Ֆլամիններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆլամիններ, քրմերի հռոմեական կոլեգիա, ըստ ավանդության հաստատված Նումա Պոմպիլիոս թագավորի կողմից։ Պատմական ժամանակաշրջանում ֆլամինները նշանակավել են մեծ պոնտիֆիքսի կողմից։
Ֆլամինների կոլեգիան բաղկացած էր երեք ավագ ֆլամիններից, որոնք առնչվում էին Յուպիտերի, Մարսի և Կվիրինի պաշտամունքի հետ, և տասներկու պլեբեյական ֆլամիններից, որոնք առնչվում էին Վուլկանի, Ֆլորայի, Պոմոնայի, Կարմենտայի և ուրիշ աստվածների պաշտամունքի հետ։
Ֆլամինի հիմնական պարտականությունն էր աստվածների զոհաբերություններ կատարելը։ Ֆլամինները իրավունք չունեին ձեռք տալու ձիու և զենքի, ոչխարի, շան, հում մսի, բաղեղի, լոբու, խմորի։ Նրանք չէին կարող երդվել, մատանի կրել, տնից գլխաբաց դուրս գալ, հուղարկավորության մասնակցել կամ նույնիսկ լինել այն տանը, ուր դիակ կա։ Այս արգելքները տարածվում էին նաև ֆլամինի կնոջ՝ ֆլամինկայի վրա, որը Յունոնայի քրմուհին էր։ Ֆլամինի տունը վայելում էր անձեռնմխելիության իրավունք։
Հայտնի ֆլամիններ են եղել Հուլիոս Կեսարը և Ներոնը։
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլամիններ» հոդվածին։ |
|