Ցիսպիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցիսպիուս (լատ.՝ Mons Cispius), Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Էսկվիլինի գագաթներից է։ Հարավային կողմում Օպպիոսից առանձնանում է Սուբուրրայի հովիտով։ Բլրի բարձրությունը կազմում է 46 մետր։ Օպպիոսը, Ցիսպիուսը և Ֆագուտալը միասին կազմում են Էսկվիլին բարձրավանդակը Սերվիյան պարսպի ներսում։ Ըստ քերականագետ Սեկստոս Ֆեստուսի բլուրն այդպես է անվանվել Ցիսպիուս Լուցիուսի անունով (Անանյի քաղաքից)։ Վերջինս կարող է լինել նաև առասպելական[1]։

Ցիսպիուսների ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիսպիոսները հավանաբար ունեին հերնիկյան (իտալական ցեղ) ծագում, և ըստ ավանդույթի նրանք եկել են Անանյիից (հերնիկյան քաղաք) Հռոմի երրորդ թագավոր Տուլլուս Հոսցիլիոսի կառավարման օրոք։ Մինչ արքան զբաղված է լինում Վեիի քաղաքի պաշարումով, Ցիսպիուս Լուցիուսը գալիս է, որպեսզի պաշտպանի Հռոմը։ Նա իր ուժերը տեղակայում է Էսկվիլին բլրի գագաթներից մեկի վրա։ Միևնույն ժամանակ երկրորդ ուժը կենտրոնանում է լեռան մյուս բլրի վրա։ Այդ զորքի առաջնորդը Տուսկուլի բնակիչ Օպպիոսն էր։ Հետագայում լեռան երկու գագաթներն անվանվում են այդ երկու առաջնորդների անուններով՝ Ցիսպիուս և Օպպիուս։ Ըստ Մարկոս Վառոյի անվանումը նաև գրվում է Ցեսպեուս տարբերակով։[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ronald Syme, "Senators, Tribes and Towns," Historia 13 (1964), pp. 107, 115.
  2. Sextus Pompeius Festus, epitome of Marcus Verrius Flaccus, De Verborum Significatu, s.vv. Septimontio, Cispius Mons.
  3. Marcus Terentius Varro, De Lingua Latina libri XXV, v. 50, ed. Müller.
  4. Dictionary of Greek and Roman Biography and Mythology, William Smith, Editor.