձ իսկապես եղել է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Apsis mosaic, Santa Pudenziana, Rome W1.JPG
Գմբեթի ֆրեսկոն
Աբսիդի խճանկարներ

Սանտա Պուդենցիանա եկեղեցին ճանաչվել է որպես Հռոմի քրիստոնեական պաշտամունքի ամենահին վայր։ Կառուցվել է 2-րդ դարում կառուցված տան տեղում, հավանաբար Պիոս I Պապի ժամանակաշրջանում 140-155 թվականներին և բաղնիքի վերփոխված մասերը դեռևս տեսանելի են աբսիդի հատվածում։ Եկեղեցին մինչև 313 թվականը պապի նստավայրն է եղել։ Կոստանդիանոս կայսրը առաջարկեց Լատերանյան պալատը նրա փոխարեն։ 4-րդ դարում Սիրիկիոս Պապի ժամանակաշրջանում կառույցը վերածվեց եռանավ եկեղեցու։

Եկեղեցին ցածրադիր է։ Ներս կարելի է մտնել երկաթե դարբասների միջով։ Աստիճանները ավելացվել են 19-րդ դարում։ Խունացած ճակատամասի վրա (1870) մարմարե եզրազարդ կա, որից, 11-րդ դարից սկսած, արվում էր շքամուտքերի վրա։ Դա միջնադարյան քանդակագործության կարևոր աշխատանքներից էր։ Նրանում (ձախից աջ) պատկերված են Պաստորը, Պուդենցիանան, Պրակսեդան և իրենց հայրը՝ Պուդենսը։ Նավի սյուները սկզբնական բազիլիկի մասն են եղել։

Ռոմանական ոճով կառուցված զանգակատունը ավելացվել է 13-րդ դարի սկզբին։ 1588 թվականին Ֆրանչեսկո դե Վոլտերրայի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքների ժամանակ եռանավը փոխարինվեց նավով, և գմբեթ ավելացվեց։ Գմբեթի Ֆրեսկոն նկարիչ Պոմարանչիոյի աշխատանքն է։ Այս վերջին վերականգնողական աշխատանքների ժամանակ «Լաոկոոնի և նրա որդիների» քանդակի որոշ հատվածներ հայտնաբերվեցին, որոնք ավելի մեծ էին քան Վատիկանինը։ Քանի որ ոչ ոք չցանկացավ վճարել հավելյալ գումար այդ գտածոյի համար, դրանք այդպես էլ չվերականգնվեցին։ Ճակատամասը թարմացվել է 1870 թվականին, իսկ ֆրեսկոները ավելացվել են Պիետրո Գաջլիարդիի կողմից։ Ներկայիս բազիլիկի աջ կողմը հռոմեական բաղնիքի մի մասն է, որը թվագրվում է Հադրիանոս (117–138) կայսեր կառավարման ժամանակաշրջանին։

Ներսակողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Apsis mosaic, Santa Pudenziana, Rome W4.JPG
Apsis mosaic, Santa Pudenziana, Rome W5.JPG
Սուրբ Պուդենցիանա Լուսապսակը

Բարձր խորանի ետևում, պատի վրա կա երեք գեղանկարներ, որոնք 1803 թվականին պատկերել է Բերնարդինո Նոքկին։ Ձախից աջ պատկերվված են Սուրբ Տիմոթեոսը, Սուրբ Պուդենցիանա Լուսապսակը և Սուրբ Նովատուսը։

Աբսիդի խճանկարները ուշ հռոմեական արվեստի նմուշներ են։ Թվագրվում են մոտավորապես 4-րդ դարի վերջին։ Տարբեր գիտնականների խմբեր համարում են, որ դրանք թվագրվում են Սիրիկիոս (384-99) կամ Իննոկենտիոս I պապերի ժամանակաշրջանին[1]։ Դրանք դժվարությամբ վերականգնվեցին 16-րդ դարում։ Համարվում են Հռոմի ամենահին քրիստոնեական խճանկարներից։ Պատմաբան Ֆերդինանտ Գրեգորովիուսը դրանք համարել է Հռոմի ամենագեղեցիկ խճանարներ։

