Պաբլո Պիկասո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Պաբլո Պիկասո
PabloPicasso
Pablo picasso 1.jpg
Պաբլո Պիկասո
Ի ծնե Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de los Remedios Cipriano de la Santísima Trinidad Mártir Patricio Ruiz yPicasso
Ծնվել է հոկտեմբերի 25, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Ծննդավայր Մալագա, Իսպանիա Իսպանիա
Վախճանվել է ապրիլի 9, 1973({{padleft:1973|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:9|2|0}})[3][4] (91 տարեկանում)
Մահվան վայր Մուժեն, Ֆրանսիա Ֆրանսիա
Ազգություն իսպանացի
Քաղաքացիություն Flag of Spain.svg Իսպանիա[5]
Flag of France.svg Ֆրանսիա
Կրթություն Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիա (Մադրիդում, մոտ մեկ տարի)
Մասնագիտություն նկարիչ, քանդակագործ, գրաֆիկական դիզայներ[6], նկարիչ-փորագրող, պարուսույց, խեցեգործ և պլակատի նկարիչ
Ոճ կուբիզմ, սյուրռեալիզմ և Պոստիմպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներ «Աղջիկը գնդի վրա»,«Գեռնիկա»
Ուսուցիչ José Ruiz y Blasco
Պարգևներ «Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» լենինյան միջազգային մրցանակ - 1962 թ.
Անդամակցություն ԳԴՀ Արվեստների ակադեմիա և Նկարիչների իրավունքների հասարակություն
Կուսակցություն Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն
Հայր José Ruiz y Blasco
Մայր Maria Picasso y López
Ամուսին Jacqueline Roque և Օլգա Խոխլովա
Համատեղ ապրող Նուշ Էլյուար, Dora Maar, Fernande Olivier[7], Marie-Thérèse Walter, Françoise Gilot և Eva Gouel
Զավակներ Paloma Picasso, Claude Picasso, Maya Widmaier-Picasso և Պաուլո Ռուիս Պիկասո
Կայք http://www.pablopicasso.org/
ստորագրություն
Picasso Signatur-DuMont 1977.svg
Պաբլո Պիկասո Վիքիքաղվածքում
PabloPicasso Վիքիպահեստում

Պաբլո Պիկասո (հոկտեմբերի 25, 1881[1][2], Մալագա[8][9] և Մերսեդ (հրապարակ) - ապրիլի 9, 1973[3][4], Մուժեն[8] (Ֆրանսիա), իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ: Կյանքի մեծ մասը անցկացրել է Ֆրանսիայում: Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր: Աշխատել է բազմազան ժանրերում՝ նպաստելով այդ ժանրերի զարգացմանը: Պիկասոն դեռևս վաղ տարիքից դրսևորել է գեղարվեստական ընդունակություններ՝ իր մանկության և երիտասարդության շրջանում նկարելով ռեալիստական ոճում: Սակայն 20-րդ դարի առաջին կեսին նրա ոճը փոխվում է տեսությունների, տեխնիկաների և գաղափարների ազդեցության տակ: Պիկասոյի արտիստիկ կատարումները նրան բերեցին համաշխարհային ճանաչում՝ դարձնելով նրան 20-րդ դարի արվեստի ամենահայտնի կերպարներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոն ծնվել է 1881 թ. հոկտեմբերի 25-ին Իսպանիայի Անդալուզիա շրջանի Մալագա քաղաքում (նկարչի ամբողջական անունը, ըստ մկրտության վկայականի՝ Պաբլո Դիեգո Խոսե Ֆրանսիսկո դե Պաուլա Խուան Նեպոմուսենո Մարիա դե լոս Ռեմեդիոս Սիպրիանո դե լա Սանտիսիմա Տրինիդադ Ռուիս ի Պիկասո էր): Նա Դոն Ժոզե Ռուիզ ու Բլասկոյի և Մարիա Պիկասո ու Լոպեզի առաջին զավակն էր: Պիկասոյի ընտանիքը պատկանում էր միջին խավին: Նրա հայրը նկարիչ էր, ով մասնագիտացել էր հատկապես թռչունների բնապատկերներում: Ռուիզը իր կյանքի ընթացքում հիմնականում եղել է Կրաֆտա դպրոցի արվեստի պրոֆեսոր և տեղի թանգարանի վարիչ: Ռուիզի նախնիները եղել են աղքատ ազնվականներ:

