Ֆեցիալներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆեցիալներ կամ Ֆետիալներ (լատ.՝ fetiales-ից), Հռոմում քրմական կոլեգիա, որի վրա դրված էր պատերազմի հայտարարումը և հաշտության կնքումը կրոնական ծեսերով սրբագործելու պարտականությունը։ Ֆեցիալներ ընտրվում էին ցմահ առավել ազնվական ընտանիքներից, և նրանց անձը համարվում էր անձեռնմխելի։ Պատերազմ հայտարարելը ուղեկցվում էր հետևյալ ծեսով. ֆեցիալներից մեկը, որպես դեսպան ուղարկվում էր թշնամու երկիրը և պահանջում էր բավարարել հռոմեացիների պահանջները։ Դեսպանության ընթացքում իր անվտանգությունը ապահովելու համար ֆեցիալներից մեկը (լատ.՝ verbenarius) իր մոտ պահում էր Հռոմում հավաքված հող ու խոտ։ Մերժման դեպքում ֆեցիալը մեկնում էր սահմանից այն կողմ և թշնամու կողմը նետում արյունաթաթախ նիզակ, որից հետո պատերազմը համարվում էր արդարացի (լատ.՝ bellum iustum, bellum pium)։ Խաղաղություն հաստատելիս ֆեցիալներից մեկը խոզ էր մորթում քարե դանակով (վկայություն պաշտամունքի խոր հնության մասին)։ Ֆեցիալների կոլեգիայի հաստատումը վերագրվել է առասպելական թագավորներ Նումա Պոմպիլիոսին կամ Անկոս Մարկիոսին։ Ֆեցաիլների կոլեգիաներ գոյություն ունեցել են ոչ միայն Հռոմում, այլև Իտալիայի շատ ուրիշ քաղաքներում։
|