Սինկրետիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սինկրետիզմ, 1․ որևէ երևույթի նախնական, չզարգացած վիճակին բնորոշ ոչ մասնատվածությունը (օրինակ, նախնադարյան մշակույթի արվեստը, երբ երաժշտությունը, երգը, պարը, պոեզիան մեկը մյուսից բաժանված չէին, երեխայի զարգացման վաղ շրջանի հոգեկան ֆունկցիաների ոչ մասնատվածությունը են)։ 2․ Անհամասեռ տարրերի ոչ օրգանական միացումն ու զուգակցումը, ինչպես օրինակ, հելլենիզմի դարաշրջանում կրոնական սինկրետիզմը հանդես է գալիս տարբեր կրոնական ուսմունքների ու հավատալիքների տարրերի զուգակցման ու միաձուլման ձևով։ Փիլյան մեջ սինկրետիզմը էկլեկտիկայի տարատեսակությունն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 393 CC-BY-SA-icon-80x15.png