Տուն, որտեղ ծնվել է Պիկասոն Մալագայում

Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից: Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է “piz, piz” /lapiz բառից/, այսինքն՝ մատիտ: Յոթ տարեկանում Պիկասոն հիմնական կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ: Ռուիզը ավանդական, ակադեմիական նկարիչ էր և ուսուցիչ, ով հավատում էր, որ ճիշտ ուսուցումը պահանջում է վարպետների կարգավորված կրկնօրինակում և նկարել մարդկային մարմնի պլաստիկ ու կենդանի մոդելներ:

1891 թ. ընտանիքը տեղափոխվում է Կորունա, որտեղ նրա հայրը դառնում է կերպարվեստի դպրոցի պրոֆեսոր: Նրանք այստեղ մնացին շուրջ 4 տարի: Մի անգամ Պիկասոյի հայրը նրան գտնում է անավարտ աղավնու իր էսքիզի վրա աշխատելիս: Ասում են, թե բացահայտելով որդու տեխնիկայի ճշգրտությունը, Ռավիզը զգում է, որ իր 13-ամյա որդին գերազանցել է իրեն և ցանկանում է թողնել նկարչությունը:

1895 թ. դիֆտերիայից մահանում է Պիկասոյի յոթամյա քույրը՝ Կոնչիտան: Նրա մահից հետո ընտանիքը տեղափոխվում է Բարսելոնա: Ռուիզը համոզում է ակադեմիայի իր աշխատակիցներին՝ թույլ տալ որդուն քննություններ հանձնել ավագ դասարան ընդունվելու համար: Սովորաբար այս գործընթացը ուսանողներից խլում էր մեկ ամիս, բայց Պիկասոյից պահանջվեց մեկ շաբաթ այն ավարտելու համար և հանձնաժողովը ակադեմիա ընդունեց 13-ամյա Պիկասոյին: Ուսանողը կարգապահության պակաս ուներ, բայց կարողացավ ձեռք բերել ընկերներ, որոնք հետագայում պետք է ազդեցություն թողնեին Պիկասոյի հետագա կյանքի վրա: Պիկասոյի հայրը իրենց տանից ոչ հեռու նրա համար սենյակ վարձեց, որպեսզի Պիկասոն կարողանա աշխատել մենակ: Ռուիզը օրվա ընթացքում հաճախ էր գալիս ստուգելու և գնահատելու իր որդու աշխատանքները:

Պիկասոյի հայրը և հորեղբայրը որոշում են երիտասարդ նկարչին ուղարկել Մադրիդի Սան Ֆերնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայում՝ քաղաքի լավագույն արվեստի դպրոցում սովորելու: Տասնվեց տարեկան հասակում Պիկասոն առաջին անգամ միայնակ ճանապարհորդության է մեկնում, բայց չի հավանում կանոնավոր ուսուցումը և ցուցակագրումից հետո այլևս չի հաճախում դասերին: Սակայն նա Մադրիդում այլ գրավչություններ, հետաքրքրություններ է գտնում: Դրանցից էր, օրինակ, Պրադոյի նկարիչների տունը: Պիկասոյին առաձնահատուկ կերպով դուր էին գալիս Էլ Գրեկոյի աշխատանքները. տարրեր՝ նման երկարացված վերջավորությունների, գրավիչ գույներ և միստիկ դեմքի արտահայտություն, որոնք իրենց արտահայտությունը գտան Պիկասոյի հետագա աշխատանքներում;

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդիլիանի, Պիկասո և Անդրե Սալմոն 1916 թ.

