Անգերոնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անգերոնայի արձանը Վիեննայում

Անգերոնա (լատ.՝ Angerona կամ Angeronia), հին հռոմեական աստվածուհի։ Պատկերվել է մատով շրթունքները պահած։ Նրա նշանակությունը անհասկանալի էր հռոմեացիներին։ Անգերոնային նմանեցրել են մանոսներին՝ խորհրդավոր ոգիներին, որոնք անցել են սարերի տակ։ Այժմ հետազոտողները կարծում են, որ Անգերոնան տարվա եղանակների փոփոխության աստվածուհին էր և օգնում էր ծննդաբերության ժամանակ։