Աթենասի բու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աթենասի բու
Տեսակդիցաբանական կերպար և խորհրդանիշ
 Owl of Athena Վիքիպահեստում

Աթենասի բու (անգլ.՝ owl of Athena) կամ Միներվայի բու, մի կողմից խորագիտության և իմաստության հաստատական խորհրդանիշ, մյուս կողմից՝ որպես գիշերային բու` հին, փիլիսոփայական իմացաբանության ժխտական փոխաբերություն։

Հունական դիցաբանության մեջ փոքրիկ բու, բվիկ (լատին․՝ Athene noctua) ավանդաբար ներկայացնում կամ ուղեկցում է Աթենասին՝ իմաստության հունական կույս աստվածուհուն կամ Միներվային՝ հռոմեական դիցաբանության մեջ նրա սինկրետիկ մարմնավորումն է[Ն 1]։ Նման կապի պատճառով թռչունը, որը հաճախ կոչվում է «Աթենասի բու» կամ «Միներվայի բու», օգտագործվել է փիլիսոփայական խոսույթում` որպես գիտելիքի, իմաստության, խելամտության և խորամանկության խորհրդանիշ ողջ արևմտյան աշխարհում[2][3]։

Դասական աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենաս աստվածուհին սաղավարտ ու նիզակ բռնած, բվի հետ։ Վերագրվում է Բրիգոս նկարչին (մոտ 490–480 մ.թ.ա.)
Մետրոպոլիտեն արվեստի թանգարան

Հունաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աթենասի հետ բվի ասոցիացիայի պատճառներն անորոշ են։ Որոշ առասպելագետներ, ինչպիսիք են Դեյվիդ Քինսլին և Մարտին Պ. Նիլսոնը, ենթադրում են, որ նա կարող է սերել Մինոսյան դարաշրջանի` մինոսյան կրոնի պալատական աստվածուհուց, որը կապված է թռչունների հետ[4][5], իսկ Մ. Գիմբուտասը պնդում է, որ Աթենասի ծագումը հետևում է որպես հին եվրոպական թռչունների և օձերի աստվածուհի[6][7]։

Մյուս կողմից, Սինթիա Բերգերը տեսություն է ներկայացնում բուերի որոշ առանձնահատկությունների գրավչության մասին, ինչպիսիք են մթության մեջ տեսնելու նրանց կարողությունը, որոնք կարող են օգտագործվել որպես իմաստության խորհրդանիշ[2], մինչդեռ մյուսները, օրինակ՝ Ուիլյամ Ջեֆրի Առնոտը[8], առաջարկում են պարզ ասոցիացիա հիմնադիր առասպելների և Աթենքի և տարածաշրջանի փոքր բուերի մեծ քանակի միջև[9] (փաստ, որը նշվել է դեռ հնուց` Արիստոփանեսի «Թռչունները»[10] և «Լիսիստրատա» կատակերգություններում

Արիստոփանեսը «Թռչուններ»ում հորինել է «Բվեր Աթենք տանել» դարձվածք՝ որպես ավելորդ, անիմաստ գործողություն[Ն 2][13]:

Ամեն դեպքում, Աթենք քաղաքը, կարծես, որդեգրել է բուն՝ որպես իր հովանավոր կույս աստվածուհուն հավատարմության ապացույց[8][14], որը, ըստ Պարթենոնի հայտնի էթոլոգիական (ծագման) առասպելի, ապահովել է իր քաղաքացիների բարեհաճությունը՝ տրամադրելով նրանց ավելի գայթակղիչ նվերով, քան Պոսեյդոնը[15]։

Աթենական դրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծաթե քառադրախմա մետաղադրամ Լիոնի գեղարվեստի թանգարանում
Աթենաս (ձախ) և Աթենասի բու (աջ) (մոտ 480-420 մ.թ.ա.)։
«ΑΘΕ» մակագրությունը ΑΘΗΝΑΙΩΝհապավումն է, որը կարող է թարգմանվել որպես «աթենացիներ»[Ն 3]:

