Սանտի Քուատրո Կորոնատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանտի Քուատրո Կորոնատի
Santi Quattro Coronati
Verborgen 21.jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
ԹեմՀռոմի թեմ
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական տիպբազիլիկ
Հիմնադրված12-րդ դար
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°53′18.000000098805″ հս․ լ. 12°29′54.000000098797″ ավ. ե. / 41.88833333336077658° հս․. լ. 12.49833333336077779° ավ. ե. / 41.88833333336077658; 12.49833333336077779
monacheagostinianesantiquattrocoronati.it

Սանտի Քուատրո Կորոնատի (իտալ.՝ Basilica dei Santi Quattro Coronati), վանական համալիր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Հռոմի Ցելիում բլրի վրա, Կոլիզեումի և Լաթերանյան բազիլիկի միջև։ Համալիրն ներառում է համանուն եկեղեցին՝ Օրացույցային և Գոթական սրահներով, Սան Սիլվեստրո կապելլան և երկու կուսանոցներ։ Ներկայիս եկեղեցին 12-րդ դարի կառույց է, սակայն նրանում պահպանվել են նախկին՝ 9-րդ դարի շինության բազմաթիվ մնացուկներ։ Եկեղեցին նվիրված է 4 անհայտ սրբերին և նահատակներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտի Քուատրո Կորոնատի եկեղեցու աբսիդը

Ըստ ավանդույթի առաջին եկեղեցին եղել է Մելքիադես Պապի օրոք, 4-րդ դարում, Ցելիում բլրի հյուսիսային կողմում։ Լինելով Հռոմի առաջին եկեղեցիներից, այն կրում էր Titulus Aemilianae անվանումը, որը հավանաբար հռոմեական առանձնատան տիրոջ անունն էր։ Վեջինիս կառույցը երևում է եկեղեցու տակ։ Եկեղեցու կառուցումը ավարտվել է 6-րդ դարի վերջում, և քանի որ այն գտնվել է միջնադարյան պապական նստավայր Լատերանյան պալատի հարևանությամբ, այդ ժամանակահատվածում նշանավոր եկեղեցի է եղել։ Առաջին վերակառուցումը իրականացվել է Լևոն IV Պապի օրոք (847-855 թվականներ), որը կառուցել է նկուղ նավի տակ, ավելացրել է ենթակողմերը, ցանկապատել է ճակատամասի դիմացի բակը, կառուցել է զանգակատունն ու Սուրբ Բարբարայի և Նիկոլասի կապելլաները։ Նոր ուշագրավ բազիլիկը ուներ 95 մ բարձրություն և 50 մ լայնություն։

Այնուամենայնիվ, այդ եկեղեցին այրվեց Ռոբերտ Գվիսկարի զորքերի կողմից Հռոմի կողոպտման ժամանակ (1084 թվական)։ Սկզբնական եկեղեցին վերանորոգելու փոխարեն, Պասքալիս II կառուցեց փոքրիկ բազիլիկ, որն ուներ երկու բակ, մեկը՝ նախկին՝ 9-րդ դարի եկեղեցու բակին համապատասխան, մյուսը նախկին եկեղեցու նավի տեղում։ Երկու ենթակողմերից աջ հատվածը ներառվեց Կարդինալյան պալատի մեջ, իսկ ձախը՝ Բենեդիկտյան եկեղեցու մեջ։ Բազիլիկի աբսիդը պահպանվեց, որը նոր կառուցված եկեղեցու համար բավականին ծավալուն էր։ Իսկ նավը սյուների միջոցով բաժանվեց երեք մասի։ Նորակառույց եկեղեցին օծվեց 1116 թվականի հունվարի 20-ին։ 1338 թվականին այն Սասսովիվո աբբայության սեփականությունն էր։

13-րդ դարում եկեղեցու ներկառուցվեց կոսմատեսկո ոճով արված վանքը։ Կարդինալյան պալատը ընդլայնվեց կարդինալ Ստեֆանո Կոնտիի կողմից, որը Իննոկենտիոս III Պապի զարմիկն էր։ Նա պալատը վերածեց ամրոցի, որպեսզի Լատերանում բնակվող պապերին թաքցնի գերմանական Շտաուֆեն կայսրերի հետ ունեցած կոնֆլիկտի ժամանակ։ 1247 թվականին օծվեց ամրոցի առաջին հարկում տեղակայված Սանտ Սեղբեստրոս կապելլան։ Անտեղ կային ֆրեսկոներ, որում պատկերված էին Սեղբեստրոս I Պապի և Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր մասին։

Երբ պապերը տեղափոխվեցին Ավինյոն (14-րդ դար), Կարդինալյան պալատը ավերվեց։ Եվ երբ Մարտինոս V Պապի օրոք նրանք վերադարձան Հռոմ, անհրաժեշտ էր ալատը վերականգնել։ Սակայն պապական նստավայրը Լատերանից Վատիկան տեղափոխվելուց հետո, այս բազիլիկը կորցրեց իր կարևորությունը։ 1564 թվականին Պիոս IV Պապը եկեղեցին և նրա շրջակա շինությունները հանձնեց Ավգուստինյան օրդենին, որոնք մինչ օրս ծառայում են այնտեղ։

Համալիրի նկատմամբ հետաքրքրությունն վերսկսեց 1913 թվականին՝ շնորհիվ Անտոնիո Մունյոզի աշխատանքի։ Երբր կառույցը դարձել էր որբանոց, Ավգուստինյան միանձնուհիները մուտքի մոտ դրել էին մի պտտվող թմբուկ, որն օգտագործվում էր որպես ավանդատուփ՝ անցանկալի երեխաների համար։

Տիտղոսակիր եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտի Քուատրո Կորոնատին 6-րդ դարից սկսած տիտղոսակիր եկեղեցի է։ Ներկայիս կարդինալ քահանան Ռոջեր Մահոնին է։ Նախկինում եկեղեցու տիտղոսակիր քահանաներից են եղել Լևոն IV Պապը (847 թվական), Պորտուգալիայի թագավոր Էնրիկեն և Բենեդիկտոս XV Պապը (1914 թվական): Ամբողջական ցուցակը հայտնի է Բենեդիկտոս XII պապականությունից հետո (1334-1342 թվականներ)[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. Sources for the list: H.W. Klewitz, Reformpapsttum und Kardinalskolleg, Darmstadt 1957, p. 22 note 40, p. 75 and p. 130 no. 4 (11-12th centuries); S. Miranda, Titulus SS. IV Coronati (from 14th century until now). The names from 595 until 993 are based on examination of the documents of the Roman councils in: Giandomenico Mansi, Sacrorum Conciliorum nova et amplissima collectio, except Leo (844-847, pope Leo IV 847-855), and Stefano (882-885, pope Stephen V 885-891) who are mentioned as cardinals of this title in their biographical entries in The Catholic Encyclopedia [1] [2]
  3. The fourteenth-century cardinal priests are listed by Conradus Eubel, Hierarchia catholica medii aevi I, editio altera (Monasterii 1913), p. 41.
  4. David M. Cheyney, Catholic-Hierarchy: Santi Quattro Coronati. Վերցված է 2016-03-15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]