1900 թ. Պիկասոն կատարում է իր առաջին ճանապարհորդությունը դեպի Փարիզ, որը այն ժամանակ համարվում էր Եվրոպայի արվեստի մայրաքաղաքը: Այստեղ նա հանդիպում է իր առաջին փարիզյան ընկերոջը՝ լրագրող և բանաստեղծ Մաքս Ջակոբսին, որը Պիկասոյին օգնում է սովորել լեզուն և գրականությունը: Շուտով նրանք բնակվում են միևնույն սենյակում, որտեղ Մաքսը քնում էր գիշերը, երբ Պիկասոն աշխատում էր, իսկ Պիկասոն քնում էր ցերեկը: Դա սովի, աղքատության, ցրտի և անհուսության ժամանակներ էին: Պիկասոյի աշխատանքներից շատերը այդ ժամանակ այրվեցին՝ փոքր սենյակը տաք պահելու համար: 1901 թ. առաջին հինգ ամիսները Պիկասոն ապրեց Մադրիդում, որտեղ նա և իր ընկեր Ֆրանցիսկո դե Ասիս Սոլերը հիմնադրեցին «Նոր արվեստ» սրահը, որը հինգ թողարկում ունեցավ: Այդ ժամանակ նկարիչը արդեն սկսել էր իր աշխատանքերի տակ ստորագրել պարզապես Պիկասո, իսկ մինչ այդ նա ստորագրում էր Պաբլո Ռուիզ ու Պիկասո: 1905 թ. Պիկասոն դարձավ ամերիկացի կոլեկցիոներիստներ Լեո և Գերթրադ Սթեյների սիրելին: Նրանց ավագ եղբայրը՝ Միքայել Սթեյնը, և նրա կինը՝ Սառան, նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի աշխատանքները: Պիկասոն նկարել է Գերթրադ սեյնի և նրա զարմիկ Ալլան Սթեյնի դիմանկարները: Գերթրադ Սթեյնը դարձավ Պիկասոյի գլխավոր հաճախորդը: Նա ձեռք բերեց Պիկասոյի գծանկարներն ու նկարները և դրանք ցուցադրեց Փարիզի իր տանը գտնվող ոչ պաշտոնական սալոնում: 1905 թ. Սթեյնի կազմակերպած հավաքույթնեից մեկի ժամանակ, Պիկասոն հանդիպեց Անրի Մատիսին, որը դարձավ նրա ողջ կյանքի ընկերը և մրցակիցը: Սթեյները Պիկասոյին ներկայացրեցին Քլարիբել Քոնին և նրա քրոջը՝ Էտտային, որոնք ամերիկացի կոլեկցիոներիստներ էին: Նրանք նույնպես սկսեցին հավաքել Պիկասոյի և Մատիսի աշխատանքները: Սակայն Լեո Սթեյնը տեղափոխվեց Իտալիա, իսկ Միքայել և Սառա Սթեյները դարձան Մատիսի հաճախորդները: Սակայն Գերթրադ Սթեյնը շարունակեց հավաքել Պիկասոյի աշխատանքերը: 1907 թ. Պիկասոն միացավ մի արվեստի ցուցահանդեսի, որը վերջերս էր բացվել Փարիզում Դանիել-Հենրի Կանվեյլերի կողմից: Կանվեյլերը գերմանացի արվեստաբան էր, կոլեկցիոներ, ով դարձավ 20-րդ դ. Ֆրանսիայում արվեստի առաջին առևտրականներից մեկը: Փարիզում Պիկասոն հյուրընկալեց ընկերական տարբեր շրջանակներին, որոնց թվում էին նաև Անդրե Բրետոնը, բանաստեղծ Ջուլիամ Ապոլինյարը, գրող Ալֆրեդ Ջերրին և Գերթրադ Սթեյնը: Սակայն շուտով Ապոլինայրին բանտարկեցին: Նրան կասկածում էին 1911 թ. Լուվրից «Մոնա Լիզան» գողանալու մեջ: Ապոլինայրը նրանց ուշադրությունը հրավիրեց Պիկասոյի վրա, ով նույնպես հարցաքննության ենթարկվեց, բայց ավելի ուշ երկուսն էլ ազատ արձակվեցին:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դ. սկիզբը Պիկասոյի համար բաժանվում է 2 շրջանի՝ բարսելոնյան և փարիզյան: 1904 թ. նա հանդիպում է Բոհեմյան նկարիչ Ֆերնանդե Օլիվերին: Սակայն որոշ հաջողության և ճանաչման հասնելուց հետո Պիկասոն թողնում է Օլիվերին Մարշել Համբերտի պատճառով, ում նա անվանում էր Եվա Գուել: Պիկասոն իր Կուբիստական աշխատանքներում ընդգրկել է սիրո խոստովանություններ ուղղված Եվային: 1915 թ. 30 տարեկան հասակում Եվան մահանում է հիվանդությունից: Պիկասոն շատ ծանր է տանում սիրած կնոջ վաղաժամ մահը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Պիկասոն բարեկամական հարաբերություններ հաստատեց Ջին Կուկտեաուի, Ջին Հյուգոյի, Խուան Գրիսի և ուրիշների հետ: 1918 թ. ամռանը Պիկասոն ամուսնանում է բալերինա Օլգա Խոխլովայի հետ: Խոխլովան Պիկասոյին ներկայացրեց բարձր հասարակությանը: Պաշտոնական ճաշկերույթները և բարձր հասարակությանը բնորոշ նրբությունները ներթափանցեցին Պիկասոյի կյանք: Պիկասոն և Օլգան ունեին որդի՝ Պաուլոն, ով իր հոր վարորդն էր: Խոխլովայի պատշաճ դիրքը հասարակության մեջ հակասում էր Պիկասոյի բոհեմական կյանքին, և նրանք ապրում էին մշտական կոնֆլիկտների մեջ: Այս նույն ժամանակ Պիկասոն համագործակցում է Դյագիլևի խմբի հետ:

