Լավրիոն[2] (հուն․՝ ΛαύριονՔաղվածելու սխալ՝ Closing </ref> missing for <ref> tag։ Անվանումը ստացել է, քանի որ գտնվում է Լավրիոն կամ Լավրի (հին հուն․՝ Λαύριον, Λαύρειον και Λαύρεον, լատ.՝ Laurium) լեռան մոտ[3][4]։ Լավրիոն անվանումը ծագել է հին հուն․՝ λαύρα «անցում, կիրճ» բառից և կապված է Լավրիոնի հանքերի հետ[5]։
Լավրիոնի շրջանը համարվում է մայրաքաղաքի սահմաններից դուրս Ատտիկայում արդյունաբերական առավել զարգացած կենտրոններից մեկը։ Լավրիոնի խոշոր ձեռնարկություններն արտադրել են տեքստիլ, քիմիկատներ, լուցկիներ, մետաղից իրեր, իսկ 1990-ականներին, երբ դադարեցրել են իրենց աշխատանքը, հազարավոր աշխատողներ մնացել են առանց աշխատանքի, ինչը սոցիալական լարվածություն է ստեղծել Ատտիկայում: Լավրիոնի զարգացմանը նպաստող պատճառներից էին Երկրորդ աշխարհամարտից առաջ Ատտիկայի ծայրամասում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցի հետ կապը, «գավառական արտադրության» համար առավելությունները, որոնք կիրառվել են Լավրիոնի նկատմամբ, մայրաքաղաքին մոտիկությունը և այլն։ Սակայն դա չի խանգարել շրջանի արագ անկմանը։
1890 թվականին ստեղծվել է Սունիոն համայնքը՝ Էրգասիրիա կենտրոնով։ 1891 թվականին համայնքը վերանվանվել է Լավրեոտիկի[6]։ Անտիկ շրջանի աշխարհագրությունում Լավրիոտիկը (հին հուն․՝ Λαυρειωτική) Լավրիոն լեռան շրջանն էր[7]։ Համայնքային միության մեջ է մտնում 9 բնակավայր։ Ըստ 2011 թվականի վիճակագրության՝ բնակչությունը 9611 մարդ է[8]։ Մակերեսը 35,484 կմ² է[9]։
↑Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός) (греч.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Τ. I. — Σ. 335. — ISSN(⎘ ISSN) 1106-5761