Առատության եղջյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հռոմեական աստվածուհու Աբուդանցիայի այլաբանական պատկերը, առատության եղջյուրով, Ռուբենս (մոտ 1630 թվական),

Առատության եղջյուր, դասական հնագույն ժամանակաշրջանում (լատ.՝ cornu copiae բառից), որը նաև կոչվում էր բարեկեցության եղջյուր, առատության և ուտելիքի խորհրդանիշ էր, սովորաբար, եղջյուրաձև անոթ՝ լցված բերքով, ծաղիկներով կամ ընկույզով:

Դիցաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվատորե Ռոզայի Ֆորտունաի այլաբանությունը (1658), Ճակատագրի աստվածուհի Ֆորտունայի պատկերն է առատության եղջյուրով
Առատության եղջյուրով աստառ Կալիֆոռնիայի համար

Դիցաբանությունը առատության եղջյուրի ծագման բազմաթիվ բացատրություններ է ներկայացնում: Առավել հայտնիներից մեկը կապված է նորածին Զևսի ծննդյան և դաստիարակության հետ, որը պետք է թաքնվեր իր երեխաներին կուլ տվող հորից՝ Քրոնոսից: Կրետե կղզու վրա գտնվող Իդա լեռան քարանձավում երեխան Զևսի համար հոգ էին տանում և պաշտպանում մի շարք աստվածային սպասավորներ, այդ թվում՝ Ամալթեա այծը («Կերակրող աստվածուհի»), որը կերակրում էր նրան կաթով: Աստվածների ապագա ծծկեր թագավորն անսովոր ունակություններ ու ուժ ուներ և իրեն կերակրողի հետ խաղում պատահաբար կոտրել էր նրա եղջյուրներից մեկը, որն այնուհետև աստվածային զորություն ունեցավ անընդհատ կերակուր ապահովելու համար, քանի որ խնամող մայրը աստված էր[1]:

Մեկ այլ առասպելում առատության եղջյուրը ստեղծվել է, երբ Հերակլեսը (հռոմեական Հերկուլեսը) պայքարեց գետի աստված Աքելոսի դեմ և պոկեց նրա եղջյուրներից մեկը. գետի աստվածները երբեմն եղջյուրավոր են պատկերվում[2]: Այս տարբերակը պատկերված է ամերիկյան ռիջիոնալիզմի ներկայացուցիչ արվեստագետ Թոմաս Հարթ Բենթոնի «Աքելոս և Հերկուլես» որմնանկարում:

Առատության եղջյուրը դարձավ տարբեր հունական և հռոմեական աստվածությունների բնորոշ հատկանիշը, մասնավորապես կապված բերքահավաքի, բարեկեցության կամ հոգևոր հարստության հետ, ինչպիսիք են Երկրի (Գեա կամ Տելլուս), երեխա Պլուտոսը, առատության աստվածը և հացահատիկի աստվածուհի Դեմետրայի որդին, Մայա նիմփան; և Ֆորտունան՝ ճակատագրի աստվածուհին, որն ուներ բարեկեցություն նվրելու իշխանություն: Հռոմեական կայսրության պաշտամունքի մեջ վերացական հռոմեական աստվածությունները, որոնք խնամում էին խաղաղությանը (pax Romana) և բարգավաճմանը, որոնք նույնպես պատկերվում էին առատության եղջյուրով, այդ թվում՝ Աբունդանցիան, «Առատության» անձնավորումը և Հռոմ քաղաքին հացահատիկի մատակարար Անոնան: Հադեսը, առեղծվածային հավատալիքների անդրաշխարհի դասական ղեկավարը, հողագործության, ոչ օրգանական և հոգևոր հարստության հովանավորն էր, իսկ արվեստի մեջ հաճախ պատկերվում է առատության եղջյուրով[3]:

Ժամանակակից պատկերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից պատկերներում առատության եղջյուրը, սովորաբար, սնամեջ, եղջյուրաձև, հյուսված զամբյուղ է, որը լցված է տարբեր տոնական մրգերով և բանջարեղենով: Հյուսիսային Ամերիկայի մեծ մասում առատության եղջյուրը ասոցացվում է Գոհաբանության օրվա և բերքի հետ: Առատության եղջյուրը նաև Ուիսթլերում, Բրիտանական Կոլումբիա, Կանադա, ուտելիքի և գինու ամենամյա նոյեմբերյան տոնակատարության անունն է: Առատության երկու եղջյուր են պատկերված Այդահո նահանգի դրոշի և կնիքի վրա: Հյուսիսային Կարոլինայի Մեծ կնիքը պատկերում է կանգնած Ազատություն և Առատություն՝ կապված եղջյուրի հետ: Կոլումբիայի, Պանամայի, Պերուի և Վենեսուելայի, ինչպես նաև Ավստրալիայի Վիկտորիա նահանգի զինանշանի վրա նույնպես կա բարեկեցությունը խորհրդանշող առատության եղջյուր:

Առատության եղջյուրի իմաստն օգտագործվում է Քաղցած խաղեր գրքերի շարքում: Սերիայում նկարագրվածգլադիատորային խաղերի մեկնարկային կետում տեղադրված է զենքերով և սարքավորումներով լցված մեծ եղջյուր, այս գաղտնարանը խաղերի առաջին րոպեների ընթացքում ծառայում է որպես պայքարի առանցքային կետ և նույնիսկ կոչվում է «Առատության եղջյուր»: Ֆիլմի ձայնափոխության ժամանակ Պանեմի ազգային օրհներգը, շարքի հիմնական դրվագը կոչվում է «Առատության եղջյուր», որը երգի բառերում հիշատակվում է մի քանի անգամ:

Առատության եղջյուրն օգտագործվում է բոդի-արտում և Հելոուինի ժամանակ, քանի որ դա պտղաբերության, հաջողության և առատության խորհրդանիշ է[4]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. David Leeming, The Oxford Companion to World Mythology (Oxford University Press, 2005), p. 13; Robert Parker, Polytheism and Society at Athens (Oxford University Press, 2005), p. 422.
  2. Ovid, Metamorphoses 9.87–88, as cited by J. Rufus Fears, "The Cult of Virtues and Roman Imperial Ideology," Aufstieg und Niedergang der römischen Welt II.17.2 (1981), p. 821.
  3. Kevin Clinton, Myth and Cult: The Iconography of the Eleusinian Mysteries (Stockholm, 1992), pp. 105–107.
  4. Hastings, James, ed. (1910)։ Encyclopaedia of Religion and Ethics III [Հղում աղբյուրներին]