Դեյմոս (դիցաբանություն)
Jump to navigation
Jump to search
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեյմոս (այլ կիրառումներ)
Դեյմոս (հին հուն․՝ Δεῖμος, «սարսափ»), հին հունական դիցաբանությունում Արես և Ափրոդիտե աստվածների որդիներից մեկը։ Դեյմոսը սարսափի մարմնավորումն է։ Նա, նրա եղբայր Ֆոբոսը, տարաձայնությունների աստվածուհի Էրիդան և աստվածուհի Էնիոն ուղեկցում են Արեսին պատերամզներում[1]։
Անտիմաքոսի պոեմում Դեյմոսը Արեսի ձիու անունն է[2]։ Արիստոֆանեսի «Խաղաղություն» կատակերգության գործող անձանցից մեկն է։
1877 թվականին Մարս մոլորակի արբանյակները հայտնաբերած Ասաֆ Հոլլն այն անվանել է Դեյմոսի և Ֆոբոսի պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]