Աթենքը շատ հարուստ քաղաք էր Լաուրիոնի առևտրի և արծաթի արդյունահանման շնորհիվ[16]։ Բվերը սովորաբար պատկերվել են աթենացիների կողմից ծաղկամանների, գեմմաների, կշեռքների և մրցանակային ամֆորաների վրա Պանաթենյան խաղերի[Ն 4] ժամանակ։

Մ.թ.ա. 510 թվականից հետո մեծ քանակությամբ ստանդարտ մետաղադրամներ են հատվել Աթենք քաղաքի աստվածուհի Աթենասի և նրա բվի պատկերով։ Դրանք աթենական քառադրախմա արծաթադրամներ (հին հունարեն՝ τετράδραχμον - տետրադրախմաներ = 4 դրախմա)[16] էին, որոնք, ըստ Ֆիլոխորոսի[17], խոսակցական լեզվով կոչվում էին գլաուկներ ( γλαῦκες, «փոքրիկ բուեր»)[18] ողջ հին աշխարհում և գլաուկ - «բու»՝ ներկայիս դրամագիտության մեջ[19][20]։

Այնուամենայնիվ, բուերը չեն օգտագործվել բացառապես Աթենասին ներկայացնելու համար, օգտագործվել են նաև հունական այլ քաղաքների մարտերի ժամանակ, ինչպես օրինակ՝ Ագաթոկլես Սիրակուզացու հաղթանակը կարթագենացիների նկատմամբ մ.թ.ա. 310 թվականին, որտեղ շարքերով թռչող բուերը մեկնաբանվել են որպես Աթենասի օրհնություն[2], նաև Սալամինայի ճակատամարտում, որը նկարագրված է Պլուտարքոսի Թեմիստոկլեսի կենսագրության մեջ[21]։

Հռոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկյան ռազմի աստվածուհի Մենրվայի բուն վահանի վրա է

Հռոմեական դիցաբանության Միներվան նույնացվում էր Աթենայի հետ։ Հռոմեական մշակույթին նախորդող Էտրուսկյան Մենրվա (Menrva) ռազմի աստվածուհու ատրիբուտն էլ էր բուն։ Տարածված կարծիք կա, որ էտրուսկական Մենրվա աստվածուհին հետագայում ընդունվել է հռոմեացիների և այլ իտալական մշակույթների կողմից որպես Միներվա[22]։

Բվի և աստվածուհու միջև կապը շարունակվել է Միներվայի միջոցով, թեև վերջինս երբեմն պարզապես ընդունում է այն որպես սուրբ կամ սիրելի թռչուն։ Օրինակ, Օվիդիսի Կերպարանափոխություններ (Metamorphoses) պոեմում Կորոնե ագռավը բողոքում է, որ աստվածուհու սուրբ թռչունի իր տեղը զբաղեցնում է բուն, որը տվյալ պատմության մեջ պարզվում է, որ Նիկտիմենին է՝ Լեսբոս կղզու Էպոպեոս թագավորի անիծված դուստրը[23]։

Իսկ հին հռոմեական ժողովրդական բանահյուսությունում բուերը համարվում էին մահվան ավետաբեր, եթե նրանք բարձրանում ու նստում էին տանիքին, իսկ բվի փետուրներից մեկը եթե դնում էին քնած մարդու մոտ, ապա նա կարող էր իրենից անկախ խոսել և բացահայտել իր գաղտնիքները[1]։

Որպես փիլիսոփայական փոխաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին ժամանակներում բուի խորհրդանշական բովանդակությունը բազմազան էր։ Կեսգիշերային բուն` որպես Միներվա/Աթենայի թռչուն, բառացիորեն` գլխի ծնունդ, եղել է իմաստության, խելացիության, խորաթափանցության փիլիսոփայական փոխաբերություն։

Արիստոտել[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուն օգտագործվել է վաղնջական ժամանակներից, այնքան վաղ, որքան Արիստոտելի Մետաֆիզիկայում ցերեկվա լույսի նկատմամբ չղջիկների կույր աչքերի և մարդկային ինտելեկտի միջև անալոգիան[24]։ Արիստոտելը դրանք օգտագործել է իր Մետաֆիզիկայում որպես ճանաչողական դժվարությունների համեմատական պատկեր, քանի որ գիշերային բուերը վատ են տեսնում ցերեկը։ Միևնույն ժամանակ բուից վախենում էին որպես չար բախտի և մահվան թռչուն[25]։