1927 թ. Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և գաղտնի սիրային կապի մեջ է մտնում նրա հետ: Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը: Իսկ Պիկասոն դա չէր ցանկանում: Նրանք մնացին ամուսնացած մինչև Խոխլովայի մահը՝ 1955 թ.: Պիկասոն շարունակում էր գաղտնի հարաբերությունների մեջ մնալ Մարի-Թերեզ Վոլտերի հետ և նրանից մի դուստր ունեցավ՝ Մայան: Մարի-Թերեզը ապրում էր այն հույսով, որ Պիկասոն մի օր կամուսնանա իր հետ: Պիկասոյի մահից հետո նա կախեց իրեն, այդպիսով վերջ դնելով իր կյանքին: Պիկասոն ամուսնացել է երկու անգամ և ունեցել է չորս երեխա երեք կանանցից:

Պատերազմական տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային տարիներին, երբ գերմանացիները պաշարել էին քաղաքը, Պիկասոն մնաց Փարիզում: Այս ժամանակաշրջանում նա չցուցադրեց իր գործերը: Նա մեկուսացավ իր արվեստանոցում և շարունակեց նկարել: Այս տարիների ընթացքում Պիկասոն սկսում է նաև պոեմներ գրել: 1935-1959 թթ. նա գրում է շուրջ 300 պոեմ: 1944 թ. Փարիզի ազատագրումից հետո, Պիկասոն սիրային հարաբերություններ է սկսում երիտասարդ ուսանող Ֆրանկոիզ Գիլոտի հետ, ով 40 տարի երիտասարդ էր նրանից: հոգնելով իր տիրուհուց՝ Դորա Մաարայից, Պիկասոն և Գիլոտը սկսում են ապրել միասին: Նրանք ունեցան երկու երեխա: Կլաուդը ծնվեց 1947 թ., իսկ Պալոման՝ 1949 թ.: 1964 թ. Գիլոտի «Կյանքը Պիկասոյի հետ» գրքում նա նկարագրել է Պիկասոյի վիրավորական վարքը և նրա անթիվ դավաճանությունները, որոնք ստիպեցին Գիլոտին թողնել նրան և երեխաներին տանել իր հետ: Պիկասոն շարունակում էր հարաբերություններ ունենալ կանաց հետ անգամ ծեր հասակում: Երբ նա դեռ Գիլոտի հետ էր, 1951 թ. Պիկասոն 6 շաբաթով կապվում է Գենևիե Լապորտեի հետ, ով չորս տարի երիտասարդ էր Գիլոտից: Ժակլին Ռոքույը /1927-1986 թթ./ աշխատում էր “Madoura pottery”-ում, որտեղ Պիկասոն պատրաստում և նկարում էր կերամիկաներ: Նա դառնում է Պիկասոյի սիրուհին, իսկ այնուհետև՝ 1961 թ. նրա կինը: Նրանք ապրում են միասին մինչև Պիկասոյի կյանքի վերջը:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաբլո Պիկասոն մահացել է 1973 թ. ապրիլի 8-ին Ֆրանսիայում, այն պահին, երբ նա և իր կինը՝ Ժակլինը դիմավորում էին ճաշկերույթի եկած հյուրերին: Նրա վերջին խոսքերն էին. «Խմեք իմ կենացը, խմեք իմ առողջության համար, գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»:

