Ֆիցվիլյամի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆիցվիլյամի թանգարան
FitzwilliamMuseum.jpg
Տեսակպատկերասրահ, պատմության թանգարան, համալսարանական թանգարան և տեսարժանություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՔեմբրիջ
ՎայրՔեմբրիջ
Կազմված էFounder's Building? և Fitzwilliam Museum - Room 32?
Ղեկավարության նստավայրՔեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ՀասցեTrumpington Street, Cambridge CB2 1RBCB1 – CB5
Հիմնադրված է1816
Այցելուներ364 269 մարդ
Կայքfitzmuseum.cam.ac.uk

Ֆիցվիլյամի թանգարան (անգլ.՝ Fitzwilliam Museum), արվեստի և պատմության թանգարան Քեմբրիջ քաղաքի համանուն համալսարանում (Մեծ Բրիտանիա):

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կազմավորվել է 1816 թվականին Ռիչարդ Ֆիցվիլյամի գրական ժառանգության հիման վրա՝ կազմված հազվագյուտ գրքերի և արվեստի ստեղծագործությունների հավաքածուներից, որոնք նա կտակել էր համալսարանին, ինչպես նաև 100 հազար ֆունտ ստերլինգ: Թանգարանի շենքը վերակառուցվել է 1848 թվականին՝ ճարտարապետ Չարլզ Կոկերելլիի կողմից: Ամեն տարի Ֆիցվիլյամի թանգարան է այցելում մոտ 300 հազար մարդ: Թանգարանի մուտքն անվճար է:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուն բաժանված է 5 բաժինների.

  • Հին արվեստ
  • Կիրառական արվեստ
  • Մետաղադրամներ և մեդալներ
  • Ձեռագրեր և գրքեր
  • Նկարչություն և գրաֆիկա

Հին արվեստի բաժնում կարելի է տեսնել ցուցանմուշներ Հին Եգիպտոսից, Հին Հունաստանից և Հռոմից, Միջին Արևելքի երկրներից և Կիպրոսի հնագիտական և հելլենիստական դարաշրջաններից:

Կիրառական արվեստի բաժնում կարելի է տեսնել անգլիական և եվրոպական կենցաղային իրեր, սպասք և բյուրեղապակի, կահույք, ժամացույցներ, Միջնադարյան և նոր ժամանակների զենքեր, ինչպես նաև արվեստի նմուշներ Չինաստանից, Ճապոնիայից և Կորեայից: Մետաղադրամների և մեդալների հավաքածուն ունի ավելի քան 190 հազար ապրանքներ ամբողջ աշխարհից՝ սկսած մետաղադրամների հատման սկզբից մինչ մեր օրեր: Սակայն թանգարանում առանձին մետաղադրամների ցուցասրահ չկա. մետաղադրամներն ու մեդալները ցուցադրվում են այլ բաժիններում:

Հավաքածուն ներառում է նաև պատմության և արվեստի մեդալներ, զինվորական և քաղաքացիական պարգևներ, ակնեղեններ: Ձեռագրերի և գրքերի բաժինը ներառում է հին և միջնադարյան ձեռագրեր, հազվագյուտ տպագիր գրքեր, ձեռագրեր, այդ թվում նաև Ֆիցվիլյամայի Վիրջինական գիրքը, որը Էլիզաբեթյան շրջանի գործիքային երաժշտության գլխավոր աղբյուրներից մեկն է (երաժշտական հավաքածուի պահապանն է բրիտանական խոշոր երաժշտագետ Իեն Ֆենլոն): Արվեստի պատկերասրահում պահվում են XIII-XX դարերի եվրոպական վարպետների կտավներն ու գրաֆիկները, ներառյալ այնպիսի վարպետների գործեր, ինչպիսիք են Ջամբատտիստա Պիտոնին, Տիցիանը, Վերոնեզը, Ռուբենսը, Վան Դեյքը, Դեգան, Մոնեն, Սեզանը, Ռենուարը, Պիկասոն և ուրիշներ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Heritage List for England