Միներվա
| Միներվա | |
|---|---|
| Տեսակ | աստվածուհի, պատերազմի աստված և հռոմեական դիցարանի աստվածություն |
| Դիցաբանություն | հին հռոմեական կրոն |
| Սեռ | իգական |
| Երևի համընկնում է | Աթենաս, Senuna?, Belisama?, Sulis? և Menrva? |
| Հայր | Յուպիտեր |
| Մայր | Մետիս |
| Ասպարեզ | արհեստավոր, trade?, բանաստեղծ և ուսուցիչ |
Միներվա (լատիներեն՝ Minerva), Հին հռոմեական իմաստնության և պատերազմի աստվածուհի, արհեստավորների, գրողների, դերասանների, բանաստեղծների, նկարիչների, ուսուցիչների, աշակերտների և բժիշկների հովանավորյալը: Մտել է Հին Հռոմի Կապիտոլինյան եռյակի մեջ՝ իր հոր՝ Յուպիտերի և նրա կնոջ՝ Յունոնայի հետ միասին: Նրա պաշտամունքն ունի էտրուսկյան ծագում և սկիզբ է առնում տեղական Մենրվա աստվածուհուց, ով իր հերթին շատ բան էր վերցրել հին հունական Աթենասից:
Մ.թ.ա. III դարում, հելլենիզմից հետո, հռոմեական կրոնում Միներվային սկսեցին նույնացնել Աթենաս Պալլասի հետ:
Աստվածուհու պատվին հիմնական տոնը Կվինկվատրիաներն էին, որոնք ամեն տարի նշվում էին մարտի 19-ից 23-ը: Այս օրերին աշակերտներն ազատվում էին ուսումից և վճարում կատարում ուսուցիչներին: Տոնական հանդիսություններն ուղեկցվում էին գլադիատորական մարտերով։
Ծագում․ Էտրուսկյան Մենրվա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հռոմեական Միներվան ունի Էտրուսկյան ծագում[1]։ Հնարավոր է, էտրուսկյան Մենրվայի պաշտամունքըն սկզբում ընդունել են սաբինացիները, իսկ հետո նրանցից՝ հռոմեացիները[2]: Իր հերթին Մենրվան շատ ընդհանրություններ ունի հունական Աթենասի հետ: Սա վկայում է այն մասին, որ էտրուսկյան աստվածուհու պաշտամունքի առաջացումը տեղի է ունեցել հին հունական աստվածուհու կերպարի ազդեցության տակ[3]։ Մենրվան իր հոր՝ Տինիայի և նրա կնոջ՝ Ունիի հետ միասին մտնում էր աստվածների էտրուսկյան եռյակի մեջ: Նրա տնօրինության տակ էին գտնվում բոլոր խաղաղ արհեստները, ինչպես նաև քաղաքների պաշտպանությունը թշնամիներից: Միևնույն ժամանակ նա հովանավորում էր ծննդկաններին, կարողանում էր բուժել հիվանդությունները, ինչի պատճառով էլ համարվում է Էգեյան-անատոլիական տարածաշրջանի հնագույն մայր-աստվածությունը[4][5]: Մենրվայի կերպարի բացառապես էտրուսկյան՝ հունականից և հռոմեականից տարբերվող հատկանիշներն էին ամուսինը՝ Հերկլեն, և որդին՝ Մարիսը, ինչպես նաև աստվածուհով անմահության անոթը, որն աստվածուհին պահպանում էր՝ թույլ չտալով մարդկանց ստանալ միայն աստվածներին հատուկ հավերժական կյանքը։
Դեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե Հռոմում Միներվան եղել է արհեստավորների հովանավոր աստվածուհին[6]:
Մ․թ․ա․ III դարում ակտիվացավ քրմերի կոլեգիայի գործունեությունը հռոմեական կրոնի հիմքերի սահմանման և նկարագրության ուղղությամբ։ Մասնավորապես, քննարկվում էր այն հարցը, թե Յուպիտերից բացի ո՞ր աստվածությունները կարող են կայծակ արձակել։ Վուլկանի և Յունոնայի հետ միասին նրանց թվին դասվեց նաև Միներվան[7]: Նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ հռոմեական կրոնի հելլենացումը։ Միներվան նույնացվեց Աթենասի հետ[8], ինչն արտահայտվեց նրա՝ որպես իմաստության և պատերազմի աստվածուհու նոր գործառույթների ի հայտ գալով[9]: Հետագայում, երբ Հռոմեական կայսրությունն իր իշխանությունը տարածեց հսկայական տարածքների վրա՝ Բրիտանիայից մինչև Պարսից ծոց, Միներվային սկսեցին նույնացնել նաև նվաճված գավառների տեղական աստվածությունների հետ, ինչպիսիք էին Սոննան Բրիտանիայում և Սուլևիան Գալլիայում[9]:
