Գնեոս Պոմպեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնեոս Պոմպեոս
Gnaeus Pompeius Magnus
Hw-pompey.jpg
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 70
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 55
Հռոմեական Հանրապետության հյուպատոս
մ. թ․ ա․ 52
 
Ազգություն Հին Հռոմ
Ծննդյան օր սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 106
Ծննդավայր Պիցեն, Հռոմեական Հանրապետություն
Վախճանի օր սեպտեմբերի 29, մ․ թ․ ա․ 48 (58 տարեկան)
Վախճանի վայր Պելուզիյ, Եգիպտոս
Ամուսին Խուլիա Կեսար

Պոմպեոս Գնեոս Մեծ (մ.թ.ա. 106-48), հռոմեական զորավար և քաղաքական գործիչ։ 83-ին հարել է Սուլլային։ 78-77-ին մասնակցել է ծերակույտի դեմ կոնսուլ Մարկոս Լեպիդոսի, 77-72-ին՝ Սերտորիոսի խռովություններին, 71-ին՝ Սպարտակի ապսամբության ճնշմանը։ 70-ի համար ընտրվել է կոնսուլ, վերացրել Սուլլայի մի շարք օրենքներ։ 66-ին նշանակվել է արևելյան զորքերի գլխավոր հրամանատար, պարտության է մատնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորին։ Հաղթանակի հետևանքով կազմակերպել է հռոմեական երկու նոր պրովինցիա՝ Պոնտոս և Բութանիա, Ասորիք։ Երբ ծերակույտը մերժել է հաստատել Պոմպեոսի միջոցառումները արևելքում և հողաբաժիններ հատկացնել նրա զինվորներին, Պոմպեոսը դաշնակցել է Հուլիոս Կեսարի և Մարկոս Կրասորի հետ։ 55-ի համար կրկին ընտրվել է կոնսուլ, այնուհետև եղել Իսպատիայի կառավարիչ։ 1-ին եռապետության կազմալուծումից հետո մերձեցրել է օպտիմատներին։ 52-ին ընտրվել է միանձնյա կոնսուլ։ 50-ին նշանակվել է զորահրամանատար՝ Հուլիոս Կեսարի դեմ պայքարելու համար։ 48-ին Դիռաքիոնի մոտ պարտության է մատնել Կեսարին, սակայն Փարսալոսում ջախջախվել է և փախել Եգիպտոս, ուր Պտղոմեոս XIII Դիոնիսոսը, Կեսարին սիրաշահելու համար, սպանել է տվել Պոմպեոսին։ Ըստ հունա-հռոմեական սկզբնաղբյուրների, Միհրդատ VI-ի պարտությունից հետո, Տիգրան Բ Մեծը ներկայացել է Հայաստան ներխուժած Պոմպեոսին, նրան հանձնել իր թագը, Պոմպեոսը մեծահոգաբար վերադարձրել է այն և կնքել պայմանագիր, որով Տիգրանը հրաժարվել է իր արտաքին նվաճումներից։ Սակայն ըստ Մովսես Խորենացու, Պոմպեոսը Հայաստան չի ներխուժել, այլ Տիգրանի դեմ ուղարկել է իր զորավարին, որը չի համարձակվել ընդհարվել Հայոց թագավորի հետ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծագում[խմբագրել]

Համաձայն առավել տարածված կարծիքի` Գնեոս Պոմպեոսը ծնվել է մ. թ. ա. 106 թվականի սեպտեմբերի 29-ին։[1][2] Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը որոշվել է Վալլեյ Պատերկուլի ու Պլինի Ավագի` ծննդյան օրը մահվան ու երրորդ հաղթանակի մասին վկայության հիման վրա։[1][3][4]

Հայտնի է Պոմպեոսների մի քանի տոհմեր։[5] Այն Պոմպեոսները, որոնց տոհմից սերում էր Գնեոսը, ոչ թե լատինական ծագում ունեին, այլ սերում էին պլեյբեյների տոհմից, ովքեր բնակվում էին Ապենինյան թերակղզում` Ադրիատիկ ծովի ափին գտնվող Պիցեն վայրում։[2][6] Պոմպեոս տոհմանունը ծագմամբ մոտ է համարվում Կամպանի տեղանվանը։ Հավանական է, որ անունը ծագում է օսկսյան լեզվի` «հինգ» նշանակող արմատից, իսկ -eius վերջավորությունը երբեմն դիտարկվում է որպես էտրուսկյան լեզվի ազդեցություն։[6] Այս տոհմի, սակայն այլ ճյուղի առաջին հայտնի ներկայացուցիչը Կվինտ Պոմպեուսն է, ով կոնսուլ է եղել մինչ մ. թ. ա. 141 թվականը։[2] Սեկստ Պոմպեուսը` Գնեուսի պապը, մ. թ. ա. 118 թվականին Մակեդոնիայում մասնակցել է կելտերի դեմ մղված մարտերին (հավանաբար եղել է պրետոր) և սպանվել է մարտում։[7] Պոմպեուսի հայրը` Գնեուս Պոմպեուս Ստրաբոնը, եղել է հայնտի զորավար ու կոնսուլ մ. թ. ա. 89 թվականը։ Երիտասարդ Գնեուսը պոետ-սատիրիկ Գայ Լուցիլիի աղգականն էր. վերջինիս քույրը եղել է Գնեուսի տատը կամ մայրը։[8] Չնայած տոհմի երեք սերունդների ներկայացուցիչների քաղաքական հաջողություններին` Հռոմի պատմության մեջ ունեցած դերով Պոմպեոսների ընտանիքն ավելի մոտ էր հեծյաներին, քան ազնվականական ընտանիքներին, որոնք ունեին բազմադարյա պատմություն։[2]

Գնեուս Պոմպեոսի տոհմաբանությունը ըստ Pauly-Wissowa-ի։

 
 
 
Գնեոս Պոմպեոս
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գնեոս Պոմպեոս
 
Սեկստ Պոմպեոս
 
Լուցիլիա (?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեկստ Պոմպեոս Փիլիսոփա
 
Գնեոս Պոմպեոս Ստրաբոն
 
Լուցիլիա (?)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Սեկստ Պոմպեոս (կոնսուլ 35 թվական մ.թ.ա)
 
Քվինթ Պոմպեոս (?)
 
Գնեոս Պոմպեոս Մեծ
 
Գայ Մեմմի (քվեստոր)
 
Պոմպեի
 
Վատինի (?)
 
 

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named seager.23
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ward A. N. The Early Relations between Cicero and Pompey until 80 B. C. // Phoenix. — 1970. — Vol. 24, No. 2. — P. 120
  3. (Vell. Pat. II, 53) Веллей Патеркул. Римская история, II, 53.
  4. (Plin. N. H. XXXVII, 6 (13)) Плиний Старший. Естественная история, XXVII, 6 (13).
  5. (Vell. Pat. II, 21) Веллей Патеркул. Римская история, II, 21
  6. 6,0 6,1 Syme R. The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 28
  7. Broughton T. R. S. The Magistrates of the Roman Republic. — Vol. I. — New York: American Philological Association, 1951. — P. 274.
  8. Syme R. The Roman Revolution. — Oxford: Clarendon Press, 1939. — P. 30.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png