Թեմիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեմիս
Statue of Themis.jpg
Տեսակ Տիտաններ
Դիցաբանություն Հունական դիցաբանություն
Սեռ իգական
Հունական գրաձև Θέμις
Երևի համընկնում է Յուստիցիա
Հայր Ուրանոս
Մայր Գեա
Քույր Փեբե
Քույր/Եղբայր Հռեա[1], Հապետոս, Կրոնոս, Հիպերիոն, Թեյա, Օվկիանոս և Տեթիս
Ամուսին Զևս
Զավակներ Հորաներ, Էպիմեթևս, Պրոմեթևս, Սասպեյրներ, Մենետիոս, Adrasteia, Էյրենե, Դիկե, Եվնոմիա, Աստրաիա, Clotho[2][3], Lachesis[2][3], Ատրոպե[2][3], Themides և Dysis
Themis Վիքիպահեստում

Թեմիս (հին հուն․՝ Θέμις, տիտանուհի), Զևսի կինը, Հորաների և Մոյրաների մայրը (ըստ Էսքիլեսի՝ Պրոմեթևսի մայրը), արդարության, օրինականության և կանխագուշակումների աստվածուհի։ Մայր Գեայից ստացել էր Դելփյան պատգամատունը, որպեսզի հետագայում սրբավայրը հանձներ իր քույր Փեբեին (Ապոլլոնի տատին). ըստ այլ մեկնության, պատգամատունը հիմնել է ինքը՝ Փեբեն։ Թեմիսը դադարելով Զևսի կինը լինելուց, Դիկեի հետ միասին, դառնում է գերագույն աստծու խորհրդատուն։ Նա հաղորդում է մարդկանց Զևսի պատգամները և հրամանները։ Թեմիսը պատկերվել է աչքերը կապած (անաչառության խորհրդանիշ), ձեռքին առատության եղջյուր և կշեռք։ Այլաբանորեն Թեմիս նշանակում է արդարադատություն, օրենք. Թեմիս քրմեր՝ օրենքի սպասավորներ, դատավորներ, իրավաբաններ։[4]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любкер Ф. Rhea // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1153–1154.
  2. 2,0 2,1 2,2 Hesiod 904 // Θεογονία — 0700.
  3. 3,0 3,1 3,2 Любкер Ф. Μοῖρα // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 878–879.
  4. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 93։