Jump to content

Մարկոս Տերենտիոս Վառո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկոս Տերենտիոս Վառո
լատիներեն՝ Marcus Terentius Varrō
Ծնվել էմ. թ. ա. 116[1]
Ռիետի, Լացիո, Իտալիայի թագավորություն
Մահացել էմ. թ. ա. 27[1]
Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, երաժշտության տեսաբան, փիլիսոփա, պատմաբան, քերական, annalist, ռազմական գործիչ և scholar
Պաշտոն(ներ)քվեստոր և Պրետոր
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2]
Ամուսին(ներ)Fundania?
Հայրանհայտ
Մայրանհայտ
 Marcus Terentius Varro Վիքիպահեստում

Մարկոս Տերենտիոս Վառո, կամ Վառո (լատիներեն՝ Marcus Terentius Varro, մ. թ. ա. 116[1], Ռիետի, Լացիո, Իտալիայի թագավորություն - մ. թ. ա. 27[1], Հռոմ), հռոմեական մշակութային և պետական ականավոր գործիչ, հանրագետ և գրող։ Ունեցել է բեղուն գրիչ, հեղինակել է 74 անուն աշխատություն, որոնք վերաբերում են գիտության տարբեր բնագավառների, ինչպես նաև գեղարվեստական երկեր։ Ամբողջությամբ պահպանվել է միայն մեկը՝ «Գյուղտնտեսության մասին» (Rerum rusticarum) երկը, մնացածներից մեզ հասել են պատառիկներ ավելի ուշ շրջանի հեղինակների գործերում։ De lingua latina (Լատիներենի մասին. երկասիրության 25 գրքերից պահպանվել են միայն V-X հատվածները) աշխատության մեջ, ի թիվս այլ մեկնությունների, ստուգաբանել է Տիգրիս (Tigris) գետի անունը և զուգադրելով կատվազգի գազանին՝ վագրին, տրված եւրոպական ձևին՝ tiger, նշել է, որ դրանք ծագում են հայկական Տէգ բառից[3]։

Մարկոս Տերենտիոս Վառոն համարվում է Հին Հռոմի մեծագույն գիտնականը և Պետրարկայի կողմից բնութագրվել է որպես «Հռոմի երրորդ մեծ լույսը» (Վիրգիլիոսից և Կիկերոնից հետո)[4]։ Նրան երբեմն անվանում են Վառո Ռեատինուս («Ռիետիի Վառո»)՝ իր երիտասարդ ժամանակակից Վառո Ատացինոսից տարբերելու համար[5][6][7][8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Digital Prosopography of the Roman Republic
  2. CONOR.Sl
  3. Ինճիճեան, Ղուկաս (1835). Հնախօսութիւն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հտ. Ա. Վենետիկ: Մխիթարեան Միաբանութիւն. էջ 136.
  4. Oxford Classical Dictionary, "Terentius Varro, Marcus"
  5. Courtney, Edward (2003). The Fragmentary Latin Poets (անգլերեն). Oxford University Press. էջ 235. ISBN 978-0-19-926579-4.
  6. Ferriss-Hill, Jennifer L. (2015 թ․ փետրվարի 26). Roman Satire and the Old Comic Tradition (անգլերեն). Cambridge University Press. էջ 10. ISBN 978-1-107-08154-3.
  7. Smith, William (1876). A Dictionary of Greek and Roman Biography and Mythology: Oarses-Zygia (անգլերեն). J. Murray. էջ 1227.
  8. Theophrastus (2007). On Weather Signs (անգլերեն). BRILL. էջ 21. ISBN 978-90-04-15593-0.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Cardauns, B. Marcus Terentius Varro: Einführung in sein Werk. Heidelberger Studienhefte zur Altertumswissenschaft. Heidelberg, Germany: C. Winter, 2001.
  • d’Alessandro, P. "Varrone e la tradizione metrica antica". Spudasmata, volume 143. Hildesheim; Zürich; New York: Georg Olms Verlag, 2012.
  • Dahlmann, H.M. "Terentius Varro. Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft". Supplement 6, Abretten bis Thunudromon. Edited by Wilhelm Kroll, 1172–1277. Stuttgart: Metzler, 1935.
  • Ferriss-Hill, J. "Varro’s Intuition of Cognate Relationships". Illinois Classical Studies, volume 39, 2014, pp. 81–108.
  • Freudenburg, K. "The Afterlife of Varro in Horace's Sermones: Generic Issues in Roman Satire." Generic Interfaces in Latin Literature: Encounters, Interactions and Transformations, edited by Stavros Frangoulidis, De Gruyter, 2013, pp. 297–336.
  • Kronenberg, L. Allegories of Farming from Greece and Rome: Philosophical Satire in Xenophon, Varro and Virgil. Cambridge/New York: Cambridge University Press, 2009.
  • Nelsestuen, G. Varro the Agronomist: Political Philosophy, Satire, and Agriculture in the Late Republic. Columbus: Ohio State University Press, 2015.
  • Richardson, J.S. "The Triumph of Metellus Scipio and the Dramatic Date of Varro, RR 3". The Classical Quarterly, volume 33, no. 2, 1983, pp. 456–463.
  • Taylor, D.J.. Declinatio : A Study of the Linguistic Theory of Marcus Terentius Varro. Amsterdam: John Benjamins Publishing Company, 1974.
  • Van Nuffelen, P. "Varro’s Divine Antiquities: Roman Religion as an Image of Truth". Classical Philology, volume 105, no. 2, 2010, pp. 162–188.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկոս Տերենտիոս Վառո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 288