Աքվինացի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսգիշերային բուի այս մահ, չար բախտ խորհրդանշող ավելի բացասական իմացաբանական փոխաբերությունը երկար ժամանակ փոխանցվել է փիլիսոփայական ավանդույթի միջոցով, օրինակ. Թովմա Աքվինացու «Գիրք կաթոլիկ հավատքի ճշմարտության մասին անհավատների սխալների դեմ» գրքում[26][27]։

Հեգել[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի գերմանացի իդեալիստ-փիլիսոփա Հեգելը Միներվայի բուն անվանել է մթնշաղային բու։ Նա նշում է, որ «Միներվայի բուն իր թևերը բացում է միայն մթնշաղի ժամանակ». Փիլիսոփայությունը նման է բուի, որը միայն մթնշաղի ժամանակ է սկսում թռչել. այն կարող է բացատրություններ տալ միայն, երբ բացատրվող երևույթներն արդեն պատմություն են[Ն 5]: Փիլիսոփաները կարող են միայն մեկնաբանել անցյալը։ Փիլիսոփայությունը հայտնվում է միայն «իրականության հասունության» մեջ, քանի որ այն հասկանում է հետադարձ հայացքով[29]։ Հետևաբար, փիլիսոփայությունը ենթադրում է իրականության փորձ և չի կարող ինքնուրույն զարգացնել ուտոպիստական երևակայությունները. նա միշտ մտահոգված է եղածի իմացությամբ[30]։

Փիլիսոփայությունը, որպես համաշխարհային մտածողություն, չի ի հայտ գալիս այնքան ժամանակ, քանի դեռ իրականությունը չի ավարտել իր ձևավորման գործընթացը և երբ ինքնին պատրաստ է։ Պատմությունն այսպիսով հաստատում է այն գաղափարի ուսմունքը, որ միայն իրականության հասունության ժամանակ է իդեալը հայտնվում որպես իրականի նմանակ, ընկալում է իրական աշխարհն իր սուբստանցի մեջ և դրանից ձևավորում է մտածողության թագավորության։ Երբ փիլիսոփայությունը մոխրագույը ներկում է իր մոխրագույնով, կյանքի մի ձևը հնացել է, և մոխրագույնի միջոցով այն չի կարելի երիտասարդացնել, այլ միայն ճանաչել։ Միներվայի բուն չի սկսում իր թռիչքը նախքան մթնշաղը, երբ հավաքվում են գիշերվա ստվերները[31]։
- Հեգել, Իրավունքի փիլիսոփայություն (1820)

Որպես Հեգելի ընդլայնված փոխաբերական համատեքստ՝ սև-սպիտակ-մոխրագույն գունային սիմվոլիկան փիլիսոփայական նշանակություն ունի որպես տեսողական հարաբերությունների դիալեկտիկա և փիլիսոփայության՝ որպես շրջված աշխարհ՝ Հեգելի գնահատական[27]։ Այս գաղափարների պատմության հետքերով հետազոտությունը փորձել է գտնել թե, որտեղից Հեգելը կարող էր ոգեշնչվել այս փոխաբերությունը օգտագործելիս։ Ժակ դ'Հոնդը հղում է անում հեղափոխության մասին տեղեկացնող ամսագրին, որը կոչվում է «Միներվա»[32], իսկ Կլաուս Վյուեգը հղում է անում Աթենենաս Պալասի քանդակին՝ Հայդելբերգի հին կամրջի վրա[33]։ Այնուամենայնիվ, երկու մեկնաբանություններն էլ ուղղված են աստվածուհուն և ոչ թե գիշերային բուին, որը սեմանտիկ իմաստով իրական կերպար է[27]։

