Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ժամանակակից արվեստի թանգարան (այլ կիրառումներ)
Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Ֆրանսիա |
Տեղագրություն | Փարիզի 16-րդ շրջան |
Վայր | Պալե դը Տոկիո[1] |
Մասն է | Փարիզի Թանգարաններ |
Հասցե | avenue du Président-Wilson? (11) |
Հիմնադրվել է | 1935 |
Այցելուներ | 289 467 մարդ (2019)[2] |
Կայք | mam.paris.fr(ֆր.) |
Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան (ֆր.՝ Musée d'Art moderne de la Ville de Paris) 20-ից 21-րդ դարերի ժամանակակից արվեստի թանգարան։ Թանգարանը տեղակայված է «11, Avenue du Président Wilson» փողոցի վրա՝ Փարիզի 16-րդ թաղամասում։ Այն զբաղեցնում է Տոկիի պալատի արևելյան թևը[3]։ Թանգարանն ունի ավելի քան 8000 ցուցանմուշ, որոնք արտացոլում են 20-րդ դարի արվեստի տարբեր հոսանքներ[4]։ Թանգարանի առաջին բացումը եղել է 1961 թվականին, սակայն այն վերաբացվել է 2006 թվականի փետրվարի 2-ին[5]։
Ֆրանսիայում կա նաև Ժամանակակից արվեստի պետական թանգարան, որը գտնվում է Պոմպիդու կենտրոնում և չի կարելի շփոթել այն։
Թանգարանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե թանգարանը նախատեսված էր բացել 1937 թվականին Փարիզի արվեստի և տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում։ 1937 թվականին թանգարանը չի բացվում, և ժամանակակից նկարիչների բազում աշխատանքներ, որոնք գնվել են Փարիզի կողմից ցուցադրման ընթացքում, հայտնվում են Փոքր Պալատի թանգարանի հավաքածուում։ Միայն այն ժամանակ, երբ հասկացան, որ Փոքր Պալատի զետեղման վայրը շատ փոքր է հավաքածուների համար (հատկապես բժիշկ Ժիրարդի (ֆր.՝ Dr Girardin) նվերից հետո), 1953 թվականին բացվում է նոր թանգարան Տոկիի Պալատում։
Մշտական հավաքածուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի մշտական հավաքածուն ցուցադրում եմ ըստ ժամանակագրության հերթականության։
Պատմական բաժին (1900-1960 թվականներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ կան այնպիսի հավաքածուներ, որոնք հավաքագրվել էին 1937 թվականին Տոկիի Պալատի շինարարության ժամանակ։ Այստեղ կան նաև այնպիսի նմուշներ, որոնք նվիրաբերել է բժիշկ Ժիրարդեն։
Պատմական բաժնում ներկայացված են ֆովիզմի, կուբիզմի և պոստ-կուբիզմի ուղղությունները, օրֆիստով (հիմնականում Դելոնեի և Լեժեի արտադրությունները); Այդ թվում սյուրռեալիզմով (Պիկաբիայի նկարներից, այդ թվում նաև հավաքածուներ, որոնք պատկանում են Անդրե Բրետօնիին)։
Ժամանակակից բաժին (1960 թվականից հետո)
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի արվեստի ժամանակակից բաժինը ներառում է տարբեր արվեստի տարբեր հոսանքներ, ի թիվս հետևյալների.
- Նոր Ռեալիզմի հոսանքին պատկանող հավաքածուների ներկայացուցիչներ. Արմանը (ֆր.՝ Arman), Սեզար Բալդաչինին, Դեշան (ֆր.՝ Gérard Deschamps), Էնը (ֆր.՝ Raymond Hains), Իվ Քլեյնը, Ռեսսը (ֆր.՝ Martial Raysse) և Վիլլեժը (ֆր.՝ Jacques Villeglé).
- Ֆլուկսուսի ընթացքում. Բենը (ֆր.՝ Benjamin Vautier), Դիթմանը (ֆր.՝ Erik Dietman), Ֆիյուն (ֆր.՝ Robert Filliou).
- Համախոհ արվեստագետներ. (ֆր.՝ mouvement d’artistes proches d’esprit)։ Բրոդթերս (ֆր.՝ Marcel Broodthaers), Բոլանսկին, Աննեթ Մասսաժեն)
- Figuration narrative շարժում. Կուեկոն (ֆր.՝ Henri Cueco), Էրոն(ֆր.՝ Erró), Ժերարը, Ռանկիյակը (ֆր.՝ Bernard Rancillac), Մոնորին (ֆր.՝ Jacques Monory), Շլոսսերը (ֆր.՝ Gérard Schlosser), Շտամպֆլին (ֆր.՝ Peter Stämpfli).
«Դարի գողությունը»
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մայիսի 20-ին անհայտ անձինք թանգարանից գողացել էին Պիկասոյի, Մատիսի, Մոդիլյանիի, Բրակի և Լեժերի 5 կտավ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 100 միլիոն եվրո[6][7]։
Գողացված կտավներից մի քանիսը.
- Պ. Պիկասո «Աղավնին կանաչ ոլոռով» (1912)
- Ա. Մատիս «Հովվերգություն» (1906)
- Ա. Մոդիլյանի «Հովհարով կինը»
- Ֆ. Լեժե «Մոմակալով նատյուրմորտ» (1922)
- Ժորժ Բրաք «Զեյթուններ Էստակայի մոտ»[8]
Գործնական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը տեղակայված է Փարիզի 16-րդ թաղամասում, քաղաքի մոտակա մետրոյի կայանին հարակից՝ Alma-Marceau և Iéna:
Թանգարանը բաց է ամեն օր բացի երկուշաբթից։ Աշխատանքային ժամեր՝ 10:00-ից մինչև 18:00-ը։ Հինգշաբթի օրը այն բաց է մինչև ժամը 22:00-ն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://hedendaagsesieraden.nl/2018/01/19/musee-dart-moderne-de-la-ville-de-paris/
- ↑ Ministry of Culture of France Fréquentation des Musées de France — Ministry of Culture of France.
- ↑ Voici les photos des tableaux volés au Musée d’art moderne de la ville de Paris, La Tribune de l'Art, 20 mai 2010.
- ↑ «Priceless artworks stolen from Paris museum». Financial Times. Pearson PLC. 2010 թ․ մայիսի 20. Վերցված է 2010 թ․ մայիսի 20-ին.
- ↑ Collection en ligne du Musée d'Art Moderne de la Ville de Paris, site du MAMVP
- ↑ «В Париже украли живописи на 100 млн». Радио Маяк. 20 мая 2010 года.(չաշխատող հղում)
- ↑ Jones, Sam (20 мая 2010 года). «Picasso and Matisse masterpieces stolen from Paris museum». The Guardian (անգլերեն).
- ↑ Из Музея современного искусства похищены картины на 500 млн.евро ЭХО планеты(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժամանակակից արվեստի թանգարան (Փարիզ)» հոդվածին։ |
|