Լիոնի գեղարվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լիոնի գեղարվեստի թանգարան
Palais St Pierre Lyon1 fr facade Terreaux.JPG
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
ՏեղագրությունԼիոն և 1st arrondissement of Lyon?
ՎայրPalais Saint-Pierre?[1]
Հասցե20, place des Terreaux69001
Հիմնադրված է1801[1]
Այցելուներ333 835 մարդ (2016)
Հավաքածուի չափս72 673[2]
Կայքmba-lyon.fr

Լիոնի գեղարվեստի թանգարան (ֆր.՝ Musée des Beaux-Arts de Lyon), գեղարվեստի թանգարան Լիոնում։ Գտնվում է բենեդիկտինների նախկին եկեղեցում։ Թանգարանի հավաքածուն ներկայացված է 70 պատկերասրահներում։ Այն ներառում է նկարչական և կիրառական-դեկորատիվ արվեստի ստեղծագործություններ և տարբեր դարաշրջանի մետաղադրամներ, սկսած Հին Եգիպտոսից մինչ 20-րդ դարը։ Եվրոպայի և Ֆրանսիայի ամենակարևոր թանգարաններից է[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1792 թվականը թանգարանի շենքը եղել է եկեղեցի։ Լյուդովիկոս 14-րդը 17-րդ դարում ֆինանսավորեց եկեղեցու վերականգնման աշխատանքները, որից հետո եկեղեցին ձեռք բերեց բարրոկային առանձնահատկություններ։ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցին լուծարված էր, իսկ նրա տեղում կառուցված էր առևտրի և արվեստի Պալատ (ֆր.՝ Palais du Commerce et des Arts), որտեղ ներկայացված էին արվեստի ստեղծագործություններ։ Ժամանակի ընթացքում թանգարանը համալրվեց հնագիտական և բնագիտական ցուցանմուշներով։ 1805 թվականին թանգարանում հիմնվեց նկարչության դպրոց։ 1860 թվականին շենքը վերածվեց թանգարանի, որի տեսքը պահպանվում է մինչ օրս։ 1988-1998 թվականների ընթացքում կատարվեցին վերականգնման մեծ աշխատանքներ։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուում ներկայացված են եվրոպական գեղանկարչության տարբեր դարաշրջաններ՝ սկսած 15-րդ դարից մինչև մեր օրեր։ Հավաքածուն ընդգրկում է ավեի քան 2000 նկար, որից 700-ը ներկայացված են հասարակությանը։

Իտալական գեղանկարչության մեջ ներկայացված են այնպիսի վարպետների ստեղծագործություններ, ինչպիսիք են՝ Նիկոլո դի Պետրեն, Լորենցո Կոստան, Տինտորետտոն, Կանալետոն, Սալվադոր Ռոզան, Լուկա Ջորջանոն, Գվերչինոն։

Ֆրանսիական գեղանկաչությունը ներկայացնում են Սիմոն Վուեն, Նիկոլա Պուսսեն, Շարլ Լեբրեն, Ֆրանսուա Բուշեն, Էստաշ Լեսյուերը։

Իսպանական գեղանկարչությունը ներկայացնում են Էլ Գրեկոյի, Անտոնիո դը Պերեդայի, Խոսե դը Րիբերայի կտավները։

Գերմանական և հոլանդական գեղանկարչությունը ներկայացնում են Ռեմբրանտը,Պիտեր Պաուլ Ռուբենսը, Սալոմոն վան Րեյսդալը։

Թանգարանը գեղանկարչության հարուստ հավաքածու ունի նաև շնորհիվ Ժակլին Դելյուբակի նվիրաբերած ստեղծագործությունների։ 20-րդ դարի նկարիչներից արժե նշել Պիկասոյի, Ժորժ Բրաքի, Ֆերնան Լեժեյի, Անրի Մատիսի, Ֆրանսիս Բելկոնի, Մարկ Շագալի անունները։

Քանդակագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետության բաժինը իր հավաքածուի մեջ ներառում է միջնադարից մինչև 20-րդ դարի մոտ 1300 քանդակ։ Հատկապես առանձնացված են երկու հավաքածու.

