Պինչո (բլուր)
Պինչո | |
---|---|
![]() | |
Տեսակ | բլուր և պուրակ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Հռոմ |
ԲԾՄ | 50 մետր |
![]() | |
![]() |
Պինչո բլուր (լատ.՝ Mons Pincius, իտալերեն՝ Pincio), բլուր պատմական Հռոմի հյուսիսարևելյան հատվածում։ Տեղակայված է Կվիրինալ բլրի հյուսիսում, և այնտեղից տեսանելի էր Մարսի դաշտը։ Չնայած նրան, որ այն Հին Հռոմի սահմաններից դուրս էր, և չի համարվում Հռոմի յոթ բլուրներից, սակայն գտնվում է Ավրելիանոսի պատի ներսում։ IV դարում բլուրը պատկանում էր Պինչո ընտանիքին, և ըստ այդմ ստացել է իր ներկայիս անունը։
Վիլլաներ և պարտեզներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հին Հռոմի մի քանի կարևոր ընտանիքներ ունեցել են վիլլաներ և այգիներ (horti) բլրի հարավային լանջերին, որոնցից են Լուկուլլոսի, Սալյուստիուսի, Գնեոս Պոմպեոսի և Անիցիայի այգիները։ Հռոմեական ժամանակաշրջանում բլուրը հայտնի էր որպես Collis Hortulorum՝ «Պարտեզների այգի»։ Լյուդովիզի վիլլան կառուցվել է այստեղ 20-րդ դարում։ Մի քանի վիլլաներ և այգիներ դեռևս զբաղեցնում են բլուրը։ Դրանցից մեկը Վիլլա Բորգեզեն է, որը Պինչիո բլրին կապված է հետիոտնային կամրջով։
Ժամանակակից Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերածննդյան ժամանակաշրջանում բլրի վրա կառուցվել է Վիլլա Մեդիչիին, որը հանդիսանում է Ֆրանսիայի հանրապետության սեփականությունը՝ այնտեղ գործում է Ֆրանսիական ակադեմիան։ Վերջինս Հռոմ տեղափոխվել է 1802 թվականին։ Այդուհանդերձ Պինչոյի այգիներում բացվում են լայն ճեմուղիներ։ Դրանցից մեկում 1822 թվականին տեղադրվել էր Վիլլա Մեդիչի կոթողը, որը եգիպտական չէ։ Այն կերտվել է Հադրիանոս կայսեր պատվերով և կանգեցվել նրա սիրելիի՝ Անտինոսի գերեզմանի համար։ Կոթողը հայտնաբերվել է 16-րդ դարում Պորտա Մաջորե դարբասի մոտ[1]։ Տեղափոխվել է Բարբերինի պալատ, ապա Կղեմես XIV Պապը տարել է Վատիկան, և վերջնականապես, 1822 թվականին Պիոս VII Պապը կանգնեցնում է Պինչո բլրի վրա։ Այն տեսքը, որ ներկայումս ունի Պինչո բլուրը նախագծել է (1809-1814 թթ) ճարտարապետ Ջուզեպպե Վալադիեն[2]։
Բլրից բացվում է հիանալի տեսարան դեպի Մարսի դաշտ։ Բլրից ներքև կառուցված են երկու մոնումենտալ աստիճաններ, որոնցից մեկը տանում է դեպի Նապոլեոնի հրապարակ, մյուսը՝ դեպի Պիացցա դել Պոպոլո։ Այստեղից էլ Իսպանական աստիճանները ուղղվում են դեպի Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցի և վար՝ դեպի Իսպանիայի հրապարակ։
1867 թվականին գյուտարար և պրոֆեսոր Ջան Բատիստա Էմբրիաչոն նախագծում է ջրային ժամացույց, որը 1873 թվականին տեղադրվում է Պինչո բլրի վրա։ Մեկ այլ տարբերակ էլ դրված է Բորգեզե պարտեզներում։ Էմբիաչոն իր երկու հայտնագործությունները ներկայացրել է Փարիզում, որտեղ նրանք արժանացել են պարգևի և մեծ համբավի[3]։
Պինցիուսի այգիներում իտալացի քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինիի հորդորով[4] տեղադրված են նշանավոր իտալացիների կիսանդրիներ։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Roberto Piperno, "Rome ArtLover: Obelisks of Rome"
- ↑ The site held the Horti Domitii in ancient times. (TCI, Roma e dintorni 1965:271.
- ↑ it:Idrocronometro Accessed 20 March 2013; "Storia del Progetto" https://docs.google.com/viewer?a=v&q=cache:Bug7LKOP08YJ:https://www.comune.roma.it/PCR/resources/cms/documents/storia-idrocronometro.pdf+idrocronometro+%22storia+del+progetto%22&hl=en&gl=us&pid=bl&srcid=ADGEESiGp8xz15iBCs0S33njoGp3ahPhWhYboWzWGkSevHXbmopZpVjeB2eeLuARhkOU9xVdGNOrRBDcpo6ZpFLZ7y_EBpxiRVc5gL1pc4NOloVKHcCyAiFEo2ZnRZtTWxchmaZPm8u5&sig=AHIEtbSmcoAIHFoLacFIXx-vRZzoi9hdJQ Accessed 20 March. 2013
- ↑ According to (Touring Club Italiano), Roma e dintorni 1965:271
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hills and walls of Ancient Rome
- Samuel Ball Platner and Thomas Ashby, A Topographical Dictionary of Ancient Rome, London: Oxford University Press, 1929: Pincius Mons
- Pinician Hill at Rome Reborn at University of Virginia Archived 2012-04-25 at the Wayback Machine.
- "Cisterne, mosaici e terme private. La collina del Pincio scopre i suoi segreti" La Repubblica 11 December 2014
|
|