Քաղաքական հայացքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմների նկատմամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի հակապատերազմական նկարներ ստեղծելուց բացի, Պիկասոն չեզոք դիրք է գրավում Առաջին համաշխարհային պատերազմի, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում: Նա հրաժարվում է միանալ կողմերից որևէ մեկի բանակին: 1937 թ. Իսպանիայի քաղաքացիական պատերազմի պոռթկման ժամանակ Պիկասոն արդեն հիսունն անց էր, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին նա այնքան մեծ էր, որ նրան չէին էլ սպասում բանակում: Որպես Ֆրանսիայում բնակվող Իսպանիայի քաղաքացի, նա որևէ հարկադրանքի տակ չէր գտնվում գերմանացիների դեմ կռվելու համար: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, արտասահմանում ապրող Սպանիարդների համար ծառայությունը ընտրովի էր և նրանք կամավոր կարող էին վերադառնալ երկիր որևէ ջոկատին միանալու համար:

Չնայած, որ Պիկասոն արտահայտեց իր զայրույթը և դատապարտեց Ֆրանցիսկո Ֆրանկոյին և ֆաշիստներին իր արվեստի միջոցով, այնուամենայնիվ նա զենք չվերցրեց նրանց դեմ: Նա նաև մի կողմ քաշվեց Կատալինայի անկախության համար շարժման ժամանակ, չնայած արտահայտելով ընդհանուր աջակցություն և ընկերական հարաբերությունների մեջ լինել այդ ընթացքի ակտիվիստների հետ:

ԽՍՀՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

1944 թ. Պիկասոն միացավ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությանը, անդամակցեց Լեհաստանում միաջազգային խաղաղության համագումարին, իսկ 1950 թ. Սովետական կառավարության կողմից ստացավ Ստալինի անվան խաղաղության մրցանակ: 1962 թ. Պիկասոյին նաև շնորհվեց Լենինի անվան խաղաղության մրցանակ:

Կոմունիստական կուսակցությունը քննադատեց Պիկասոյի ստեղծած Ստալինի դիմանկարը՝ որպես անբավարար հետաքրքրություն կոմունիստական քաղաքականության մեջ: Չնայած դրան, Պիկասոն շարունակեց մնալ կոմունիստական կուսակցության հավատարիմ անդամ մինչև իր մահը: 1945 թ. Ջերոմե Սեքլերին տված հարցազրույցի ժամանակ Պիկասոն ասել է. «Ես կոմունիստ եմ և իմ նկարները կոմունիստական են: Բայց եթե ես լինեի կոշկակար ռոյալիստ կամ կոմունիստ, կամ ինչ-որ այլ բան, ես անհրաժեշտություն չէի ունենա իմ կոշիկները մեխել հատուկ ձևով՝ ցույց տալու համար իմ քաղաքականությունը»:

