Վեստա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեստա
Տեսակհռոմեական դիցարանի աստվածություն
Դիցաբանությունհին հռոմեական կրոն
Սեռիգական
Երևի համընկնում էՀեստիա և Anuket?
ՀայրՍատուրն
ՄայրOps?
Քույր/ԵղբայրՅուպիտեր, Նեպտուն, Պլուտոն, Յունոնա և Կերես
Ասպարեզkitchen stove?, տուն և ընտանիք
 Vesta Վիքիպահեստում
Վեստայի տաճարը

Վեստա (լատին․՝ Vesta), քաղաքային համայնքի, կուրիայի, տան սրբազան կրակարանի և ընտանեկան կյանքի մաքրության աստվածուհին հին հռոմեական դիցաբանության մեջ։ Համապատասխանում է հին հունական Հեստիա դիցուհուն։ Վեստայի պաշտամունքը ծագել է հնդեվրոպական հնագույն ավանդույթներից։ Հռոմ քաղաքի Վեստայի տաճարում ընտրյալ քրմուհիները՝ վեստալուհիները, որպես պետական հուսալիության և կայունության խորհրդանշան՝ մշտավառ են պահել սրբազան կրակը։ Այդ կրակի մարելը համարվել է դժբախտության նշան։ Սակայն յուրաքանչյուր տարվա վերջին օրը հանգցրել են հին կրակն ու նոր տարվա առաջին օրը (հնում մարտի 1-ին) սրբազան համարվող ծառերի փայտերի շփմամբ վառել նորը, դրանից էլ՝ կուրիայի անդամների կրակարանները։ Վեստաի տաճարի կրակից են վառել նաև հռոմեական նոր գաղութներում կամ բնակավայրերում հիմնված կրակարանները։ Սովորաբար Վեստային են նվիրաբերվել մասնավոր տների նախասրահները (vestibulum)։ Վեստային նվիրված տոնը (Վեստալիա) նշվել է ամեն տարի հունիսի 9-ին․ երևելի հռոմեացիները բոկոտն այցելել են Վեստայի տաճարը և իրենց տների բարօրության համար Վեստայից աղերսել օրհնություն։ Վեստան պատկերվել է քողածածկ դեմքով, ձեռքին՝ թաս, գայիսոն, ջահ և պալադիում (զինավառ աստվածուհու անդրի)։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 382
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեստա» հոդվածին։