Թանգարանում կարելի է հանդիպել իտալական վարպետների՝ Անդրեա Վերոկոյի, Դոնատելլոյի, Միքելանջելոյի քանդակների։ Ֆրանսիական քանդակագործությունը ներկայացնում են Օգյուստ Ռոդենի, Ֆրանսուա Պոմպոն, Անրի Լորանի, Արմանի, Պաբլո Պիկասոյի, Ամադեո Մոդիլիանիի ստեղծագործությունները։

Հին եգիպտական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին եգիպտական արվեստը համարվում է հնագույն արվեստի այցեքարտը։ 1895 թվականին Լուվրի թանգարանը Լիոնի թանգարանին նվիրաբերեց հին եգիպտական արվեստի նմուշներ։ Հավաքածուն զգալիորեն ընդլայնվեց նաև եգիպտագետ Վիկտոր Լորի ընտանիքի բազմաթիվ նվերների միջոցով։

Եգիպտական էքսպողիցիան զբաղեցնում է 9 սրահ։


Դեկորատիվ-կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ կիրառական արվեստը ներայանում է միջադարյա և ժամանակակից 550 նմուշներով, որոնց մեջ կան բազմաթիվ գլուխգործոցներ։

1917 թվականից սկսած թանգարանում պահվում են Չինական, Ճապոնական, Կորեական կերամիկայի արժեքավոր նմուշներ։

Ներկայացված են նաև մոդեռնի ոճով ստեղծված կերամիկական նմուշներ, որոնցում զգալիորեն նկատվում է ճապոնական ազդեցությունը։


Դեկորատիվ-կիրառական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ կիրառական արվեստը ներայանում է միջադարյա և ժամանակակից 550 նմուշներով, որոնց մեջ կան բազմաթիվ գլուխգործոցներ։

1917 թվականից սկսած թանգարանում պահվում են Չինական, Ճապոնական, Կորեական կերամիկայի արժեքավոր նմուշներ։

Ներկայացված են նաև մոդեռնի ոճով ստեղծված կերամիկական նմուշներ, որոնցում զգալիորեն նկատվում է ճապոնական ազդեցությունը։

Դրամագիտական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամագիտական հավաքածուն Ֆրանսիայում ամենահարուստ հավաքածուն է Ֆրանսիական ազգային գրադարանի մեդալների բաժնից հետո։

Գրաֆիկայի հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաֆիկայի բաժնում ներկայացված են նկարների, էստամպների, փորագրությունների բազմաթիվ նմոշներ։ Այս հավաքածուն ներառում է 7500 ստեծագործություն, որից 5800-ը՝ նկար է, 1700-ը՝ էստամպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Muséofile (ֆր.)ministère de la Culture.
  2. L'Oeil (ֆր.) — 1994. — Iss. 457. — ISSN 1245-1495; 0029-862X; 2116-6382; 2492-5845
  3. «Официальный сайт музея»։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-18-ին։ Վերցված է 2019-06-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հրատարակում է իր թերթը՝ «Cahiers du musée des Beaux-Arts de Lyon», որը նախկինում անվանվել է «Bulletin des musées lyonnais» и «Bulletin des musées et monuments Lyonnais».

  • Всё о музеях мира / И.И. Мосин. — СПб: СЗКЭО "Кристалл", 2007. — С. 71. — 176 с. — ISBN 978-5-9603-0069-8
  • Dominique Brachlianoff, Decourcy E. McIntosh:The Real and the Spiritual: Nineteenth-Century French Drawings from the Musee Des Beaux-Arts De Lyon. Frick Art Museum, 1992. ISBN 1-881403-00-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]