1940-ական թթ. Պիկասոյի հին ընկեր, սոցիալիստ պոետ և հակաստալինիստ Անդրե Բրետոն հրաժարվեց նրա հետ ձեռքսեղմումից: Նա ասաց Պիկասոյին. « Ես հավանություն չեմ տալիս ոչ քո միությանը կոմունիստական կուսակցության հետ և ոչ էլ քո այն տեսակետին, որ դու ազատագրումից հետո արդարացնում ես մտավորականներին»:

Մոսկվան օգտագործեց Պիկասոյի համբավը պրոպագանդելու նպատակով: Հատկապես վարչակարգը մերժեց նրա աշխատանքները՝ համարելով դրանք անկումային: Նրա նկարները երբեք չցուցադրվեցին: Ըստ Ջոն Բերգերի Պիկասոյի տաղանդը որպես նկարիչ համարվեց վատագույնը Ստալինի կողմից;

Պիկասոն դեմ էր ՄԱԿ-ի և ԱՄՆ-ի միջամտությանը կորեական պատերազմին և նա դա պատկերել է «Կորեայի կոտորածը» կտավում: 1962 թ. նա ստացել է Միջազգային Լենինյան խաղաղության մրցանակ:

Արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոյի աշխատանքերը սովորաբար բաժանվում են շրջանների: Նրա ուշ շրջանի շատ ստեղծագործություններ վեճի առարկա են, իսկ սովորաբար ընդունվում են նրա Կապույտ շրջանի /1901-1904 թթ./, Վարդագույն ժամանակաշրջանի /1905-1907 թթ./, Աֆրիկյան ազդեցության ժամանակաշրջանի /1908-1909 թթ./, Անալիտիկ Կուբիզմի ժամանակաշրջանի /1909-1912 թթ./ աշխատանքերը: 1939-1940 թթ. Նյու Յորքի Մոդեռն արվեստի թանգարանում, որի տնօրենն էր Ալֆրեդ Բարրը, մեծ հաջողություն ունեցան Պիկասոյի մինչ այդ առաջատար գործերը: Այս ցուցահանդեսը նկարչին բերեց Ամերիկայում արվեստի շրջանակի մեծաթիվ հանդիսատես:

Մինչ 1901 թ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոն մինչև 1890 թ. կրթությունը ստացել է իր հոր մոտ: Նրա առաջընթացը հնարավոր է տեսնել վաղ շրջանի աշխատանքերում, որոնք այսօր պահվում են Բարսելոնայում՝ Պիկասոյի թանգարանում: 1893 թ. ընթացքում նրա վաղ աշխատանքները անկում են ապրում և միայն 1894 թ.-ից կարող ենք ասել, որ Պիկասոյի կարիերան սկսվեց: 1890-ական թթ. կեսերին նրա աշխատանքերում ակնհայտ երևում է ակադեմիական ռեալիզմը: Այդ աշխատանքները ցուցադրվեցին 1896 թ. «Առաջին հաղոդությունում»: Այդ նույն տարում՝ 14 տարեկան հասակում, նա նկարում է հորաքույր Պեպայի դիմանկարը: Մի կայտառ և թատերական դիմանկար, որը Ժուան-Էդուարդո Կիրլոտը անվանեց «անկասկած Իսպանիայի նկարչության պատմության ամենամեծերից մեկը»:

