Պարենտալիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պարենտալիաներ (լատիներեն՝ Parentalia), մահացած ծնողներին (parentes) նվիրված հին հռոմեական տոն։ Dies parentales բացում էր փետրվարի 13-ի կեսօրին ավագ վեստալուհին (Vestalis Maxima) զոհաբերությամբ, իսկ վերջանում էր փետրվարի 21-ին feralia մեծ տոնակատարությամբ։ Օվիդիոսի հաղորդմամբ՝ ճանապարհներին և գերեզմաններում դնում էին ոչ մեծ պարգևներ՝ դափնեպսակներ, մրգեր, հաց, մանուշակներ։ Պարենտալիաների ժամանակ բոլոր տաճարները փակ էին, հարսանիքները՝ արգելված։