Անդրե Դերեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox artiste.png
Անդրե Դերեն
ֆր.՝ André Derain
André Derain 1928.jpg
Ծնվել է հունիսի 10, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5]
Ծննդավայր Շատու[6]
Վախճանվել է սեպտեմբերի 8, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}})[6][5] (74 տարեկանում)
Մահվան վայր Գարշ[6]
Քաղաքացիություն Ֆրանսիա[7]
Կրթություն Ժյուլիանի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ, պարուսույց, քանդակագործ և փորագրիչ
Ժանր ֆովիզմ
Ուշագրավ աշխատանքներ Երեխաները վազում են լողափով և Չարինգի Քրոս կամուրջը
Անդամակցություն Նկարիչների իրավունքների հասարակություն և Comité national de l'estampe
ստորագրություն
Signatures of André Derain.JPG
André Derain Վիքիպահեստում

Անդրե Դերեն (ֆր.՝ André Derain; հունիսի 10, 1880({{padleft:1880|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:10|2|0}})[1][2][3][4][5], Շատու[6] - սեպտեմբերի 8, 1954({{padleft:1954|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:8|2|0}})[6][5], Գարշ[6]), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, թատերական դեկորատոր, քանդակագործ, խեցեգործ.

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Փարիզի Էդուարդ Կարիերայի (1898-1899) Ժյուլիան ակադեմիայում (1904 թվական)։ Որպես նկարիչ կայացումն անցել է ընկերոջ՝ Մորիս դը Վլամինկի ազդեցությամբ, և ավելի ուշ՝ Անրի Մատիսի, որը հսկայական ազդեցություն է ունեցել նրա վրա։ Բանակում երկար ծառայությունից հետո (1900-1904) նկարիչը երկու տարով (1905-1906) մեկնեց Մեծ Բրիտանիա, որտեղ ստեղծեց Հայդ-Պարկի և Թեմզայի առափնյակի՝ իր նշանավոր տեսարանները։ Ֆովիզմի ոգով տոգորված այդ բնանկարները, ձգտում էին փոխանցել կյանքի, բնության լարվածությունը. դրանց դեկորատիվ ազդեցությունը հիմնված է խոշոր բծերի մաքուր կոնտրաստային գույների ինտենսիվ հնչողության վրա («Լոնդոնի նավահանգիստ», 1906, Թեյթ, Լոնդոն)։ Դերենի նկարներն անմիջապես գրավեցին հանրության ուշադրությունը 1905 թվականի Աշնանային Սալոնում։

