Սալվատորե Ռոզա
| Ծնվել է | հունիսի 20, 1615[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5] |
| Վախճանվել է | մարտի 15, 1673[1][6][2][…] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Հռոմ, Պապական մարզ[5] |
| Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ, թատրոնի դերասան, նկարիչ-փորագրող, երաժիշտ, գծանկարիչ, գրող, վիզուալ արտիստ, դերասան և արվեստագետ |
| Ոճ | բարոկկո[7] |
| Ժանր | պատմական գեղանկարչություն[7], կրոնական նկարչություն[7] և բնանկար[7] |
| Թեմաներ | գեղանկարչություն |
| Ուշագրավ աշխատանքներ | Jason Charming the Dragon?, Heroic Battle?, Saul and the Witch of Endor? և The Dream of Aeneas? |
| Ամուսին | Lucrezia Paolini? |
| Համատեղ ապրող | Lucrezia Paolini? |
Սալվատորե Ռոզա (իտալ.՝ Salvator Rosa, հունիսի 20, 1615[1][2][3][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[4][5] - մարտի 15, 1673[1][6][2][…], Հռոմ, Պապական մարզ[5]), իտալացի նկարիչ և բանաստեղծ։ Ստեղծագործել է Նեապոլում, Ֆլորենցիայում և Հռոմում։ Սոցիալական առկա նորմերի դեմ ռոմանտիկ բողոքի տարրերով տոգորված Ռոզայի արվեստը հակադրվել է իտալական բարոկկոյի ակադեմիական ուղղությանը։ Ռոզայի կրոնական, և դիցաբանական («Աստրեայի հրաժեշտը գյուղացիներին», Պատմագեղարվեստական թանգարան, Վիեննա), ինչպես և հեծելազորի ճակատամարտեր և ծովափնյա տեսարաններ պատկերող նրա նկարներն ու դիմանկարները առանձնանում են լուսաստվերային սուր հակադրություններով։
Գրական երկերում դիմել է բարդ այլաբանությունների և արտասովոր դրամատիկականացված կերպարների, սուր ծաղրել իր ժամանակի իտալական գրական ուղղությունները, խարազանել տիրող դասակարգերի արատները։ «Պատերազմ» երգիծանքում Ռոզան համակրանքով է պատկերել Նեապոլի 1647 թվականի ժողովրդական հակաֆեոդալական ապստամբությունը։
Երկեր Ս. Ռոզայի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք կենսագրական ու գեղարվեստական ստեղծագործություններում հիշատակություններ կան Սալվատոր Ռոզայի մասին։
- Դոմենիկո Պասերին նրա մասին պատմում է Vite de Pittori-ում։
- Salvini, Satire e Vita di Salvator Rosa
- Bernardo de' Dominici, Vita di Rosa (1742, Նեապոլ)
- Անգլիայում Lady Morgan-ը The Life and Times of Salvator Rosa-ում և Ալբերտ Քոթթոնը (Albert Cotton) A Company of Death երկում ստեղծել են Ս. Ռոզայի կյանքի ռոմանտիկ պատմությունը։
- Ս. Ռոզան Է. Հոֆմանի 1819 թվականին հրատարակված Signor Formica (հայտնի է նաև «Սալվատոր Ռոզա» վերնագրով) վիպակի հերոսն է։
- 19-րդ դարի իտալացի կոմպոզիտոր Անտոնիո Կառլոս Գոմեսը հեղինակել է «Սալվատոր Ռոզա» վերնագրով օպերա՝ Էժեն դը Միրակուրի Masaniello վեպի հիման վրա։
- 1846 թվականին Լոնդոնի Նորին գերազանցության թատրոնում ներկայացվել է կոմպոզիտոր Ցեզար Պունյիի «Կատարինա» բալետը Սալվատոր Ռոզայի և Աբրուցցիի բրիգադների հարաբերությունների մասին[8]
- Ֆերենց Լիստի դաշնամուրային ժողովածուի մաս է կազմում Canzonetta del Salvator Rosa երկը, որի հավանական հեղինակը Ջովաննի Բանոչինին է[9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուղաներկ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տղամարդու դիմանկար (1640-ական թվականներ), 78 x 65 սմ, Էրմիտաժ)
- Վհուկների շաբաթ (1655), 87 x 73 սմ, Հյուստոնի գեղարվեստի թանգարան
- Հերոսական մարտ (1652-1664), 214 x 351 սմ Լուվր
- Մարդու փխրունությունը (ca. 1656), 199 x 134 , Ֆիցվիլյամի թանգարան
- Ճակատագրի այլաբանություն (1658), 198 x 133 սմ, Փոլ Գեթիի թանգարան
- Դիոգենես (1650-ական թվականներ), 219 x 148 սմ, մասնավոր հավաքածու
- Պոլիկլիտոսին խաչ հանելը (1650-ական թվականներ), 108 x 139 սմ, Վարշավայի ազգային թանգարան
- Ռեգուլոսի մահը (1650-1652), 152.4 × 219.71 , Վիրջինիայի գեղարվեստի թանգարան
- Ներքինու մկրտությունը (1660), 200 x 122 սմ, Քրայսլերի արվեստի թանգարան
- Պյութագորասի հայտնությունն արդրաշխարհից (1662), 131 x 189 սմ, Kimbell Art Museum
- Սավուղը և վհուկը (1668), 275 x 191 սմ, Լուվր
