Ցելիում (բլուր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Parco del Celio dall'arco di Costantino 01069-71.JPG
Հռոմի յոթ բլուրները

Ցելիում բլուր (լատ.՝ Collis Caelius, իտալերեն՝ Celio), հանրահայտ Հռոմի յոթ բլուրներից մեկը։ Տուլլիոս Հոստիլիուսի կառավարման օրոք Ալբա Լոնգի ողջ բնակչությունը բռնի ուժով վերահաստատվեց Ցելիումի բլրի վրա[1]։ Ըստ ավանդույթի, որը պատմել է Տիտոս Լիվիոսը, բլուրն իր անվանումը ստացել է Ցելիուս Վիբեննայից, միգուցե այն պատճառով, որ նա բնակություն էր հաստատել այնտեղ, կամ էլ, որ նրա ընկեր Սերվիոս Տուլլիոսը ցանկանում էր հետմահու պատվել նրան։ Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում Ցելիումի բլուրը նորաձև բնակավայր էր և ունևոր հասարակության ռեզիդենցիան էր։ Կարակալայի բաղնիքների պեղումների ժամանակ հայտնաբերվեցին լիառատ վիլլաներ՝ ձևավորված որմնանկարչությամբ և խճանկարներով։ Ցելիումը նաև Սան Ջիովանի ի Պաոլո և հին Սան Ստեֆանո Ռոտոնդո բազիլիկների վայրն է։ Վիլլա Կելիմոնտանան և իր այգիները ևս զբաղեցնում է բլրի նշանակալի տարածքը։ Օգոստոս կայսեր օրոք բլրի վրա էին գտնվում Կարնա և Միներվա աստվածուհիների տաճարները։ 27 թվականի հրդեից հետո Տիբերիոսը զգալի գումար է տրամադրել այստեղ նոր շինություններ կառուցելու համար։ Կայսերական դարաշրջանում բլրի վրա կառուցվել էին Կլավդիոսի տաճարը՝ Օգոստոսի սյունասրահով։

Եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Titus Livy. "28-30".From the Founding of the City: Book 1: The Earliest Legends of Rome. Canon Roberts (translator). Retrieved 23 January 2011.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Livy, Book One
  • Hülsen. Caelius mons // Real-Encyclopädie der Klassischen Altertumswissenschaft" Pauly-Wissowa. — III т., 1 ч. — Stutgart, 1897.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]