Մոտավորապես 1908 թվականին Պոլ Սեզանի և վաղ կուբիզմի ազդեցությամբ Դերենի ոճը փոխվում է. նրա նկարներին բնորոշ են դառնում կոմպոզիցիաների ռացիոնալիստական հստակությունը, երկրաչափական պարզեցվածությունը և ձևերի կշռելիությունը։ Այս ժամանակահատվածում նկարների զուսպ և խոժոռ կոլորիտը կառուցվում է կանաչագույն, դարչնագույն և անագե-մոխրագույն երանգների վրա։ 1910-ական թվականներին նկարչի ստեղծագործությունում հայտնվում են պատկերների մռայլություն եւ թանձրություն, գավառական տխուր, միօրինակ առօրյայի թեմաներ («Շաբաթ օր», 1911-1914, Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան, Մոսկվա), իսկ 1920-ական թվականներին նա դառնում է դեպի խիստ դասական նկարը՝ հաճախ դիմելով իր նախորդների ստեղծագործության ոճավորմանը։ Չնայած սրան՝ Դերենն իր լավագույն ստեղծագործություններում պահպանել է իր խորը անհատական ոճը։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչությամբ տարվել է 15 տարեկանում՝ նկարիչ Ժակոմենիի մոտ գեղանկարչության հիմունքներ ուսումնասիրելով։ Դերենի ծնողները ցանկանում էին, որ նա ընդունվեր Կենտրոնական ինժեներական դպրոց, բայց նա ընտրեց գեղանկարչությունը։ 1898-1900 թվականներին Դերենը սովորել է Փարիզի Կարիերի ակադեմիայում, որտեղ ծանոթացել է Մատիսի և Մարկեի հետ։ Արվեստը դարձավ նրա կյանքի իմաստը։ Արդեն 18 տարեկանից գիտեր բոլոր հնարավոր հայտնի գլուխգործոցները։ 1900 թվականին Դերենը ծանոթացավ Մ.Վլամինկի հետ, ամուր ընկերություն սկսվեց նրանց մեջ։ Նրանք միասին աշխատում էին Շատուի շրջանում, որտեղ Սենայի ափերին նրանք ստեղծեցին բազմաթիվ հիասքանչ պեյզաժներ։ 1905 թվականին Դերենը աշխատում էր ֆովիզմի ոգով։ Նկարչի այդ շրջանի նկարները տարբերվում էին գունային գամմայի հուզավառությամբ՝ խախտելով պատկերված առարկաների սահմանները ( «Նավահանգիստ Հավրում» 1905-1906 թվականներ, « Ճանապարհ սարերի մեջ » 1907 թվական, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ, «Խաղողի տունկերը գարնանը » 1906 թվական (Բազելի գեղարվեստի թանգարան)։Քաղաքային պեյզաժները տարբերվում էին կապույտի և կանաչի հնարավոր երանգների գերակշռությամբ («Թեմզա » Քաղաքային թանգարան, Ամստերդամ, «Վեստմիստերյան կամուրջ » 1907 թվական, մասնավոր հավաքածու)։ 1907 թվականին Դերենի և Պիկասոյի մտերմությունը ուժեղ ազդեցություն ունեցավ նկարչի վրա։ Եվ բովանդակային և գունային լակոնիկությունից զգացվում էր վաղ կուբիզմի ծնունդը։ «Մոնտ ռեյ սյոր Մեր. նավահանգիստը», 1910,« Պուրակ » 1912 թվական, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ «Նատյուրմորտ սեղանին» 1910 թվական, Ժամանակակից արվեստի թանգարան, Փարիզ։ «Նավահանգիստ Պրովանսում» 1912 թվական, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ։ Հետագա տարիներին նկարչի գունային մաներան զգալի փոփոխվեց.գույները դարձան մուգ և առարկաների սահմանները ծավալուն,ինչին հիմնականում հասնում էր լույս ու ստվերի օգտագործման շնորհիվ։Դիմանկարում և խմբակային կոմպոզիցիաներում Դերենի մոտ նկատվում է հին եվրոպական վարպետների պարզ ստվերների կատարման մաներայի հետ փոխադարձ կապ։ («Խորհրդավոր ընթրիք » 1913 թվական Գեղարվեստական ինստիտուտ, Չիկագո,« Լյուսի Կանվեյլեր » 1913 թվական, Ժամանակակից արվեստի թանգարան, Փարիզ)։ «Աղջիկը սև հագուստով » 1914 թվական, Էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Դերենը գնաց ճակատ։ Պատերազմից հետո 1918 թվականին երկար աշխատեց թատրոնում՝ ստեղծելով բալետի դեկորացիաների էսքիզներ: Դերենը հայտնի դարձավ ոչ միայն որպես նկարիչ, այլև լավ գրաֆիկ (գծագրող)։ 1920 թվականից Դերենը սկսեց աշխատել նեոկլասիցիստական ոճով և նույնիսկ դարձավ այդ ուղղության ճանաչված վարպետներից մեկը։ Մանրամասն ուսումնասիրելով Վերածննդի դարաշրջանի գեղանկարիչներին, Պոմպեյի որմնանկարները, Կվարտոչենտ արվեստը՝ գեղանկարիչը կրկնօրինակման գործընթացում բացահայտեց հին վարպետների ոճային առանձնահատկությունները, ինչը փորձեց օգտագործել իր գործերում։ Նկարչի կտավներում պարուհիների ֆիգուրներ են, դել արտե կատակերգության կատարողները, տարված են գծերով,իսկ ծավալային պատկերները ստեղծում են կառուցված հորինվածքի տրամաբանական էֆֆեկտ։ («Մերկ կինը սափորով» 1923-1924 թվականներ)։ 1935 թվականին Դերենը տեղափոխվում է Շամբուրսի,որտեղ հայտնի է դառնում բեմանկարչությամբ, տպագիր գրաֆիկայով, մանր պլաստիկայով, կերամիկայով, նկարազարդումներով՝ պատկերազարդում էր Օվիդիայի, Ռաբլեի, Լաֆոնտեի պատկերները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sutton D., André Derain, L., 1959.
  • Энциклопедия модернизма : фовизм, кубизм, футуризм, экспрессионизм, абстракционизм, дадаизм, сюрреализм, поп-арт, оп-арт

Эксмо-Пресс, 2002

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]