- Ինքնանկար
- Նկարչի կնոջ՝ Լուկրեցիայի դիմանկարը
Բնանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնապատկեր կամրջով (1645–49), յուղաներկ, կտավ, 106 x 127 սմ, Պալատինա պատկերասրահ/Պիտտի
- Նավահանգստի տեսարան (չթվագրված), յուղաներկ, կտավ, 72 x 94 սմ, Շվեդիայի ազգային թանգարան
- Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին մկրտում է Հորդանանում (1655) յուղաներկ, կտավ, 173 x 258.7 սմ, Կելվինգրովի արվեստի պատկերասրահ և թանգարան
- Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին ներկայացնում է աշակերտներին (1655), յուղաներկ, կտավ, 173.4 x 260.7 սմ, Կելվինգրովի արվեստի պատկերասրահ և թանգարան
- Բանդիտներ ժայռոտ ափին (1655), յուղաներկ, կտավ, 74.9 x 100 սմ, Մետրոպոլիտեն թանգարան
- Ապոլոնն ու սիբիլը (1657–58), յուղաներկ, կտավ, 173.7 x 259.5 սմ, Ուոլեսի հավաքածու
- Մերկուրին և անազնիվ փայտագործը (1663), յուղաներկ, կտավ, 125.7 x 202.1 սմ, Լոնդոնի ազգային պատկերասրահ
- Հակոբի երազը (1665), յուղաներկ, կտավ, 137 x 200 սմ, Դերբիշիր, Չաթսվորթ, Դևոնշիրյան հավաքածու
- Մանուկ Մովսեսին գտնելը (1660–65), յուղաներկ, կտավ, 123.2 × 202.6 սմ, Դետրոյթի արվեստի ինստիտուտ
- St. Anthony Abbot and St. Paul the Hermit (ca. 1660-65), յուղաներկ, կտավ, 67.3 x 49.9 սմ, Շոտլանդիայի ազգային պատկերասրահ
- Էմպեդոկլեսի մահը (1665-70), յուղաներկ, կտավ, 135 x 99 սմ, մասնավոր հավաքածու
- Թոբիասն ու հրեշտակը (1670), յուղաներկ, կտավ, 121 x 195 սմ, Ստրասբուրգի գեղարվեստի թանգարան
- Ժայռոտ բնապատկեր՝ որսորդով ու մարտիկներով (1670), յուղաներկ, կտավ, 142 x 192 սմ, Լուվր
Գծանկարեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գծանկարները թվագրված չեն, արված են թղթի վրա, գրիչով, թանաքով, կավիճով։
- Չալմայով ռազմիկ (13.2 x 8.2 սմ), Մետրոպոլիտեն թանգարան
- Սբ. Անդրեասի նահատակությունը (19.8 x 13.7 սմ), Մետրոպոլիտեն թանգարան
- Woman standing draped (25.4 x 14.7 սմ), Լուվր
- Լքված Էդիպը (65 x 45 սմ), Nationalmuseum
- Վհուկների շաբաթ (21.8 x 31.7 սմ), Մետրոպոլիտեն թանգարան
- Անտառային տեսարան, Հոնոլուլուի արվեստի թանգարան
Դրոշմապատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր դրոշմապատկերները փորագրանկարներ են։
- Մարտնչելով տրիտոնների դեմ (1660-1661), 11.11 x 16.51 սմ, Լոս Անջելես գավառի արվեստի թանգարան
- Գլավկոսն ու Սկիլլան (1661), 35.24 x 23.5 սմ, Լոս Անջելես գավառի արվեստի թանգարան
- Մարդկային երեք գանգ (1662), 14.2 × 9.2 սմ, Մետրոպոլիտեն թանգարան
- Տիրան Պոլիկրատեսին խաչ հանելը (1662), 47.3 x 72.2 սմ, Չիկագոյի արվեստի ինստիտուտ
- Մանուկ Էդիպի փրկությունը (1663), 72.4 x 47.2 սմ
- Յասոնը և հրեշը (1663-1664), 33.6 x 21.5 սմ, Լոս Անջելես գավառի արվեստի թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Salvator Rosa (նիդերլ.)
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- 1 2 Waterhouse E. Italian Baroque Painting — London: Phaidon Press, 1962. — P. 183.
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Salvator Rosa (դան.)
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- ↑ Au, Susan (1978). «The Bandit Ballerina: Some Sources of Jules Perrot's Catarina». Dance Research Journal. 10 (2): 2–5. doi:10.2307/1477997. ISSN 0149-7677. JSTOR 1477997.
- ↑ «Naxos Direct - Buy Performing Arts Media Online - Free US Delivery». naxosdirect.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Notes on etchings titled The genius of Salvator Rosa.
- Artcyclopedia entry on Salvator Rosa online.
- Exhibition 2011, Kimbell Art Museum, Fort Worth, Texas
- Jusepe de Ribera, 1591-1652, a full text exhibition catalog from The Metropolitan Museum of Art, which includes material on Salvator Rosa (see index)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալվատորե Ռոզա» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 688)։ |