Jump to content

Նեպտունալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեպտունալիաներ (լատին․՝ Neptunalia), հին հռոմեական տոն՝նվիրված Նեպտունին՝ ջրերի աստծուն։ Այն նշվել է Հռոմում ամառվա շոգին և երաշտին, հավանաբար հուլիսի 23-ին (Վարո, De lingua Latina VI.19)[1]: Համարվել է dies comitiales-ներից մեկը՝ օր, երբ քաղաքացիների կոմիտեները կարող էին քվեարկել քաղաքացիական կամ քրեական հարցերի վերաբերյալ։ Հին օրացույցում այս օրը նշվել է որպես Nept. ludi et feriae կամ Nept. ludi, ինչը, Լեոնհարդ Շմիցի կարծիքով, նշանակում էր, որ տոնը նշվել է խաղերով (ludi)։ Այս տոնի ծեսերի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, միայն այն, որ մարդիկ կառուցում էին ճյուղերից և տերևներից հյուղակներ (umbrae, ըստ Ֆեստուսի՝ «Umbrae»-ի տակ), որոնցում, հավանաբար, խնջույք էին կազմակերպում և զվարճանում (Հորացիոս, Carmina III.28.1 և այլն; Տերտուլիանոս, De Spectaculis («Տոների մասին») VI):

Նեպտունի շատրվանը Բոլոնիայում

Նեպտունալիան մինչ օրս նշվում է Թունիսի Սուս քաղաքում՝ Ավուսսուի Կարնավալ անվամբ: Ժամանակի ընթացքում տոնակատարությունը փոխակերպվել է և կորցրել բոլոր կրոնական երանգները[2][3]։

Ավուսսու կարնավալի շքերթ, 2016 թվականի հուլիսի 24:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Neptune». Encyclopædia Britannica. 26 October 2023.
  2. « Nous sommes des citoyens, non des marionnettes », Alternatives citoyennes, n°11, 20 octobre 2004
  3. «Le Carnaval d'Aoussou à Sousse, Tunisie». 2 July 2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]