Համաշխարհային գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համաշխարհային գրականություն, աշխարհի բոլոր ժողովուրդների գրական ավանդույթների համախմբումը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։ Գրականության ծնունդը ցանկացած երկրում կապված է գրերի ստեղծմամբ և բառարվեստի գեղարվեստական ստեղծագործությամբ, որն անհամաչափ է տեղի ունեցել տարբեր երկրներում ու պետություններում։ Ցանկացած ժողովրդի գրականություն ունի իր ազգային և գեղարվեստական առանձնահատկությունը, բայց համաշխարհային գրականությունն այլ երկրների գրականության նվաճումներն ընդունում է և զարգանում նրանց համընթաց՝ փոխ առնելով առանձին տարրեր, փաստեր, գաղափարներ, մոտիվներ, կերպարներ, համակարգեր, տեխնիկաներ, պոետական կաղապարներ և այլն։ Համաշխարհային գրականությունը, որպես այդպիսին, ճանաչվել է միայն XIX դարում, երբ տարածվել են և ամրացել տարբեր երկրների գրական կապերը։

  • Առավել լայն իմաստով տերմինն արտացոլում է մարդկային քաղաքակրթության գոյության ընթացքում աշխարհի բոլոր ծայրերում ստեղծված ողջ գրականությունը։
  • Առավել նեղ իմաստով այն տարբեր լեզուներով ստեղծված գրականության համընդհանուր հայեցակարգն է, որը դասակարգվում է հետևյալ կերպ․ Եվրոպա՝ ուղենիշ գրականություն, գրականություն ըստ ժանրերի, մայրցամաքների գրականություն, ազգերի գրականություն և այլն։

Եզրույթի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային գրականություն եզրույթն ստեղծողը պաշտոնապես համարվում է Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեն, որը 1827 թվականին մտցրել է Weltliteratur արտահայտությունը[1], թեև հայեցակարգն ավելի հին է (Վոլտեր, Վիկո, Գոթֆրիդ Լայբնից)։ Բայց և այնպես, հենց Գյոթեն է ուշադրություն դարձրել զարգացման ընդհանուր միտումներին, փոխկապակցվածությանը և ազգային գրականություններին բնորոշ առանձնահատկություններին, նրանց հաջողություններին՝ հիմնված հայտնի գրողների ստեղծագործությունների վրա, որոնք որոշակի գրական երևույթներ ներկայացնում են տարբեր ժամանակաշրջաններում (հնագույն շրջան, միջնադար և այլն), տարածաշրջաններում (Արևմտյան Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլն), կոնկրետ երկրներում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին Գերմանիայում ի հայտ է եկել «Համաշխարհային գրականության պատմությունը»։ Անգլո-ամերիկյան շրջաններում ի հայտ է եկել համեմատական գրականագիտությունը («Համեմատական գրականագիտւթյուն», 1952), ֆրանսերեն լեզվով՝ littérature générale («Ընդհանուր գրականություն», 1935) և իտալերեն՝ storia universale (1933)։ 1899 թվականին ԱՄՆ-ում ստեղծվել է համեմատական գրականության ամբիոն, իսկ 1930 թվականից այն դարձել է միջազգայնորեն ճանաչված գիտակարգ։

Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս գրական ընթացքը ամեն երկրում ուներ համեմատաբար փակ, զուտ ազգային բնութագիր, բայց և այնպես, տարբեր ժողովուրդների տնտեսական, սոցիալական, քաղաքական և մշակութային կապերի զարգացումով ուժեղացել է լեզվափոխանակությունը, ծանոթությունը տարբեր ժողովուրդների գրականության ու արվեստի ստեղծագործություններին։ Այդ կերպ կազմավորվել է ընդհանուր համաշխարհային գրականությունը։ Համաշխարհային գրական ընթացքը պայմանավորված է տարբեր ազգային գրականությունների զարգացմամբ, որոնք ունեն սեփական ինքնակերպը։ Միաժամանակ գոյություն ունեն ընդհանուր համաչափություններ ամբողջությամբ հատուկ գրականությանը։

Շատ լեզուներ զարգացրել են գրական և բարբառային տարբերակներ։ Գրական ընթացքի զարգացումն ու գործառույթները տեղի են ունեցել ինչպես որոշակի ժամանակաշրջանում, այնպես էլ ազգի, երկրի, աշխարհի ողջ պատմության ընթացքում։ Համաշխարհային գրականության պատմության ընթացքում հայտնի են զարգացման մի քանի փուլեր։ Համաշխարհային գրականության վաղ շրջանի զարգացումն իր մեջ ներառում է Հին Արևելքի ժողովուրդների գրությունները։ Հաջորդ փուլն ընդգրկում է հնագույն հնդկական և պարսկական գրականությունները, ավելի ուշ՝ միջնադարյան գրականությունը և Արևմուտքի ու Արևելքի շատ ժողովուրդների բանավոր գրականությունը։

Գրական ընթացքում կարևոր դեր է կատարել գրականության փոխգործակցությունը արվեստի տարբեր տեսակների, մշակութային և հասարակական երևույթների, գիտության, փիլիսոփայության և գաղափարախոսության հետ։ Գրականության պատմությունը սերտորեն կապված է հասարակության պատմության հետ, բայց և այնպես նրան համահունչ են սեփական, ներքին զարգացման օրենքները։

Համաշխարհային գրականության զարգացման փուլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիցաբանություն, ժողովրդական բանավոր ստեղծագործություն
  2. Անտիկ գրականություն (մ․թ․ա․ VIII դարից մինչև մ․թ․ V դար)
  3. Միջնադարյան գրականություն (V-XV դարեր)
  4. Վերածննդի դարաշրջանի գրականություն (XV-XVII դարեր)
  5. XVII դարերի գրականություն․ բարոկկո և կլասիցիզմ
  6. Լուսավորության դարաշրջան (XVII դարի վերջ և XVIII դար)․ լուսավորության դարաշրջանի ռեալիզմ, լուսավորության դարաշրջանի կլասիցիզմ, սենտիմենտալիզմ, ռոկոկո
  7. XIX դարի գրականություն․ ռոմանտիզմ և ռեալիզմ
  8. XIX դարի վերջի և XX դարի երկրորդ կեսի գրականություն. մոդեռնիզմ (սիմվոլիզմ, ակմեիզմ, ֆուտուրիզմ, դադաիզմ, տարատեսակ փորձառական ուղղություններ), զուգահեռ զարգացել են մյուս ուղղությունները՝ ռեալիզմը և ռոմանտիզմը
  9. XX դարի վերջին երեսնամյակից մինչև XXI դարի սկիզբ․ պոստմոդեռնիզմ, մյուս ուղղությունների զարգացում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Контактні зв’язки  // литературоведческая энциклопедия   : в   2   т.   / Авт.-сост. Ю. И. Кузнецов - Киев   : ИЦ «Академия», 2007.   - А   -   Л .   - С.   518.
  • Світова література  // литературоведческая энциклопедия   : в   2   т.   / Авт.-сост. Ю. И. Кузнецов - Киев   : ИЦ «Академия», 2007.   - М   -   Я .   - С.   372-373.
  • Світова література  // Лексикон общего и сравнительного литературоведения. - Черновцы: Золотые литавры   / Председатель ред. А. Волков .   - 2001.   - С.   512.   - 634   с.
  • Marcell Benedek, Világirodalom I. Minerva Budapest 1968
  • Claudio Magris, Il concetto di Weltliteratur in Goethe

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]