Կապույտ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոյի Կապույտ շրջանը /1901-1904 թթ./ բաղկացած է մռայլ նկարներից՝ կապույտ և կապտա-կանաչավուն ստվերներով, ու միայն հազվադեպ են հարստացված այլ գույներով: Թե երբ է սկսել այս ժամանակաշրջանը անորոշ է: Հնարավոր է, որ այն սկսվել է 1901 թ. գարնանը Իսպանիայում կամ նրա կյանքի երկրորդ կեսին՝ Փարիզում: Նիհար մայրերի և նրանց երեխաների շատ նկարներ թվագրված են եղել այդ տարեթվին: Նրա խոժոռ գույների օգտագործումը և երբեմն թախծալի թեմաների պատճառներն էին փողոցային կանայք և մուրացկանները: Պիկասոն շատ տպավորված էր Իսպանիա կատարած ճանապարհորդությունից և իր ընկերոջ՝ Կարլոս Կասագեմասի ինքնասպանությունից: 1901 թ. աշնանից սկսած Պիկասոն ետմահու նկարել է Կասագեմայի դիմանկարները: Այդ նույն տրամադրությունը արտահայտվել է «Չափավոր հոգեհացը» փորագրությունում /1904 թ./, որտեղ պատկերված է մի կույր տղամարդ և մի կին, երկուսն էլ հյուծված՝ նստած դատարկ սեղանի շուրջ: Կուրությունը, Պիկասոյի այս շրջանի աշխատանքերի հերթական թեման էր: Այս թեման ներկայցված է նաև «Կույրերի ճաշը» /1903 թ./ և Կելեստինայի դիմանկարում /1903 թ/, ինչպես նաև Սոլերի և Սյուզան Բլոխների դիմանկարներում:

Վարդագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդագույն շրջանը /1904-1906 թթ/ բնորոշվում է որպես ավելի ուրախ շրջան՝ գազարագույն և մանուշակագույն երանգներով՝ հատկանշվելով կրկեսի մարդկանցով: Ծաղրածուներին և կատակերգական բնավորությունը սովորաբար պատկերում էր վանդակավոր հագուստով, որը Պիկասոյի համար դարձավ խորհրդանիշ: 1904 թ. Փարիզում Պիկասոն հանդիպում է Ֆերնանդե Օլիվերի հետ և այս շրջանի շատ նկարներ նկարել է նրա ջերմ բարեկամական ազդեցության ներքո: Այս շրջանի օպտիմիստական տրամադրությամբ նկարները հիշեցնում են 1899-1901 թթ. շրջանը, և 1904 թ. կարող է համարվել անցումային շրջան այս երկու շրջանների միջև:

Աֆրիկյան ազդեցության շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոյի Աֆրիկյան շրջանը /1907 -1909 թթ./ սկսվեց այն ժամանակ, երբ նա նկատեց Լես Դեմոիսելես դը Ավինգոյին: Հիմնական գաղափարները զարգացան այս շրջանում, որոնք Պիկասոյին առաջնորդեցին ուղիղ դեպի Կուբիզմի շրջան, որը հաջորդն էր:

Կուբիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անալիտիկ կուբիզմի շրջանը /1909 -1912 թթ./ Պիկասոն զարգացրեց Ջեոջիս Բրաքուի հետ՝ օգտագործելով միատոն շագանակագույնը և բնական գույներ: Երկու նկարիչներն էլ առանձնացնում էին առարկաները և դրանք վելուծում իրենց ուվագծերի, մասերի մեջ: Այս ժամանակաշրջանում Պիկասոյի և Բրաքուի նկարները ունեն բազմաթիվ նմանություններ: Սինթետիկ Կուբիզմը /1912-1919 թթ./այդ ժանրի զարգացման հաջորդ փուլն էր, որտեղ թուղթը բաժանվում էր ֆրագմենտների /հաճախ պատառը կամ թերթի էջերի մասերը/, որոնք առանձնանում էին ստեղծագործության վրա՝ նշելով ստեղծագործության առաջին օգտագործված կոլաժը:

Կլասիցիզմ և սուրիալիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի հեղաշրջումից հետո Պիկասոն սկսեց ստեղծագործել նեոկլասիկական ոճում: Պիկասոյի այս աշխատանքները հաճախ հիշեցնում են Ինգրեսի աշխատանքերը: Պիկասոյի այս ժամանակաշրջանի հայտնի նկարներից է Guernica-ն: Այստեղ Պիկասոն մարմնավորել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմի անմարդկությունը, դաժանությունը և անհուսությունը: Երբ Պիկասոյին խնդրել են բացատրել իր սիմվոլները, նա պատասխանել է «Նկարիչը չէ, որ պետք է սահմանի իր սիմվոլները: Այլապես ավելի լավ կլիներ, որ նա դա արտահայտեր բազմաթիվ բառերով: Հասարակությունը, որ նայում է այդ նկարին, պետք է սահմանի այդ սիմվոլները այնպես, ինչպես ինքն է հասկանում»: Guernica-ն երկար տարիներ կախված է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: 1981 թ. այն ցուցադրվել է Իսպանիայում: 1992 թ. այն կախվել է Մադրիդի Ռեյնա Սոֆյա թանգարանում՝ թանգարանի բացման ժամանակ:

