Սուրբ լեռ (Հռոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սուրբ լեռ
Տեսակ բլուր
Երկիր Flag of Italy.svg Իտալիա
Վարչատարածք Հռոմ
ԲԾՄ 50 մետր
Կոորդինատներ: 41°56′26.999988099988″ հս․ լ. 12°31′57.000000100002″ ավ. ե. / 41.94083333002777181° հս․. լ. 12.53250000002777753° ավ. ե. / 41.94083333002777181; 12.53250000002777753
Սուրբ լեռ (Հռոմ)ը գտնվում է Իտալիաում
Սուրբ լեռ (Հռոմ)
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Հռոմ" nor "Template:Տեղորոշման քարտեզ Հռոմ" exists.

Սուրբ լեռ կամ Մոնտե Սակրո (լատ.՝ Mons Sacer, իտալ.՝ Monte Sacro), բլուր Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Անյենե գետի ափին, Կապիտոլիում բլրի հյուսիս-արևելքյան կողմում[1]։ Լեռն իր անվանումը ստացել է ավգուրների և հարուսպիկների հեթանոսական գուշակությունների հետևանքով։ Լեռը նույնանում է նաև մ. թ. ա. 494 և 449 թվականներին պլեբեյների ապստամբության հետ[1]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ լեռան դիրքը հանդիպում է հռոմեական դարաշրջանի Ասկոնիոսի[2], Կիկերոնի Տիտոս Լիվիոսի և Վալերիո Մասսիմոյի փաստարկներում։ Ըստ այս աղբյուրների համարվում է, որ լեռը գտնվում էր քաղաքից 3 մղոն հեռու, Անյենեի գետափի և Վիա Նոմենտանա հին ճանապարհի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ լեգենդի լեռան վրա ապրել են ավգուրները՝ քրմեր, որոնք կանխագուշակում էին ապագան հավքերի թռիչքից։ Եվ այդ պատճառով էլ լեռը ստացել է իր անվանումը։ Ըստ մեկ այլ լեգենդի հարուսպիկների գուշակությունների ժամանակ, երբ քամին ուժգնանում էր, տանում էր նրանց գլխարկները, ինչից նրանք ենթադրում էին, որ աստված բարկանում է, և քրմերի հրաշագործ աղոթքը պաշտպանում է իրենց։

Հին Հռոմում Մոնտե Սակրո լեռը քաղաքային պարիսպներից դուրս էր և գտնվում էր հին Նոմենտանա ճանապարհի վրա։ Վերջինիս որոշ հատվածներ առ այսօր պահպանված են։ Այստեղ կան մի քանի դամբարաններ, որոնցից երկուսը տեսանելի են լեռան մոտակայքում։

Բացի կրոնական արարողություններից լեռը նաև եղել է գյուղատնտեսական նշանակության վայր։ Ժամանակի ընթացքում այն նաև դարձել է բնակավայր։ Այստեղ էր գտնվում Ֆաոնտե վիլլան, որը կառուցված էր երբեմնի Վիա Սալարիա փողոցի վրա։

Հետագայում լեռն ունեցավ ռազմական նշանակություն, և ապաբնակեցվեց։ Հռոմի ընդլայնվեց ուրիշ ուղղությամբ։ Այս վայրում միակ տեղը, որ հաճախակի էին այցելում Նոմենտանո կամուրջն էր, որը ժամանակի ընթացքում դարձավ անցակետ։

Պլեբեյների ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ. թ. ա. 494 թվականին պլեբեյներն ապստամբելով հեռանում են Հռոմից դեպի Ավենտին բլուր և Սուրբ լեռ, որոնք այդ ժամանակ գտնվում էին քաղաքի սահմաններից դուրս։ Դրանով նրանք ուզում էին հատատել իրենց քաղաքական և սոցիալական իրավունքերը։ Դա արդյունավետ պայքար էր, քանի որ նրանց մասսայական տեխափոխման պատճառով, Հռոմի տնտեսական վիճակը վատթարացավ։ Դա պլեբեյների առաջին սեցեսիան (հեռացում) էր, որի հետևանքով հռոմեական համայնքի պատրիկյան մասը ստիպված համաձայնվեց քաղաքական ինստիտուտների ստեղծմանը։ Դրանք պետք է ապահովեին պլեբեյների իրավունքների պաշտպանությունը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Священная гора в Риме // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  2. Asconio.Orationum Ciceronis Quinque Enarratio, IV. Pro Cornelio.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Священная гора в Риме // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.