Դորա Մար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորա Մար
ֆր.՝ Dora Maar
Dora Mar, par Brassaï.jpg
Ծնվել էնոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Վախճանվել էհուլիսի 16, 1997(1997-07-16)[1][3][4][…] (89 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա[5]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտությունլուսանկարիչ, արվեստների գործիչ, նկարչուհի, բանաստեղծ, պարուսույց, քանդակագործ, մոդել, գրող և նկարազարդող
Ոճսյուրռեալիզմ
Թեմաներպոեզիա
ՈւսուցիչԱնդրե Լոտ
ՀայրJosip Marković?
Համատեղ ապրողՊաբլո Պիկասո

Դորա Մար (ֆր.՝ Dora Maar, իրական անունը՝ Henriette Theodora Markovitch, նոյեմբերի 22, 1907(1907-11-22)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - հուլիսի 16, 1997(1997-07-16)[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսուհի նկարչուհի և լուսանկարչուհի:

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրենցի ֆրանսուհի և խորվաթական ծագման ճարտարապետի աղջիկ, ապրել է Արգենտինայում:

Դորա Մարի տունը Վոքլյուզում

1920 թվականին եկել է Փարիզում, սովորել գեղանկարչություն, ապա լուսանկարչություն, ծանոթացել է Բրասաի, Անրի Կարտիե Բրեսոնի, սյուրռեալիստների հետ (Անդրե Բրետոն, Ժորժ Բատայ): Եղել է Ման Ռեյի օգնականը: 1935 բացել է իր սեփական լուսանկարչական ստուդիան: Նրա «Հայրի՛կ, կսպանեմ» (1936) ֆոտոմոնտաժը դարձել է սյուրռեալիստական արվեստի մի յուրատեսակ այցեքարտ:

1936 թվականին ֆրանսիական «Դե Մագո» սրճարանում Պոլ Էլուարը Մարին ծանոթացրել է Պիկասսոյի հետ: 9 տարի Մարը եղել է Պիկասոյի ընկերուհին, բնորդուհին ու մուսան: Մարը հաճախ է լուսանկարել Պիկասոյին (հատկապես «Գեռնիկայի» վրա աշխատելու ժամանակ), նրա ազդեցությամբ է անդրադարձել գեղանկարչությանը: Պիկասոն շատ է նկարել Մարին՝ հատկապես որպես թախծող, տխրող կին: Նրա նկարներում Մարը մշտապես ներկայացել է որպես «թախծող կին»:

1945 թվականին՝ Պիկասոյի հետ բաժանումից հետո, Մարը խորը հոգեկան ճգնաժամ է ունեցել, հոգեբուժարանում բուժվել է Ժակ Լականի մոտ: Գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսից հետո (1957) երկար տարիներ փակվել է իր սենյակում, բանաստեղծություններ է գրել, նկարներ է նկարել, եղել է գրեթե մոռացված:

Մարի գեղնկարչական ժառանգությունը մեծ մասամբ բարձր է գնահատվել հասարակության և քննադատության կողմից, ներկայացվել է հետմահու ցուցահանդեսին (1999):

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]