Աննալներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աննալներ (լատ.՝ annales, լատ.՝ annus` տարի), ժամանակագրություն, պատմական դեպքերի գրառումը՝ ըստ տարիների։ Հին Հռոմում մ․թ․ա․ 5-րդ դարից գերագույն քրմի հրամանով բոլոր կարևոր իրադարձություններն ամեն տարի գրանցվել են գիպսապատ տախտակների վրա՝ համընդհանուր ցուցադրության համար։ Ոչնչացած (հավանաբար մ․թ․ա․ 387-ին՝ Հռոմի հրդեհի ժամանակ) աննալները վերականգնել են հիշողությամբ և ամփոփել 80 գրքում։ Գրառումն ընդհատվել է մ․թ․ա․ 123-ի և 114-ի միջև[1]։

Աննալները չեն պահպանվել, նրանց բովանդակությունը հայտնի է անալիստների (հին հռոմեական առաջին պատմիչներ) երկերից, որոնք նույնպես կոչվել են աննալներ[1]։

Աննալները հետագայում Երևան են եկել 6-րդ դարում Արևմտյան Եվրոպայում և գոյատևել մինչև 14-րդ դարը։ Կազմվել են հիմնականում վանքերում։ Հայ իրականության մեջ նման գրառումները հայտնի են «տարեգրություն» կամ «ժամանակագրություն» անվամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայ գրատպություն և գրքարվեստ հանրագիտարան (խմբ. Հովհաննես Այվազյան), Երևան, «Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն», 2015 — 92, էջեր 92 — 1120 էջ. — 1500 հատ, ISBN 978-5-89700-042-5։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 429 CC-BY-SA-icon-80x15.png