Տարպեյան ժայռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարպեյան ժայռ
Rupe Tarpea
Seven Hills of Rome.svg
Հռոմի բլուրներ
Երկիր Իտալիա
Տեղադրություն Հռոմ

Տարպեյան ժայռ (լատ.՝ Rupes Tarpeia or Saxum Tarpeium, իտալ.՝ Rupe Tarpea), ուղղաձիգ ժայռ Կապիտոլիում բլրի հարավային գագաթին, որից երևում է Հռոմի ֆորումը։ Հռոմեական Հանրապետության ժամանակաշրջանում ժայռը մահապատժի վայր էր։ Մարդասպանները, դավաճանները, ստրուկները մահվան դատապարտվելիս ցած էին նետվում այնտեղից[1]։ Ժայռի բարձրությունը 25 մետր էր[2]։ Կար նաև կարծիք, որ նման պատիժներ կիրառվել են նաև հաշմանդամների, հոգեկան հիվանդների նկատմամբ, սակայն դրա վերաբերյալ վստահելի աղբյուրներ չկան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարպեյան ժայռի ներկայիս տեսքը

Ըստ վաղ հռոմեական պատմական աղբյուրների, երբ սաբինների առաջնորդ Տիտուս Տացիուսը հարձակվում է Հռոմի վրա, Կապիտոլիում բլրի կառավարիչ Սպուրիուս Տարպեիուսի դուստրը՝ Տարպեյան, դավաճանելով հռոմեացիներին, բացում է քաղաքի դարբասները։ Ըստ Տիտոս Լիվիոսի Առաջին գրքի (Ab Urbe Condita), սաբինները մտնելով միջնաբերդ, սպանում են նրան՝ նետելով ժայռից[3]։ Նրա մարմինը ամփոփվում է այն ժայռում, որը ներկայումս կրում է նրա անունը։ Անկախ նրանից այդպես է եղել, թե ոչ, բայց ժայռն այդպես է անվանվել նրա նենգության պատճառով[4]։

Ք․ ա․ 500 թվականին Հռոմի յոթերորդ թագավոր Լուկիոս Տարքվինիոս Գոռոզը հարթեցնում է ժայռի գագաթը՝ քանդելով սաբինների սրբավայրերը։ Ապա բլրի երկու գագաթների միջև կառուցում է Յուպիտեր Կապիտոլիումի տաճարը։ Ք․ ա․ 1-ին դարում, Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի ժամանակաշրջանում ժայռը գործածվել է մահապատիժների համար[5]։

Տարպեյան ժայռից ցած նետվելը, որոշ տեսանկյունից, ավելի վատ էր քան մահը, քանի որ այն իր մեջ կրում էր ամոթի խարանը։ Վերջին մահապատիժն այստեղ տեղի է ունեցել 43 թվականին Կլավդիոս կայսեր օրոք։ Հետագայում՝ արգելվում է։

Ուշագրավ զոհեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս պատժի մեջ ընդգրկված զոհերն են՝[6]

  • Սպուրիուս Կասսիուս Վեցելլինիուս, Ք․ ա․ 485 թվական
  • Մարկուս Մանիլուս Կապիտոլինուս, Ք․ ա․ 384 թվական[7]
  • Տարանտոյի ապստամբներ, Ք․ ա․ 212 թվական
  • Լուցիուս Կորնելիուս Քրիսոգոնուս, Ք․ ա․ 80 թվական
  • Սեքստիուս Մարիուս, 33 թվական
  • Սիմոն բար Գիորա, 70 թվական

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Platner (1929).A Topographical Dictionary of Ancient Rome, Tarpeius Mons, pp509-510. London. Oxford University Press. Jump up ^
  2. Lemprière, John (1827).A Classical Dictionary. E. Duychinck, Collin & co. p. 797. Վերցված է 2010 թվականի դեկտեմբերի 17․ Jump up ^
  3. Livy. Ab Urbe Condita. Macmillan Education Ltd. p. 20. ISBN 0-86292-296-8.
  4. Pseudo-Plutarch. Parallela Graeca et Romana. (Authorship disputed) (Loeb ed.). Tarpeia, one of the maidens of honourable estate, was the guardian of the Capitol when the Romans were warring against the Sabines. She promised Tatius that she would give him entry to the Tarpeian Rock if she received as pay the necklaces that the Sabines wore for adornment. The Sabines understood the import and buried her alive. So Aristeides the Milesian in his Italian History.
  5. Plutarch.Lives - Sylla. trans. Joseph Dryden. And afterwards, when he had seized the power into his hands, and was putting many to death, a freedman, suspected of having concealed one of the proscribed, and for that reason sentenced to be thrown down the Tarpeian rock, in a reproachful way recounted how they had lived long together under the same roof, himself for the upper rooms paying two thousand sesterces, and Sylla for the lower three thousand; so that the difference between their fortunes then was no more than one thousand sesterces, equivalent in Attic coin to two hundred and fifty drachmas.
  6. Plutarch, Lives; Livy, Ab Urbe Condita; M. Grant, Roman Myths.
  7. Livy. Book 6 [20.9]