Յանուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յանուս (այլ կիրառումներ)
Յանուս

Յանուս (լատ.՝ Janus, janua` դուռ), մուտք ու ելքի, դռների և բոլոր սկիզբների աստվածը հին հռոմեական դիցաբանության մեջ։

Համարվել է ճանապարհների, ինչպես նաև ուղևորների հովանին։ Յանուսին են նվիրվել դռները, դարպասները, անցումները։ Գլխավոր տաճարը կառուցված էր Հռոմի ֆորումում, որի դարպասները խաղաղ ժամանակներում փակել են, պատերազմ հայտարարելիս՝ բացել։ Արշավանքներից առաջ հռոմեացի լեգեոններն անցել են այդ դարպասով։ Հուլիոս Կեսարի տոմարական բարենորոգումից հետո Յանուսի անունով է կոչվել տարվա առաջին ամիսը՝ հունվարը, որից հետո (մ․ թ․ ա․ I դ․) տարեմուտի տոները ձուլվել են նրան նվիրված տոներին։ Այդ օրերին են սկսել իրենց պաշտոնավարությունը հռոմ․ կոնսուլները։ Յանուսը պատկերվել է երկու դեմքով այր մարդու կերպարանքով (մեկով՝ դեպի անցյալը, մյուսով՝ ապագան)։

«Երկդիմի Յանուս» դարձվածքը փոխաբերական առումով նշանակում է կեղծավոր, քծնող մարդ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png