Ջանիկուլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Յանիկուլումից)
Ջանիկուլում
Տեսակբլուր
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՀռոմ
ԲԾՄ82 մետր
Մասն էՀին Հռոմ և Հռոմի բլուրներ
Քարտեզ
Քարտեզ

Ջանիկուլում (լատին․՝ Mons Janiculus. իտալ.՝ Gianicolo. [dʒaˈniːkolo]), բլուր Իտալիայի մայրաքաղաք Հռոմի արևմտյան հատվածում։ Երկրորդ ամենաբարձր բլուրն է Մոնտե Մարիոյից հետո։ Ջանիկուլումը չի համարվում Հռոմի յոթ բլուրներից, քանի որ գտնվել է հին քաղաքի սահմաններից դուրս և տեղակայված է Տիբեր գետի արևմուտքում։

Տեսարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի համայնապատկերը Յանիկուլում բլրից
Լանտե ալ Ջիանիկոլո վիլլա

Ջանիկուլումը Հռոմի լավագույն դիրքերից մեկն է, որտեղից կարելի է տեսնել կենտրոնական քաղաքի համայնապատկերը՝ գմբեթներով և զանգակատներով։ Լեռան վրա մյուս տեսարժան վայրը Սան Պիետրո ին Մոնտորիո եկեղեցին է, որը համարվում է Պետրոս առաքյալի խաչելության վայրը։ Բարոկկո ոճով կառուցված դելլ Ակվա Պաոլա շատրվանը նույնպես բլրի վրա է։ Վերջինս կառուցվել է Պողոս V Պապի կողմից XVII դարի վերջում։ Այստեղ են գտնվում նաև մի քանի հետազոտական հաստատություններ, ինչպիսին են Ամերիկյան և Իսպանական ակադեմիաները։ Հռոմի Ամերիկյան համալսարանը, Պապական Ուրբանական համալսարանը, Պապական Հյուսիս Ամերիկյան քոլեջը, «Orto Botanico dell'Università di Roma «La Sapienza»» համալսարանը և Պալացցո Մոնտորիո իսպանական դեսպանատունը նույնպես գտնվում են Յանիկուլում բլրի վրա։

Լանտե ալ Ջիանիկոլո վիլլան նույնպես կարևոր կառույց է։ Այն կառուցվել է (1520-1521 թթ) մաներիստական ճարտարապետ Ջուլիո Ռոմանոյի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն և դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելլ Ակվա Պաոլա շատրվանը

Յանիկուլումը եղել է Յանուս աստծո պաշտամունքի վայրը։ Նրա դիրքը հարմար վայր էր հանդիսանում գուշակների համար։

Հին հռոմեական դիցաբանության մեջ Յանիկուլումը Յանուս աստծո հիմնադրած քաղաքի անունն էր։ Վերգիլիոսի «Էնեական» էպիկական պոեմում Էվանդեր արքան Էնեային ցույց է տալիս Սատուրնիա և Յանիկուլում քաղաքների ավերակները Կապիտոլիում բլրի վրա։ Սրանով Վերգիլիոսը շեշտադրում է բլրի նշանակությունը՝ որպես Հռոմի հոգևոր կենտրոն։

Ըստ Տիտոս Լիվիոսի, Անկոս Մարկիոս թագավորի կառավարման օրոք Յանիկուլումը ընդգրկված էր Հին Հռոմի մեջ։ Այն ամրացած էր պարսպով և կամրջով, որը կառուցվել էր Տիբեր գետի վրա՝ քաղաքի մնացյալ հատվածը հասանելի դարձնելու համար[1]։

Մ.թ.ա. 508 թվականին Կլուզիում քաղաքի և Հռոմի միջև պատերազմում Լարս Պորսենայի զորքերը գրավում են Յանիկուլումը և պաշարում Հռոմը[2]։

Ջրաղացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրելիանոս կայսեր կառուցած Ավրելիանոսի պատը շարունակվում էր մինչև բլուրը, որտեղ աշխատում էին ջրաղացներ, որոնք քաղաքին ապահովում էին ալյուրով։ Ջրաղացները մատակարարվում էին բլուրն ի վար իջնող ջրուղիներից։ Վերջիններս գործածվում էին նաև 537 թվականին, երբ գոթերը պաշարելով քաղաքը, կտրում են քաղաքի ջրամատակարարումը։ Հետագայում դրանք վերականգնվում են, և հավանաբար գործածվել են մինչև Գրիգոր IV Պապի կառավարման ժամանակաշրջանը (827–844)[3]։

XIX դարից մինչ օրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիկուլում բլրի թնդանոթը
Ջուզեպպե Գարիբալդիի արձանը

1849 թվականի պաշտպանական մարտերը, որ ընթանում էին Ջուզեպպե Գարիբալդիի և Ֆրանսիական զորքերի միջև, տեղի են ունեցել Յանիկուլում բլրի վրա։ Այստեղ կան մի քանի հուշարձաններ՝ նվիրված Գարիբալդիին և Իտալիայի անկախության համար մղված մարտերում ընկածներին։

Օրական մեկ անգամ, կեսօրին Յանիկուլումից թնդանոթը կրակում էր Տիբերի ուղղությամբ, որպես ժամանակի ազդանշան։ Այս ավանդույթը վերագրվում է 1847 թվականի դեկտեմբերին, երբ թնդանոթը Սուրբ Հրեշտակի ամրոցից ազդանշան էր տալիս շրջակա զանգակատներին, որպեսզի կեսօրին հնչեին զանգերը։ 1904 թվականին, ծիսակարգը տեղափոխվում է Յանիկուլում և շարունակվում մինչև 1939 թվականը։ 1959 թվականի ապրիլի 21-ին, 20 տարի ընդմիջումից հետո վերականգնվում է հանրաճանաչ կոչի ավանդույթը։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յանիկուլումի կատարին կանգնեցված է Գարիբալդիի հեծյալ արձանը, որը քանդակագործ Էմիլիո Գալլորիի աշխատանքն է։ Վայրի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է Դորիա Պամֆիլի վիլլայում, որտեղ Գարիբալդին 1849 թվականի ապրիլին կազմակերպում է Հռոմեական Հանրապետության պաշտպանությունը[4]։

Բլրի վրա կան բազմաթիվ նշանավոր իտալացիների արձաններ և հուշարձաններ։ 2011 թվականին տեղեկագիրք է հրատարակվում տեղի «Ամիլկարե Չիպրիանի ասոցացիայի» կողմից, որում այս հուշարձանների լայնածավալ վերականգնումից հետո, թվարկում է ընդհանուր առմամբ 84 կիսանդրի բլրի վրա[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Livy, Ab urbe condita, 1:33
  2. Livy, Ab urbe condita, 2.9–15
  3. Örjan Wikander, 'Water-mills in Ancient Rome' Opuscula Romana XII (1979), 13–36.
  4. The Architecture of Modern Italy: Vol. 1: The Challenge of Tradition, 1750-1900, by Terry Kirk, 2005, page 239
  5. http://www.appasseggio.it/getFile.php?id=306 (Italian-language; pdf file)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]