Ավգուրներ
Արտաքին տեսք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ավգուրներ (լատին․՝ augures), քրմեր, որոնք կանխագուշակում էին ապագան հավքերի թռիչքից և նրանց վարմունքից, քրմերի կոլեգիա Հռոմում, գոյություն է ունեցել մինչև քրիստոնեության վերջնական հաղթականը։ Կրթված հռոմեացիներն արդեն մ.թ.ա. 1-ին դարում ծաղրում էին ավգուրների գուշակությունները։ Կիկերոնի խոսքերի համաձայն, ավգուրները, խաբելով հավատացյալներին, իրար նայելիս հազիվ էին զսպում իրենց ծիծաղը։ «Ավգուրի ժպիտ» արտահայտությունը կիրառում են խաբեբաների նկատմամբ, որոնք մարդկանց մոլորեցնում են և նշաններով ճանաչում են նույնպիսի խաբեբաներին։ Երբեմն ավգուր անվանում են անճարակ գուշակողին։
|