Մ․թ․ա․ 207 թվականին բանաստեղծ և դրամատուրգ Լիվիոս Անդրոնիկոսի աջակցությամբ տաճարին կից կազմակերպվեց գրողների և դերասանների կոլեգիա, որոնց հովանավորը դարձավ Միներվան։ Հետագայում նրան սկսեցին պաշտել նաև ուսուցիչները, բժիշկներն ու երաժիշտները[9]: Հռոմեական պետության զարգացմանը զուգընթաց դրա բնակչությունն ավելի ու ավելի էր բաժանվում գյուղականի և քաղաքայինի։ Եվ եթե քաղաքում Միներվան դարձավ տարբեր արհեստների հովանավոր, ապա գյուղական համայնքներում նրան դիմում էին որպես ձիթապտղի և բանջարեղենի բերքի համար պատասխանատու աստվածուհու[10]:


Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Minerva». britannica.com (անգլերեն). Encyclopaedia Britannica. Արխիվացված օրիգինալից 2019-02-16-ին. Վերցված է 2019-02-16-ին.
- ↑ Jannot Jean-Rene Menerva, Menrva, Tecum? (Athena) // Religion in Ancient Etruria. — London: The University of Wisconsin Press, 2000. — P. 147. — ISBN 0-299-20844-3
- ↑ de Grummond Nancy Thomson Menrva // Etruscan Myth, Sacred History, and Legend. — Philadelphia, PA: University of Pennsylvania Museum of Arcaeology and Anthropology, 2006. — P. 71. — ISBN 1-931707-86-03
- ↑ Немировский, 1988
- ↑ Циркин, 2000, էջ 45—46
- ↑ Штаерман, 1987, էջ 5
- ↑ Штаерман, 1987, էջ 104
- ↑ Штаерман, 1987, էջ 115
- 1 2 3 Штаерман, 1988
- ↑ Штаерман, 1987, էջ 133
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гай Юлий Гигин Мифы / Пер. с лат., комм. Д. О. Торшилова под общ. ред. А. А. Тахо-Годи. — СПб.: Алетейя, 2000. — 360 с. — (Античная библиотека). — ISBN 5-89329-198-0
- «Квинкватрии». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - Мэттингли, Гарольд Монеты Рима с древнейших времён до падения Западной империи. — М.: Collector`s Books, 2000. — ISBN 1-932525-37-8
- Легенды и сказания Древней Греции и Древнего Рима / сост. А. А. Нейхардт. — М.: Правда, 1990. — 576 с. — ISBN 5-253-00083-6
- Овидий Фасты. Книга III // Элегии и малые поэмы. — М.: Художественная литература, 1973.
- Циркин Ю. Б. Мифы Древнего Рима. — М.: Астрель, АСТ, 2000. — 560 с. — (Мифы народов мира). — ISBN 5-17-003989-1
- Штаерман Е. М. Социальные основы религии Древнего Рима / отв. ред. д. и. н. Е. С. Голубцова. — М.: Наука, 1987. — 22 000 экз.
- Standard Catalogue of World Paper Money, General Issues — 1368 — 1960 / ed. by George Cuhaj. — 12th edition. — Iola, WI: Krause Publications, 2008. — 507 p. — ISBN 978-0-89689-730-4
- Fabio Gigante Gigante 2004. Monete italiane dal '700 ad oggi. — Edizione: 12°. — Varese: Gigante, 2003. — 788 p. — ISBN 8890038942
- Stevenson S. W., Smith C. R., Madden F. W[en]. Minerva // A Dictionary of Roman Coins. — London: George Bell & Sons[en], 1889. — P. 558.
| ||||||||||||||||||||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միներվա» հոդվածին։ |
| ||||||||||||