Ուշ շրջանի աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ձուկը» (1965 թ.),
Ամստերդամ, Ֆոնդելպարկ

1950-ական թթ. Պիկասոյի ոճը նորից փոխվում է: Նա ստեղծում է մի շարք աշխատանքեր Վելազկեզի Las Meninas նկարի հիման վրա: Նա ստեղծել է նաև աշխատանքներ Գոյայի, Պոուսինի, Մանետի, Կոուրբետի և Դերուկրոիքսի ստեղծագործությունների հիման վրա: Պիկասոյին հանձնարարեցին պատրաստել 15մ բարձրությամբ մաքվետ, որը գտնվում է Չիկագոյում: Այն հայտնի է որպես Չիկագո Պիկասո անվամբ: Նա այդ առաջարկն ընդունեց մեծ խանդավառությամբ: Նախագծեց քանդակը, որը անորոշ էր և հակասական: Թե պատկերն ինչ էր, հայտնի չէ: Այն կարող էր լինել թռչուն, ձի, կին կամ լրիվ աբստրակտ ինչ-որ բան: Քանդակը Չիկագոյի կենտրոն տանող ամենահայտնի նշանաձողերից մեկն է, որը կանգնեցվել է 1967 թ.: Պիկասոն այդ աշխատանքի համար հրաժարվում է ստանալ 100, 000 $: Նա այդ գումարը նվիրաբերում է քաղաքի բնակչությանը:

Պիկասոյի վերջին աշխատանքերը ոճերի խառնորդներ են: Իր ողջ էներգիան ներդնելով իր աշխատանքների մեջ՝ Պիկասոն դարձավ ավելի հանդուգն, իսկ նրա աշխատանքերը ավելի գունառատ և արտահայտիչ: 1968-1971 թթ. նա ստեղծում է բազմաթիվ նկարներ և պղնձե տախտակի վրա հարյուրավոր փորագրություններ: Միայն հետագայում՝ Պիկասոյի մահից հետո, արվեստի աշխարհը աբստրակտից անցում կատարեց դեպի իքսպրեսիոնիզմ: Քննադատական համայնքը պարզեց, որ Պիկասոն դեռևս իր կյանքի սկզբում բացահայտել էր նեո-իքսպրեսիոնիզմը:

Ոգեշնչում և ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծագիր, հազարավոր կրկնօրինակումներ: Իր մահվան ժամանակ Պիկասոյի նկարները իր սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ: Բացի այդ Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Հենրի Մատիսի նկարներինը: Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով: Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում: 2003 թ. Պիկասոյի բարեկամները թանգարան են նվիրել նրա ծննդավայրին՝ Իսպանիայի, Մալագա քաղաքին, որտեղ գտնվում է Պիկասոյի թանգարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118594206 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Пикассо Пабло // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 19 : Отоми — Пластырь. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 http://www.famousbirthdays.com/people/pablo-picasso.html
  5. http://www.nytimes.com/2009/05/24/travel/24cultured.html
  6. Record #118594206 // Gemeinsame Normdatei Ստուգված է հունիսի 24-ին 2015:
  7. https://www.dhm.de/lemo/biografie/pablo-picasso
  8. 8,0 8,1 8,2 8,3 Пикассо Пабло // Пикассо Пабло // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) — Т. 19 : Отоми — Пластырь. Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  9. 9,0 9,1 http://www.nytimes.com/2008/08/14/business/worldbusiness/14madrid.html
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են