Կլաուս Վյուեգը Հեգելի կենսագրության մեջ բուն նկարագրում է որպես «փիլիսոփայության պատմության ամենագեղեցիկ փոխաբերություններից մեկը»[34]։ Ավելի ուշ ուսումնասիրություններից պարզվել է, որ Հեգելի հաստատական (աֆիրմատիվ) փոխաբերությունը, ի հակադրություն փիլիսոփայական ավանդույթի, կարծես թե սկիզբ է առել Գյոթեի և համեմատաբար անհայտ, փիլիսոփա-գրող Յակոբ Հերման Օբերեյթի միջև 1795 թվականին Ենայում, որտեղ էլ դրանից հետո եղել է Հեգելը կարճատև դասախոսություններով[35]։ Ոչ միայն ժամանակագրական և տեղային առումով շատ մոտ է նրան, ոչ միայն հաստատական բու փոխաբերությունով, այլ նաև շրջված աշխարհի մասին խոսելու ձևով. «Իմաստուն խավարի գիշերային բու, ով տեսնում է լույսը մթության մեջ և ալեկոծում է [...] դիտորդին նույնիսկ մթության մեջ՝ փայլող հեռատես աչքերով» (Avertissement: vi) »: Բարի գալուստ Գիշերային բու, որը տեսնում է լույսը մթության մեջ, և մութը լույսի մեջ շրջված աշխարհը։ Միներվայի հրաշալի թռչուն»[35]։

Հեգելի այլաբանության գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Էռնստ Սայմոն Բլոխի՝ Հեգելի մեջբերումը համաշխարհային գրականության խոշոր այլաբանություններից է, որն «համարժեք է Շեքսպիրին»[36][37]։ 1827 թվականին Հեգելի հետ երկխոսությունում հեգելական Կարլ Լյուդվիգ Միշելետն ավելացրել է. փիլիսոփայությունը ոչ միայն բուի թռիչքն է, այլ նաև «նոր արշալույսի աքաղաղի կանչը [...], որն ազդարարում է աշխարհի երիտասարդացած ուրվագիծը»[38]։

Հերբերտ Մարկուզեն օգտագործում է Հեգելի բուի փոխաբերությունը՝ քննադատելով նրա փիլիսոփայությունը, որն այլևս չի համարձակվում փոխել աշխարհը[39]։ Լուի Ալտյուսերը հայտարարությունը հասկանում է որպես գոյություն ունեցողի թվացյալ հավերժության փոխաբերություն. Հեգելի փիլիսոփայությունը միայն իր ներկայի ինքնառեֆլեքսիա, ներհայեցողություն է, որը նա երբեք չի կարողացել ինտելեկտուալ կերպով գերազանցել[40]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլյումինատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակներում գերակշռել է Միներվայի բվի կապը ինտելեկտուալության և ռացիոնալության հետ։ Բավարական Իլյումինատներ արմատական լուսավորչական գաղտնի կազմակերպությունը, որը գոյություն է ունեցել 1776-1785 թվականներին, իր զինանշանում օգտագործել է Միներվայի բուն, որը նստած էր բաց գրքի վրա` որպես իմաստության խորհրդանիշ[41]։

Դրամագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջից` Միներվայի պատկերը իր բուի հետ (ոտքերի մոտ). 100 ԱՄՆ դոլար արժողությամբ թղթադրամ, առաջին սերիա, թողարկված 1861 թվականին

Չորս դրախմա արժողությամբ հունական մեկ եվրո մետաղադրամի վրա պատկերված է Միներվայի բուն։

Բվի հետ մետաղադրամը Տնտեսական մտքի պատմության եվրոպական միության (ESHET) տարբերանշանի մի մասն է, որը հիմնադրվել է 1995 թվականին[42]։

1861թվականին Ամերիկայի համադաշնային նահանգները թողարկել են առաջին 100 դոլարանոց թղթադրամը, որի վրա պատկերված է Միներվան` ոտքերի մոտ իր բուն։ 1861-1864 թվականներին եղել են 72 տարբեր տեսակներ, որոնք թողարկվել են բազմաթիվ տեսակներով։

Հերալդիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարական Մոնտագնոլա քաղաքի զինանշանում կա Միներվա բու։ Նա նստած է կողմնացույցի վրա՝ որի համապատասխան անկյունում Կոլինա դ՛Օրո քաղաքապետարանի զինանշանն է, որի մի մասն է Մոնտանյոլան։ Այնուամենայնիվ, Միներվայի բուն, կողմնացույցներն ու անկյունաչափերը, որպես մասոնության խորհրդանիշներ, կապված են քաղաքի անցյալի հետ, որտեղ ապրում էին շատ ազատական մտածողներ, այդ թվում` քաղաքական գործիչ Դեմետրիո Կամուցին[43]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միներվայի բուի տարբեր կիրառություններ
Բավարական «Իլյումինատներ» ընկերության զինանշան Շվեյցարիայի Մոնտագնոլա քաղաքի զինանշանը Հունական 1 եվրո արժողությամբ մետաղադրամի վրա Միներվայի բուն Միներվայի և նրա բուի արձանը Դիժոն քաղաքում

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հռոմեական իմաստության աստվածուհի Միներվայի բուն նրա համար սուրբ արարած էր, ինչպես և հին հունական աստվածուհի Աթենասի համար։ Աթենասին հաճախ պատկերում էին բուի հետ, որը երկու մշակույթներում էլ համարվում էր իմաստության խորհրդանիշ։ Աթենասի բուի ամենահայտնի պատկերը՝ Փոքրիկ բվիկն է, երևում է հին աթենական մետաղադրամների վրա, որոնք թվագրվում են մ.թ.ա. հինգերորդ դարով[1]։
    Ըստ Հռոմեական ավանդույթի` քնած մարդկանց մոտ դրված բուի փետուրը նրանց խոսեցնւմ էր քնի մեջ և բացահայտում նրանց գաղտնիքները։ Այնուամենայնիվ, Հռոմում բուն համարվում էր մահվան ավետաբեր, եթե այն նստում էր տանիքի վրա կամ հասարակական շենքում և կռնչում։ Մի քանի հռոմեական կայսրերի մահը, ներառյալ Հուլիոս Կեսարի սպանությունը, ազդարարվել է տանիքի վրա վայրէջք կատարող բուով և կռնչոցով[1]։
  2. Բուն, որը բազմած էր հին Պարթենոնի տաճարին` Աթենք քաղաքի խորհրդանիշն էր և սուրբ էր նրա հովանավոր աստվածուհու՝ Աթենասի համար։ Բուն պատկերված էր Աթենքի արծաթե մետաղադրամների վրա, և քանի որ Աթենքը և՛ սեփական արծաթն էր արդյունահանում, և՛ իր մետաղադրամները, հետևաբար բուեր (կամ կենդանի թռչուններ, կամ մետաղադրամներ) Աթենք բերելն անիմաստ կլիներ։
    „(301) Τὶς γλαῦκ᾿ Ἀθήναζε [ἐκόμισε]; Ո՞վ բերեց բուին Աթենք“[11]:
    Ավելի ընդհանուր արտահայտությունը` «անել այն, ինչն իրականում պետք չէր անել» լատիներեն «ligna in silvam ferre»-ն է (բառացի՝ անտառ բերել փայտ) գերմաներեն թարգմանվում է որպես «Eulen nach Athen tragen» («բերել»։ բուեր [քաղաքի աստվածուհի Աթենասի ուղեկիցը] Աթենք», հավանաբար, գերմաներեն է ներմուծվել լատիներենից և վերադարձել է Արիստոֆանեսին «Τὶς γλαῦκ᾿ Ἀθήναζε [ἐκόμισε]»)[12]: 😀
  3. Ամենօրյա օգտագործման մեջ աթենական դրախմաները կոչվում էին գլաուկներ (γλαῦκες, բուեր)։
    Այս արծաթե դրամն առաջին անգամ թողարկվել է մ.թ.ա. 479 թվականին Աթենքում` այն բանից հետո, երբ պարսիկները ջախջախվեցին հույների կողմից
  4. Պանաթենյան խաղեր, Հին Աթենքի ամենամեծ կրոնական և քաղաքական տոնակատարություններ, որոնք անցկացվում էին քաղաքի հովանավոր Աթենաս աստվածուհու պատվին[8]։
  5. Հեգելի պնդումը, սակայն, առանձնահատուկ նշանակություն չի տալիս փակման փուլին. այն վերաբերում է դարաշրջանի ավարտին, որը հաստատվում է որպես այդպիսին փիլիսոփայական քննադատության և գնահատականի ի հայտ գալով, որը ներառում է հստակեցնել այն գաղափարներն ու համոզմունքները, որոնք առաջ են մղել այդ դարաշրջանը, բայց չեն կարող լիովին արտահայտվել, քանի դեռ այն չի ավարտվել[28]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Eason, Cassandra (2008). Fabulous Creatures, Mythical Monsters, and Animal Power Symbols: A Handbook. Westport, CT, USA: Greenwood Publishing Group. էջ 71. ISBN 9780275994259.
