Արևմտյան աշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արևմուտք (այլ կիրառումներ)

Արևմտյան աշխարհ, հայտնի նաև որպես Արևմուտք և Occident (լատիներեն՝ occidens "արևամուտ, Արևմուտք"; ի հակադրություն Արևելքին), տերմինը վերաբերում է տարբեր ազգերին կախված կոնտեքստից։ Չկա ոչ մի համաձայնեցված սահմանում, թե ինչ ընդհանրություն ունեն այս բոլոր ազգերը[1]։

Արևմուտք անվա­նումը տրվում է Արևմտյան Եվրոպա­յի և Հյուսիսային Ամերիկայի արդյու­նաբերապես զարգացած պետություննե­րին։ Դրանք զարգանում են ժողովրդավարության և շուկայական տնտեսության սկզբունքներով և համար­վում են արդի աշխարհի ժողովրդավա­րական արժեքների ստեղծման կենտրոն։ Այդ պետություններում էապես բարձրացել է քաղաքացիների կենսամակարդակը, որի շնորհիվ նրանք դարձել են արդի քաղաքակրթության աոաջատարը։ Սոցիալիստական պետությունների ստեղ­ծումից, հատկապես Երկրորդ աշխարհամարտից հետո՝ սառը պատերազմի շրջանում, շրջանառության մեջ են դրվում Արևելք-Արևմուտք հետագայում նաև ՝ Հյուսիս-Հարավ հակասությունները։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Մոսկվա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Western Civilization, Our Tradition; James Kurth; accessed 30 Aug 2011