Սալիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սալիներ (լատ.՝ Salii, լատ.՝ salio-ից — «թռնում եմ, ցատկում եմ»), ըստ ավանդության Նումա Պոմպիլիոսի հաստատած Մարսի քրմերի երկու կոլեգիա` պալատինյան և կոլլինյան (Հռոմի շրջանների անունից): Յուրաքանչյուր կոլեգիա բաղկացած էր տասներկու հոգուց, որոնք ընտրվում էին պատրիկների միջից։ Մարտի սկզբին սալիները Մարսի պատվին շքերթ էին կատարում քաղաքում, նիզակներով հարվածելով սրբազան վահաններին (անկիլներին), որոնցից մեկը ըստ ավանդության ընկել էր երկնքից։ Շքերթն ուղեկցվում էր պարերով և հնագույն հիմներով, որոնց բառերը պատմական ժամանակաշրջանում արդեն դարձել էին անհասկանալի։ Այս ամենը ցույց էր տալիս, որ սալիները ծագել են հնագույն ժամանակներում, երբ պարերին վերագրում էին մոգական նշանակություն և հավատում, որ պարը կարող է հաջողություն բերել ամեն մի ձեռարկման։