Տրինիտա դեյ Մոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրինիտա դեյ Մոնտի
Santa Trinita dei Monti
Léglise de la Trinità dei Monti (Rome) (5977766836).jpg
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի[1]
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Իտալիա, Հռոմ
Հասցեpiazza della Trinità dei Monti - Roma[2]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[2]
ԱնվանվածԵրրորդություն
Ճարտարապետական նկարագրություն
ՃարտարապետՋակոմո դելլա Պորտա
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճՎերածննդի ճարտարապետություն
Շինանյութաղյուս, բետոն
Կոորդինատներ: 41°54′23.000000100392″ հս․ լ. 12°29′1.0000000995975″ ավ. ե. / 41.90638888891677283° հս․. լ. 12.483611111138777972° ավ. ե. / 41.90638888891677283; 12.483611111138777972 և Կոորդինատներ: 41°54′21.301200100008″ հս․ լ. 12°29′1.1040000999979″ ավ. ե. / 41.90591700002777742° հս․. լ. 12.483640000027776296° ավ. ե. / 41.90591700002777742; 12.483640000027776296{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page[2]

Տրինիտա դեյ Մոնտի (իտալ.՝ Santa Trinita dei Monti, ֆր.՝ La Trinité-des-Monts), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Տեղակայված է Իսպանական աստիճանների վերևում։ Տիտղոսակիր եկեղեցի է։ 2003 թվականի հոկտեմբերի 21-ից եկեղեցու կարդինալ քահանան ֆրանսիացի կարդինալ Ֆիլիպ Բարբարենն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցու ինտերիերը

1494 թվականին Սուրբ Ֆրանցիսկո դի Պաոլան՝ Կալաբրիացի ճգնավորը պապական գիտնական եւ նախկին պատրիարք Աքիլեիա Էրմոլաո Բարբարոյից խաղողի այգի է գնում, և ապա թույլտվություն է ստանում Ալեքսանդր VI Պապից այնտեղ վանք հիմնադրելու համար։ 1502 թվականին Լյուդովիկոս XII թագավորը սկսում է Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցու շինարարությունը այդ վանքի կողքին, որպեսզի տոնի իր հաջողակ ներխուժումը Նաեապոլ։ Շինարարական աշխատանքները սկսում են ֆրանսիական ոճով, ակնառու գոթական ճարտարապետությամբ։

Ներկայիս իտալական վերածննդյան ժամանակաշրջանում կառուցված եկեղեցին կառուցվել է իր տեղում և օծվել 1585 թվականին Սիքստոս V Պապի կողմից։ Վերջինս Վիա Սիստինա փողոցը միացնում է Պիացցա դելլա Տրինիտա դեի Մոնտի հրապարակը Բարբերինի հրապարակին։ Եկեղեցու ճակատամասի ճարտարապետը հայտնի չէ, սակայն ըստ Վոլֆգանգ Լոցի, հնարավոր է, որ այն նախագծված լինի Ջակոմո դելլա Պորտայի կողմից։ Ավելի վաղ նա կառուցել է Սանտ Ատանասիո դեյ Գրեկի եկեղեցին, որն ունի նմանություններ այս եկեղեցուն[3]։ Տրինիտա դեյ Մոնտիի կրկնակի սանդղավանդակը Դոմենիկո Ֆոնտանայի աշխատանքն է[4]։

Եկեղեցու առջև վեր է խոյանում Սալյուստիուսի սյունը, որն այստեղ է տեղափոխվել 1789 թվականին։ Այն եգիպտական սյան կրկնօրինակ է, որը կառուցված է եղել Հռոմեական կայսրության վաղ ժամանակաշրջանում Սալյուստիուսի այգիներում տեղադրվելու համար։ Հիերոգլիֆները նույնպես կրկնօրինակ են, և դրանք արվել են Պիացցա դել Պոպոլոյի Ֆլամինիո սյան մակագրություններից։ Նապոլեոնի կողմից Հռոմի գրավման ժամանակ, մյուս եկեղեցիների պես, այս եկեղեցուց ևս կողոպտվել են արվեստի նմուշներ։ 1816 թվականին Բուրբոնների վերակառուցման ժամանակ եկեղեցին վերանորոգվել է Լուի XVIII թագավորի կողմից[5]։

Տրինիտա դեյ Մոնտի եկեղեցում հայտնաբերված ձեռագրերը եկեղեցու պատմությանը վերաբերվող արժեքավոր աղբյուրներ են, որոնք հավաքվել և հրատարակվել են Վինչենցո Ֆորչելլայի կողմից[6]։

Ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիելե դա Վոլտերրայի «Assunzione della vergine» աշխատանքը
Դանիելե դա Վոլտերրայի «Deposizione» հանրահայտ կտավը

Աջ կողմի առաջին կապելլայում Քրիստոսի մկրտության տեսարան է, և մեկ այլ տեսարան Հովհաննես Մկրտչի կյանքից։ Երկու աշխատանքներն էլ պատկանում են մաներիստական նկարիչ Ջիովաննի Բատտիստա Նալդինին։ Աջ կողմում երրորդ կապելլայում Միքելանջելոյի աշակերտ Դաիելա դա Վոլտերրայի «Assunzione della vergine» աշխատանքն է (աջ կողմի վերջին ֆիգուրը կարծես թե Միքելանջելոն է)[5]։

Պուկկի կապելլայում, ձախ կողմում Պերինո դել Վագայի ֆրեսկոներն են (1537թ․), որոնք ավարտել են Ֆեդերիկո և Տադդեո Զուկկարի եղբայրները 1589 թվականին։ Ձախ կողմի երկրորդ կապելլայում է գտնվում Դանիելե դա Վոլտերրայի «Deposizione» հանրահայտ կտավը։

Գմբեթի ֆրեսկոները Պերինո դել Վեգայի աշխատանքներն են[7]։

Դեպի մենաստան բացվող միջանքի խորշում ևս կա մի ֆրեսկո, որում պատկերված է Մարիամ Աստվածածինը։ Այն պատկերել է մի ֆրանսիացի աղջիկ 1844 թվականին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 2,2 dati.beniculturali.it — 2014.
  3. Lotz p.123, and also on p.184 (note 40) referring, on the question of the authorship, typology and dating of the facades of S Atanasio and this church, to G. Giovannoni: Saggi sull'architettura del rinascimento (2nd edn. Milan. 1953) pp.219ff. Touring Club Italiano, Roma e dintorni (1965:269) attributed the facade to Carlo Maderno but Howard Hibberd's Carlo Maderno and Roman Architecture 1580-1630 (London. 1971) does not mention this church as a work of Maderno or even as a work wrongly attributed to him.
  4. Macadam p.171; TCI 1965.
  5. 5,0 5,1 Macadam p.171
  6. V. Forcella, Inscrizioni delle chese e d' altre edifici di Roma, dal secolo XI fino al secolo XVI Volume III (Roma: Fratelli Bencini, 1873), pp. 104-170. [իտալերենով և լատիներենով]
  7. Macadam p.171. Works of art not mentioned by Macadam are mentioned on the website of Romecity.it, cited below.
  8. «Visions of Jesus Christ.com - Miraculous fresco Mater Admirabilis, Mother Most Admirable»։ www.visionsofjesuschrist.com։ Վերցված է 2016-10-30 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hutton, Edward: Rome (1911. 7th revised & enlarged edn:1950)
  • Lotz, Wolfgang: Architecture in Italy 1500-1600. (1974. Yale U.P.edition 1995)
  • Macadam, Alta: Rome (Blue Guides. 6th edition. London. 1998)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]