  2. 2,0 2,1 2,2 Berger, Cynthia (2005). Owls. Mechanicsburg, PA, USA: Stackpole Books. էջ X. ISBN 9780811732130. «Minerva's owl wisdom.»
  3. Deacy, Susan J.; Villing, Alexandra (2001). Athena in the Classical World. Leiden, Netherlands: Brill. ISBN 978-9004121423.
  4. Nilsson, Martin Persson (1950). «The Minoan-Mycenaean religion and its survival in Greek religion». Acta Regiae Societatis Humaniorum Litterarum Lundensis. Biblo & Tannen Publishers. 9: 491. ISBN 9780819602732. ISSN 0347-5123. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  5. Kinsley, David (1989). The goddesses' mirror: visions of the divine from East and West. New York: SUNY Press. էջ 141. ISBN 9781438409139.
  6. Gimbutas, Marija (2001). Robbins Dexter, Mirijam (ed.). The living goddesses. Berkeley: University of California Press. էջեր 157–158. ISBN 9780520927094. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  7. Gimbutas, Marija (1982). The Goddesses and Gods of Old Europe, 6500-3500 B.C.: Myths and Cult Images (2 ed.). Berkeley: University of California Press. էջեր 147–150. ISBN 9780520253988. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  8. 8,0 8,1 8,2 Arnott, William Geoffrey (2007). Birds in the Ancient World from A to Z. London: Routledge. էջեր 84–85. ISBN 9780415238519.
  9. Woodford, Kate (2020 թ․ հունվարի 22). «Donating and allocating (Verbs that mean 'give')». About Words - Cambridge Dictionary blog (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Aristophanes (1853). The comedies of Aristophanes. The Birds. New York Public Library. London : Henry G. Bohn. էջեր 302–386.
  11. Aristophanes; Schnitzer, Karl Friedrich; Teuffel, Wilhelm Sigmund (1854). «Ausgewählte Komödien, enthaltend die Ritter, die Wolken, die Vögel, die Frösche;». Stuttgart, Metzler. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 1-ին.
  12. Klaus Müller (Herausgeber): Lexikon der Redensarten. Herkunft und Bedeutung deutscher Redewendungen. Bassermann Verlag, München 2005, ISBN 3-8094-1865-X, DNB 974926760, „Eulen nach Athen tragen“, Seite 116
  13. «Ein 2400 Jahre altes Sprichwort: Eulen nach Athen tragen». Kunst und Trödel (գերմաներեն). 2020 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  14. Sacks, David (1995). Murray, Oswyn (ed.). A dictionary of the ancient Greek world. Oxford: Oxford University Press. էջ 41. ISBN 9780195112061. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին. «athens name owl athena.»
  15. Palagia, Olga (1998). «The Pediments of the Parthenon». Monumenta Graeca et Romana. Brill. 7: 40. ISBN 9004111980. ISSN 0169-8850. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  16. 16,0 16,1 «Eule mit Olivenzweig auf einem Tetradrachmon (454-404 v.Chr.)». Olivenblätter (գերմաներեն). 2016 թ․ փետրվարի 24. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  17. Philochorus: Scholion to Aristophanes, Birds 1106.
  18. Thompson, D'Arcy Wentworth. A glossary of Greek birds. Oxford, Clarendon Press 1895, pp 45–46.
  19. Kraay, C.M. The archaic owls of Athens: classification and chronology.
  20. Philip Harding: The story of Athens: The Fragments of the Local Chronicles of Attika.
