Կոնս
Արտաքին տեսք
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կոնս | |
|---|---|
| Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն և բնության աստվածություն |
| Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
| Սեռ | արական |
| Ասպարեզ | հացահատիկ |
Կոնս (լատիներեն՝ Consus), հռոմեական աստվածություն, որն, ըստ երևույթին, հովանավորում էր ցորենի ծլարձակումը հողում։ Կոնսին ձոնված է եղել ընդգետնյա զոհասեղան, որը գտնվել է Հռոմի Մեծ Կրկեսի մեջտեղում։ Այս զոհասեղանը ցույց էին տալիս միայն Կոնսի պատվին նշվող տոնի՝ կոնսուալիաների ժամանակ։ Ըստ ավանդության, Կոնսի պատվին առաջին տոնը հաստատել է Հռոմուլոսը սաբինուհիներին առևանգելուց անմիջապես հետո։
| ||||||
| ||||||||||||||||||||||||
