Պենատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պենատներ (լատիներեն՝ Penates), հին հռոմեական դիցաբանության մեջ տնային օջախի պահապան աստվածներ, իսկ հետագայում հռոմեական ժողովրդի պահապաններ։ Ամեն ընտանիք սովորաբար ունեցել է երկու պենատ, որոնք պատկերվել են օջախի շուրջը։

Պենատների պաշտամունքը կարգավորում էր գերագույն պոնտիֆիկը, որը նրանց զոհեր էր մատուցում Վեստայի տաճարում։