Ֆլորա (դիցաբանություն)
![]() |
Ընթերցե՛ք «Ֆլորա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |

Ֆլորա | |
---|---|
![]() | |
Տեսակ | հռոմեական դիցարանի աստվածություն |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Chloris? |
![]() |
Ֆլորա, (լատ.՝ Flōra), հռոմեական դիցաբանության մեջ հանդիսանում է Սաբիններից սկիզբ առած ծաղիկների[1] և գարնան[2] աստվածուհին, բնության և ծաղիկների (հատկապես մայիս-ծաղկի) խորհրդանիշն է: Քանի որ նա Հռոմեական դիցաբանության համեմատաբար փոքր կերպար էր, լինելով պտղաբերության տարբեր աստվածուհիներից մեկը, գարնան հետ ունեցած նրա կապը նրան առանձնահատուկ նշանակություն տվեց գարնանը[3], որպես իր դեր որպես երիտասարդության աստվածուհի[1]: Նրա հունական կրկնորդը Քլորիսն է:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա անունը ծագում է լատիներեն flos բառից, որը նշանակում է ծաղիկ: Ժամանակակից անգլերենում Flora-ն նշանակում է նաև որոշակի տարածաշրջանի կամ ժամանակահատվածի բույսեր[4]:
Տոնակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա տոնակատարությունը՝ Ֆլորալիան, տոնվել է ապրիլի 28-ից մայիսի 3-ը և խորհրդանշել է կյանքի փուլերի, խնջույքի և ծաղիկների վերահաստատումը: [6] Տոնակատարությունն առաջին անգամ անցկացվել է մ.թ.ա. 240 թվականին և ըստ սիբիլինյան գրքերի, նրան նաև տրվեց տաճար մ.թ.ա. 238 թվականին: Տոնակատարության ժամանակ ծաղիկների մեջ ընկղմված տղամարդկանց և որպես կանոն արգելված գույնզգույն հագուստով կանանց հետ հինգ օր անց էին կացնում զավեշտախաղերով և կատակներով[5] ներառյալ մերկությունը[6], որը հաջորդում էր այծերի և նապաստակների վեց օրվա որսին[1]: Մայիսի 23-ին նրա պատվին անցկացվում էր մեկ այլ (վարդի) փառատոն:
Ֆլորայի հունական համարժեքը Քլորիսն է, որը նիմփա էր: Ֆլորան ամուսնացած է Ֆավոնիուսի հետ, քամու աստվածը, որն առավել հայտնի է որպես Զեփյուռ, իսկ նրա ուղեկիցը Հերկուլեսն էր:
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորան «Ֆլորայի զարթոնքը» բալետի գլխավոր հերոսն է: Նա նաև հիշատակվում է Հենրի Պյորսելի «Նիմփաներ և Շեֆերդներ»-ում:
Քանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան Ֆլորայի բազմաթիվ հուշարձաններ, օրինակ, Հռոմում (Իտալիա) Կապիտոլիական թանգարաններում, Վալենսիայում (Իսպանիա) և Շեցինում (Լեհաստան):
Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորայի հատվածը Վեներայի թագավորությունը նկարից, մոտ 1482 թվական
Տիցիանի Ֆլորան, 1515 թվական
Որպես Ֆլորա Բարտոլոմեո Վենետոյի կուրտիզանուհու իդեալականացված դիմանկարը, մոտ 1520 թվական
Ֆրանչեսկո Մելցիի Ֆլորան, մոտ 1520 թվական
Յան Բրեյգել Ավագի և Պիտեր Պաուլ Ռուբենսի Ֆլորան և Զեփյուռը, 1617 թվական
Կլոդ Վինյոնի Ֆլորան,
Ռեմբրանդտի Ֆլորան, 1654 թվական
Ալեքսանդր Ռոսլինի Հեբեի Ֆլորան, 18-րդ դար
Ֆերդինանդ Քելերի Ֆլորան, 1883 թվական
Մոսե Բիանկիի Ֆլորան, 1890 թվական
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 H. Nettleship ed., A Dictionary of Classical Antiquities (1891) p. 238
- ↑ «Flora»։ Myth Index։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-03-ին
- ↑ «Khloris, goddess of flowers.»։ Theoi Project
- ↑ Dictionary.reference.com
- ↑ P/ Green ed., Juvenal: The Sixteen Satires (1982) p. 156
- ↑ H. J. Rose, A Handbook of Latin Literature (1967) p. 151
ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ovid, Fasti V.193-212
- Macrobius, Saturnalia I.10.11-14
- Lactantius, Divinae institutions I.20.6-10
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Flora»։ Encyclopædia Britannica (11th ed.)։ 1911
- The Obscure Goddess Online Directory: Flora
|