Կվինկվատրիաներ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կվինկվատրիաներ (լատ.՝ Quinquatrus կամ լատ.՝ quinquatria), Հին Հռոմում տոն Մարսի և հատկապես Միներվայի պատվին, մարտի 19-ից 23-ը։ Տոնին մասնակցում էին Միներվայի բոլոր հովանավորյալները՝ ուսուցիչներն ու աշակերտները, մանածագործներն ու կտորագործները, տարբեր տեսակի արհեստավորներն ու նկարիչները, բժիշկներն ու բանաստեղծները։ Հունիսին ֆլեյտա նվագող կանայք տոնում էին փոքր Կվինկվատրիաները, երեք օրերի ընթացքում (quinquatria minores կամquinquatria minusculae)։
|