Նումա Պոմպիլիոս (լատին․՝ Numa Pompilius), ըստ ավանդության Հին Հռոմի երկրորդ արքան, գահակալության տարիները՝ մ.թ.ա. 715 առ 673/672 թթ.։ Նրան է վերագրվում օրացույցի կանոնակարգումը, կրոնական ծեսերի համակարգումը և ներմուծումը, քրմային խորհուրդների և մասնագիտական համքարությունների հիմնադրումը։