Խճանկարը աչքի է ընկնում սրբապատկերներով։ Քրիստոսը ներկայացված է որպես անհատ, այլ ոչ թե խորհրդանիշ, այնպիսին, ինչպիսին լինում էր վաղ քրիստոնեական պատկերներում։ Նա նստած է ակնեղենով պատված գահին, հագին՝ մանուշակագույն նախշերով ոսկե պատմուճան (կայսերական հեղինակության խորհրդանիշ, որով շեշտվում է Քրիստոսի հեղինակությունը իր եկեղեցում)։ Հիսուսի գլխին լուսապսակ կա, իսկ ձախ ձեռքին հետևյալ տողերով տեքստ՝ "Dominus conservator ecclesiae Pudentianae" (Տերը պահապանն է Պուդենցիանա եկեղեցու)։ Նա նստած է առաքյալների հետ, որոնցից երկուսին խճանկարի վերականգնման ժամանակ հեռացրել են։ 16-րդ դարի վերջին վերականգնման ժամանակ խճանկարի ստորին հատվածը հեռացվել է։ Առաքյալների խճանկարների աջակողմյան հատվածը ժամանակի ընթացքում փոխարինվել է նոր, բայց բավականին դատարկ խճանկարով։ Երկու կանայք ծաղկեպսակներ են պահել Սուրբ Պետրոս և Պողոս առաքյալների գլխավերևում։ Նրանցից վեր պատկերված են երկնային Երուսաղեմի գմբեթներն ու տանիքները (կամ, մեկ այլ մեկնաբանությամբ Կոստանդիանոս կայսեր Երուսաղեմում կառուցած եկեղեցիները)։ Քրիստոսի գլխավերևում բլրի վրա կագնեցված է ակնեղենով պատված խաչ, որպես նրա հաղթանակի խորհրդանիշ, «չորս Ավետարանիչներ» քրիստոնեական խորհրդանիշների մեջտեղում։ Դրանք (հրեշտակ, առյուծ, ցուլ and արծիվ) ամենահին սրբապատկերային խորհրդանիշներն են, որոնք դեռևս ներկայացնում են Ավետարանիչներին[2]։ Մի գիտնական ենթադրել է, թե աբսիդի խճանկարի կենտրոնում գահին նստած կերպարանքը, որը որպես կանոն համարվել է Քրիստոսը, իրականում Հայր Աստվածն է[3], ինչը Հայր Աստծո չափազանց անսովոր պատկերում պետք է լիներ այդ ժամանակաշրջանում։

Կապելլաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Պետրոսի աղոթարան

Աբսիդի ձախ կողմում Պետրոսի կապելլան է, որում պահվում է այն սեղանի մասը, որի վրա Պետրոս առաքյալը Պուդենսների տանը Հաղորդության արարողություն պետք է արած լիներ։ Սեղանի մյուս մասը պահվում է Լատերանյան բազիլիկի պապական խորանում։ Խորանում Հիսուսի և Սուրբ Պետրոսի արձանն է; Քրիստոսը մեկնել է Երկնքի արքայության բանալիները Պետրոս առաքյալին։ Արձանը ճարտարապետ և քանդակագործ Ջակոմո դելլա Պորտայի աշխատանքն է (1594)։ Նույն կապելլայում պատի վրա կա երկու բրոնզե սալաքար՝ վրան բացատրություն, որ այնտեղ Սուրբ Պետրոսն է հյուրընկալվել, և Սուրբ Պողոսը Հռոմում առաջին անգամ հաց և գինի է մատուցել որպես հաղորդության նվիրաբերում»։

  • Խաչելության աղոթարան
  • Ողորմության տիրամոր աղոթարան
  • Սուրբ Բեռնարդի աղոթարան
  • Caetani աղոթարան

Վերջինս Caetani ընտանիքի (Բոնիփակիոս VIII ընտանիքը) աղոթարանն է եղել։ Ձևավորել է Կապրիանո դա Վոլտերրան 1588 թվականին, իսկ նրա մահից հետո, 1601 թվականին, ավարտել է Կառլո Մադեռնան։ Աղոթարանում աչքի են ընկնում հատակի խճանկարները։ Սյուները ամոլիտիապատ են։ Ջիովանի Պաոլո Ռոսսետին 1621 թվականին նկարել է "Santa Prassede e santa Pudenziana raccolgono il sangue dei martiri" նկարը, ինչպես նաև առաստաղի Ավետարանչականների ֆրեսկոն։ Որմնախորշում կանգնեցված Սուրբ Պուդենցիանայի արձանը Քլոդ Ադամի աշխատանքն է։

1969 թվականին Պուդենցիանայի և Պրակսեդայի անունները հեռացվել են Հռոմեական օրացույցից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kleinbauer, 940
  2. Some Recent Finds at Alahan (Koja Kalessi), Michael Gough, Anatolian Studies, Vol. 5, (1955), 121.JSTOR
  3. Review by W. Eugene Kleinbauer of The Clash of Gods: A Reinterpretation of Early Christian Art, by Thomas F. Mathews, Speculum, Vol. 70, No. 4 (Oct., 1995), pp. 937–941, Medieval Academy of America, JSTOR

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]