Արիստոփանես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիստոփանես
Aristophanes - Project Gutenberg eText 12788.png
Ծնվել է մ. թ. ա. 446[1]
Ծննդավայր Աթենք[2]
Մահացել է մ. թ. ա. 386
Մահվան վայր Աթենք[3]
Քաղաքացիություն Հին Աթենք
Ազգություն հույն
Ազդվել է Պինդարոս, Եվրիպիդես և Սոկրատես
Ստեղծագործություն(ներ) Աքառնացիներ, Թռչուններ, Ամպեր, Կանայք ժողովրդական ժողովում, Գորտեր, Հեծյալներ, Լիսիստրատա, Խաղաղություն, Պլուտոս, Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը և Իշամեղուներ
Մասնագիտություն կատակերգակ
Ծնողներ հայր՝ Philip
Երեխաներ Արարոս
Aristophanes Վիքիպահեստում

Արիստոփանես[4] կամ Արիստոֆան[4] (հին հունարեն՝ Ἀριστοφάνης, մ.թ.ա. 446 - 387 և 380 թթ. միջև, Աթենք), հին հունական կատակերգակ, հայտնի է որպես ժանրի սկզբնավորող, «կատակերգության հայր», դասական շրջանի (մ.թ.ա. 9-4-րդ դդ.) հին հունական գեղարվեստական գրականության վերջին մեծ ներկայացուցիչ։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատակերգակի մասին կենսագրական տեղեկությունները սուղ են։ Ծնվել է մոտավորապես մ.թ.ա. 446 թ. Ատտիկայի Կիդաթենք դեմոսում (տարածքային միավոր), ապրել է ժամանակաշրջանի հասարակական հոգսերով, կայուն հայացքներ է ունեցել։ Լինելով Աթենքի և Սպարտայի միջև երկարամյա Պելոպոնեսյան պատերազմի ականատեսը՝ բազմիցս պախարակել է այն սանձազերծողներին և իր կատակերգություններում հաճախ արծարծել խաղաղության թեման։ Հայացքներով «չափավոր» դեմոկրատիայի կողմնակից էր համակրում էր մանր հողագործներին։ Ցավով էր նկատում աթենացիների վաղեմի հեղինակության աստիճանական վերացումը, ստրկատիրական դեմոկրատիայի քայքայումը, որ ի վերջո հասցրեց Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությանը։ Թշնամանքով էր վերաբերվում ինչպես արիստոկրատիային ու խմբիշխանությանը, այնպես էլ այսպես կոչված «արմատական» դեմոկրատներին, ովքեր պատերազմի կողմակիցներ էին։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոփանեսը գրել է մոտ 40 կատակերգություններ, որոնցից մեզ են հասել տասնմեկը։ Դրանք են՝

  • Աքառնացիներ
  • Հեծյալներ
  • Ամպեր
  • Կշեռք
  • Խաղաղություն
  • Թռչուններ
  • Լիսիստրատե
  • Կանայք Թեսմոփորիա տոնակատարությանը
  • Գորտեր
  • Կանայք ժողովրդական ժողովում
  • Հարստություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Аристофан // Գրականագիտական համառոտ հանրագիտարան — Т. 1.
  2. Record #118503987 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 10-ին 2014:
  3. Record #118503987 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. 4,0 4,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 57. ISBN 99941-56-03-9. http://issuu.com/5420/docs/texekatu?e=3902245/2725897. 

Աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անտիկ գրականություն, Երևան, 1990։