  21. Rich, John; Rich, John; Shipley, Graham, eds. (2012). War and Society in the Greek World. London: Routledge. ISBN 9781134807833.
  22. De Grummond, Nancy Thomson (2006). Etruscan myth, sacred history, and legend (1. ed ed.). Philadelphia, Pa: Univ. of Pennsylvania Museum of Archaeology and Anthropology. էջ 71. ISBN 978-1-931707-86-2. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  23. Anderson, William Scovil (1998). Ovid's Metamorphoses, Books 1-5. Tulsa: University of Oklahoma Press. էջ 301. ISBN 9780806128948.
  24. Aristo., Met. II 993 b9–11
  25. Will Richter. «Eulen». Der Neue Pauly. Մյունխեն. էջեր 421, հատոր 4, . Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. Summa contra gentiles, quaestio 45 ./ Հարցեր ընդդեմ հեթանոսների, հարց 45
  27. 27,0 27,1 27,2 Hüttner, Jörg; Walter, Martin (2020). «Die Eule der Minerva aus vorhegelscher Perspektive: Obereits Avertissement (1795) an Goethe». Hegel-Studien: 301–318. ISSN 0073-1587.
  28. Smith, John E. (2009 թ․ հոկտեմբերի 30). «When Dusk Is Only Dusk». New York Times. Վերցված է 2013 թ․ փետրվարի 28-ին.
  29. Georg Friedrich Hegel, Grundlinien der Philosophie des Rechts. Suhrkamp, Frankfurt am Main 1972, էջ 14.
  30. Gabriel Amengual: Die Ungleichzeitigkeit der Philosophie. Die Philosophiegeschichte in ihrem gesamthistorischen Kontext. In: Henning Ottmann (Hrsg.): Hegeljahrbuch 1997: Hegel und die Geschichte der Philosophie. Bd. 1, Akademie-Verlag, Berlin 1998, էջ 107
  31. G.W.F. Hegel. «Philosophy of Right (1820), S.W Dyde 1896 թվականի անգլ. թարգմանություն» (PDF).
  32. Jacques d´Hondt: . Berlin 1972, S. էջ 11
  33. Klaus Vieweg: . München 2019, էջ 425.
  34. Vieweg, Klaus (2019). Hegel. Der Philosoph der Freiheit. (= The Philosopher of Freedom.). München. էջ 470.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  35. 35,0 35,1 Jörg Hüttner and Martin Walter. «Die Eule der Minerva aus vorhegelscher Perspektive: Obereits Avertissement (1795) an Goethe» [Միներվայի բուը նախահեգելյան տեսանկյունից. Օբերեյտի զգուշացումը 1795 Գյոթեին]. Hegel-Studies (2020). 53/54: 301–318.
  36. Ernst Bloch: Subjekt – Objekt. Erläuterungen zu Hegel. Suhrkamp, Frankfurt am Main 1971, S. 231
  37. Wolfgang Fritz Haug: Eule der Minerva. In: Historisch-kritisches Wörterbuch des Marxismus, Band 3 (online, Zugriff am 24. Mai 2016).
  38. Gabriel Amengual: Die Ungleichzeitigkeit der Philosophie. Die Philosophiegeschichte in ihrem gesamthistorischen Kontext. In: Henning Ottmann (Hrsg.): Hegeljahrbuch 1997: Hegel und die Geschichte der Philosophie. Bd. 1, Akademie-Verlag, Berlin 1998, S. 107
  39. Herbert Marcuse: Vernunft und Revolution: Hegel und die Entstehung der Gesellschaftstheorie. Luchterhand, 1962, S. 166
  40. Louis Althusser et al.: Lire le Capital, Bd. 1, Paris 1968, S. 124 f.
  41. Manfred Agethen: Geheimbund und Utopie. Illuminaten, Freimaurer und deutsche Spätaufklärung. Oldenbourg, München 1987, S. 150; Joachim Körber: Die Wissenschaft bei Dan Brown. Wiley-VCH Verlag, Weinheim 2009, S. 197.
  42. «Constitution - The European Society for the History of Economic Thought - ESHET». eshet.eu. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  43. «Camuzzi, Demetrio» (գերմաներեն). Վերցված է 2022-12-29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]