Կոնսուալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնսուալիաներ (լատին․՝ Consuales Ludi, Consualia), Հին Հռոմում տոնակատարություններ Կոնս աստծու պատվին։

Ավանդության համաձայն տոնը սկզբնավորել է Հռոմուլոսը, որը իբր գտել է աստծու զոհասեղանը երկրի վրա։ Հենց այս ժամանակ էլ հռոմեացիները փախցրին սաբինուհիներին[1]։ Տոնակատարությունները սկսվում էին ամեն տարի օգոստոսի 21-ին, կրկեսում, աստծու զոհասեղանի բացմամբ և մարտակառքերի մրցությունով[2]։ Տոների ժամանակ ձիերն ու այլ քարշային կենդանիները չէին օգտագործվում, այլ զարդարվում էին տարբեր փայլփլուն իրերով և ծաղիկներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Varro, De Ling. Lat. VI.20; Dionys. I.33.2;º Cic. De Rep. II.7
  2. Consualia